Հայերեն   English   Русский  
Գևորգ Ավչյան
Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների առիթով «Անկախը» զրուցել է դեռևս «Դեմ եմ» շարժումից, այնուհետև էլեկտրիկ Երևանից ու մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններից հայտնի ակտիվիստ, այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Խաժակյանի հետ:
Կոռուպցիան վաղուց արդեն դարձել է մեր առօրյա խոսակցությունների անբաժանելի մասը: Բոլորն էլ գիտեն, թե ինչ վնասներ է տալիս կոռուպցիան երկրին, տնտեսությանը, հասարակությանը: Կարելի է ասել` Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման օրվանից ի վեր գրեթե բոլոր իշխանություններն էլ «սրբազան պատերազմ» են հայտարարել կոռուպցիայի դեմ: Սակայն կոռուպցիայի վերաբերյալ տարբեր կազմակերպությունների զեկույցները, մեղմ ասած, լավատեսություն չեն ներշնչում: Անդրադառնանք միայն անցյալ տարվա զեկույցներին:
Մեր երկրում ներդրումային հսկայածավալ ու արմատական ծրագրերի մասին վերջին մեկ տարվա ընթացքում շատ է խոսվում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ հայտարարել է 500 մլն դոլար ներդրումների մասին ու խոստացել, որ մանրամասն կներկայացնի դրանք: Եվ նախարարության կայքում հրապարակվել են 2017 թ. իրականացվելիք ներդրումները՝ ըստ ոլորտների:
Համակարգչի կամ «խելացի» տեխնոլոգիաների հետ գործ ունեցող յուրաքանչյուր ոք մի որոշակի փուլում անպայման փորձում է ստեղծել սլայդ շոու, ներկայացուցչական հոլովակ, բիզնեսի ներկայացուցիչները՝ գովազդային կամ ինֆորմացիոն տեսահոլովակներ, ծրագրավորողները՝ սեփական արտադրանքը ներկայացնող կարճ տեսանյութեր և այլն:
Չկա կառավարության գեթե մեկ նիստ, որը չսկսվի վարչապետի հանձնարարականներով:
Ցանկացած խելամիտ իշխանություն լավ գիտի, որ երբ խարխլում է ընդդիմադիր դաշտը և ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, ստեղծում է քաղաքական ճգնաժամ և պարարտ հող պատրաստում իր իսկ քայքայման համար: Երբ իշխանությունը դաշտում մնում է մենակ՝ առաջանում է քաղաքական կոնֆլիկտ հենց իշխանության ներսում, քանի որ իշխանության մեջ արդեն առաջանում է ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, և միևնույն քաղաքական ուժի ներքին խմբավորումները (կլանները, թայֆաները) մտնում են պետական կերակրատաշտից ավելի շատ օգտվելու, ...
Հայկական Localz առցանց հարթակում էքսկուրսավարները գրանցվում են, որպեսզի առաջարկեն իրենց ծառայությունները զբոսաշրջիկներին, իսկ վերջիններս գրանցվում են, որպեսզի ընտրեն էքսկուրսավար տվյալ երկրում ճամփորդելու համար: Այս հարթակն օգնում է զբոսաշրջիկներին ընտրելու նախապես կազմված տուրերից որևէ մեկը, ցանկության դեպքում փոփոխել այն, նշել օրը և ժամը, զբոսաշրջիկների թիվը, տուրի ցանկալի լեզուն և ստանալ գնային առաջարկ անհատ զբոսավարների կողմից: Localz հարթակի շնորհիվ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն շփվելու ...
Այս ընտրությունները ոմանք աննախադեպ համարեցին շրջանառված ընտրակաշառքի չափերի առումով: Բանկային խոսքում մի եզրույթ կա՝ «չաշխատող վարկ», կարելի է ընտրակաշառքի դեպքում էլ մի այդպիսի բառակապակցություն մտածել՝«չաշխատող ընտրակաշառք», քանի որ ընտրակաշառքը ոչ միշտ է նպատակին ծառայում, այսինքն` մարդիկ այն վերցնում և ուրիշին են ընտրում կամ էլ ոչ ոքի չեն ընտրում:
«Արմենիա ավիաընկերության» անունից անձնակազմը ողջունում է ձեզ Բոինգ 737 օդանավում, որն իրականացնում է Երևան-Բեյրութ չվերթը: Օդանավի հրամանատարը պարոն Խաչատրյանն է, թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե»,- ապրիլի 10-ին բարձրախոսով հայտարարում է «Արմենիա» ավիաընկերության օդանավի ավագ բորտ-ուղեկցորդուհին: Այդպես «Արմենիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն առաջին անգամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղղություն է վերցնում դեպի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Մոտ երկուսուկես ժամից, հրշեջ մեքենաների ...
Հավանաբար յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել են պահեր, երբ շատ մտերիմ, հարազատ մարդու մասին կարծիք ենք ցանկացել հայտնել՝ մտածելով, որ դա օգտակար կլինի իր համար, բայց չենք ասել, որ վիրավորած չլինենք: Կամ բոլորիս էլ երբեմն հետաքրքիր է, թե դիմացինն ու առհասարակ, շրջապատն ինչ է մտածում մեր մասին: Հենց այս ուղղությամբ հայկական բավականին հետաքրքիր հարթակ կա՝ Truthly.me-ն, որը հնարավորություն է տալիս անկեղծ և անանուն նկատողություններ անելու ընկերներին: Հայկական հաջող և ճանաչելի սթարթափներից մեկը համարվող ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: