Հայերեն   English   Русский  

Երևանի Հաղթանակ կամրջի տակ 23-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել


  
դիտումներ: 370

Հուլիսի 4-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են Ա. Ե.-ի (ծնված 1995 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: