Հայերեն   English   Русский  
ԻՐԱՔ
Թուրքիան Իրաքի Սինջար շրջանում կսկսել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի կողմից Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ նոր ռազմական գործողությունը, որը նախատեսվում է անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում, կստանա «Վագրի վահան» անվանումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինում իրենց գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կայունությունն ու կարգ ու կանոնը չեն հաստատվի, հաղորդում է թուրքական «NTV»-ին:
Իրաքում` Սիրիայի հետ սահմանի հարևանությամբ, ամերիկյան HH-60 Black Hawk ռազմական ուղղաթիռ է կործանվել:
Նախօրեին գիշերն Իրաքում ահաբեկիչները հյուսիսային Սալահ էդ Դին գավառում գտնվող բնակավայրերից մեկում մզկիթ են պայթեցրել: Մզկիթի շենքը վնասվել է, սակայն ահաբեկչության արդյունքում զոհեր չեն գրանցվել: Գրում է Vesti.ru-ն:
ՆԱՏՕ-ի զորքերը Իրաքում մնում են Բաղդադի խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russianrt.com-ը:
Իրաքում դատարանը փետրվարի 25-ին Թուրքիայից 15 կին քաղաքացիների դատապարտել է կախաղանի միջոցով մահապատժի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության համար: Եվս մեկ թուրք կնոջ դատապարտել են ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է «AFP» գործակալությունը:
Իրաքում գտնվում են Ադրբեջանից 15 երեխաներ, որոնց ծնողները մարտերում մահացել են: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Չեչնիայի ղեկավարի ներկայացուցիչ Զիյադ Սաբսաբին:
Մեկնարկել են Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններըՓետրվարի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Իրաքի Հանրապետության հարկային պետական մարմնի պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման հնարավորությանը:
Թուրքիան Իրաքի ենթակառուցվածքների վերականագնման համար առանց տոկոսադրույքի 5 մլրդ դոլար կտրամադրի:
Միացյալ Նահանգներն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը պարտության մատնելու կապակցությամբ հաստատել է Իրաքից Աֆղանստան զորքերի տեղափոխումը: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պեհոնը, որը նաև հստակեցրել է, որ Իրաքից զորքերի զանգվածային տեղափոխում տեղի չի ունենա: Գրում է Russian.rt.com-ը:
Հավաքագրված միջոցների 84 տոկոսը ուղղվելու է հակամարտություններց և բռնությունից տուժած երկրներիերեխաներին
Արմատական խմբավորումներում ներգրավված մոտ 300 ադրբեջանցիներ սպանվել են Իրաքում և Սիրիայում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական կոմիտեի՝ կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով նախագահի տեղակալ Սիյավուշ Հեյդարովը:
Անկարան մտադիր չէ սահմանափակվել սիրիական Աֆրինում ռազմական գործողությամբ և իր անվտանգության սպառնալիքի դեպքում քուրդ զինյալների դեմ պայքարելու է նաև սիրիական Մանբիջում, ինչպես նաև Իրաքի Սինջար և Քանդիլ շրջաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ՝ PKK) անդամների դեմ գործողություններ անցկացնելու գործում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: