Հայերեն   English   Русский  

​Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին


  
դիտումներ: 897

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀՊ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունը։

Պետական նախարարը ողջունել է Մ. Թանդիլյանին նախարարի կարգավիճակով առաջին անգամ Արցախ այցելելու կապակցությամբ՝ բարձր գնահատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի կառավարության միջև տարիներ ի վեր ձևավորված համագործակցության մակարդակը։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ հայկական երկու հանրապետություններում վարվող ընդհանուր քաղաքականության սկզբունքի շրջանակներում կարևորում է համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում սկսված բարեփոխումները իրականացվելու են նաև Արցախում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մ. Թանդիլյանը նշել է, որ Արցախի հետ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակվելու են։ Նրա խոսքերով՝ այցելության ընթացքում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ նախատեսված են համագործակցության տիրույթում ընթացիկ հարցերի քննարկման և դրանց արդյունավետության բարձրացման մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում կենսաթոշակային համակարգի զարգացման, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով հանրապետությունում «Արցախ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ ա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: