Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times պարբերականին կրկին անգամ քննադատության է ենթարկել իր մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար: Գրում է Russian.rt.com-ը:
Դոնեցկի մարզի Կոնստանտինովսկի շրջանում ավտոքեմենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Յուրի Վոզնիյը: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «դրախտի անձնագրեր» է բաժանում իր անդամներին՝ այդ կերպ խրախուսելով մահապարտներին:
Ստամբուլում կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Թուրքիայում հայտնի քուրդ երաժիշտ և կոմպոզիտոր Ֆերխաթ Թունչը տեսահոլովակ է նկարահանել հայկական «Նարո ջան» երգի հիման վրա:Երգը ներառվել է քուրդ երգիչի «Քոբանի» ալբոմում:Տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի պատմական շրջաններից մեկում:
Եվրոպական միությունը պաշտոնապես կես տարով երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանի հարավում գտնվող Մասալիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Գերմանական առաջատար թերթերից «Die Welt»-ը գրում է, որ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը տեղեկություն է հավաքել գերմանացի քաղաքական գործիչների վերաբերյալ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իռլանդիայի նոր վարչապետ Լեո Վարադկարի հետ ունեցած հեռախոսազրույցը ընդհատել է իռլանդական RTE հեռուստառադիոընկերության լրագրողուհի Կատրինե Փերիին հաճոյախոսելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիան պատրաստ է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում, եթե նրա սահմանների համար սպառնալիք առաջանա: Այս մասին «Իզմեստիա» թերթին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Noticias պարբերականի փոխանցմամբ` Վենեսուելայի գերագույն դատարանը և ներքին գործերի գերատեսչությունը ուղղաթիռից հարձակման են ենթարկվել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը:
Հունիսի 27-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին ընդունել է Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Աֆղան Մուխթարլըի կնոջը՝ Լեյլա Մուսթաֆաևային: Հանդիպումը կայացել է վերջինիս խնդրանքով: Մուսթաֆաևան շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին իր կալանավորված ամուսնու նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի օրակարգը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինը շատ ավելի անկանխատեսելի քաղաքական գործիչ է, քան նրա ամերիկացի գործընկեր Դոնլադ Թրամփը: Համապատասխան հայտարարությամբ Պորոշենկոն հանդես է եկել ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: