Հայերեն   English   Русский  
Ամալյա Եդիգարյան
31 տարի առաջ փետրվարյան այս օրերին, իսկ ավելի ստույգ` 26-ից 28-ը, մարդկային կերպարանքը կորցրած թուրք խառնամբոխը դաժանաբար սպանում էր Սումգայիթի հայությանը:
Հունիսի 13-ին լրացավ Շահումյանի անկման 26-րդ տարին: Գաղտնիք չէ, որ մեզ պարտադրված Արցախյան պատերազմում ունեցանք և՛ հաղթանակներ, և՛ կորուստներ: Իսկ Շահումյանն այդպես էլ բաց վերք մնաց...
1992 թ. հուլիսի 4-ին ընկավ Լեռնային Ղարաբաղի վարչական վեց շրջաններից ամենամեծի` 1,7 հազ. քկմ տարածք ունեցող Մարտակերտի շրջկենտրոնը, որի առավել խոշոր բնակավայրերն են Այգեստանը (Չայլու), Հաթերքը, Թալիշը, Վանքը, Ներքին Հոռաթաղն ու Առաջաձորը: 59 գյուղական համայնք ունեցող շրջանը միանգամից չդատարկվեց, ինչպես Շահումյանը:
Փակելով կորուստներով լեցուն ապրիլյան էջը՝ արդեն զգում ենք մայիսյան հաղթանակների շունչը. Ավարայր, Սարդարապատ, Մեծ հայրենական ու այդ ամենի դափնեպսակը` Շուշիի ազատագրումը:
Փակելով կորուստներով լեցուն ապրիլյան էջը՝ արդեն զգում ենք մայիսյան հաղթանակների շունչը. Ավարայր, Սարդարապատ, Մեծ հայրենական ու այդ ամենի դափնեպսակը` Շուշիի ազատագրումը:
Մարդկության պատմության մեջ լինում են պահեր, երբ ի հայտ են գալիս ժողովրդի իմաստնությունն ու գերբնական ուժը: Նմանօրինակ պահերը կոչվում են աստեղային ժամեր:Մեր ժողովրդի կյանքում դրանցից են Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտերը, իսկ այսօր`արցախյան գոյամարտն ու նրա դափնեպսակը համարվող Շուշիի ազատագրումը, որն այսօր 24 տարեկան է:
Սիմվոլ ասելիս առաջին հերթին հիշում ենք հայոց զինանշանը (գերբը), դրոշը, գերված Արարատը, բայց որ տարբեր ոլորտներ ունեն իրենց խորհրդանշանը` կապված պատմական ժամանակաշրջանի, տարածքի, արվեստի ու արհեստների հետ, պիտի խոստովանել, շատերս չգիտենք կամ էլ չենք կռահում: Կրկին համոզվում ես, որ հայերս շատ հարցերում առաջամարտիկ ենք:
Այսօր պատմական Թալիշի անկման 24-րդ տարին է: Լավ է, որ վերադարձը շուտ եղավ: Բայց մաքառումներին դիմացած ու հարաբերական խաղաղությունը վայելած թալիշցին, ասենք՝ ողջ հայությունն այսօր՝ 22 տարի անց, անչափ թանկ գին վճարեց: Հասանք մի հանգրվանի, որի թունելի վերջում դեռ լույսի շող չի երևում, որովհետև թալիշցին կրկին տնավեր է եղել ու նոր տանիք է փնտրում:
Խորհրդային կայսրության փլուզումից հետո, երբ մեր պատմագիտությունն ազատվեց կոմունիստական գաղափարախոսության կապանքներից և ազգային հարցը վերազարթոնք ապրեց, պատերազմով ազատվեցինք նաև 1921 թ. քեմալականների և բոլշևիկների ծավալապաշտական որոշ ծրագրերից: Բայց ահա 25 տարի է, ինչ դիվանագիտության ոլորտում, կարելի է ասել, պարտություն ենք կրում:
XX դարավերջի մայիսյան հաղթանակների դափնեպսակը, հիրավի, Շուշիի ազատագրումն էր, որն էլ դարձավ Լաչինի (Քաշաթաղ) բանալին: Ճանապարհ, որով Արցախ աշխարհը մեկընդմիշտ կապվեց ոչ միայն մայր հայրենիքի, այլև աշխարհի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: