Հայերեն   English   Русский  
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռուս բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը Բելառուսում` Ադրբեջանի խնդրանքով, և վերջինիս` Ադրբեջան հնարավոր արտահանձնումը վատ նախադեպ կարող է դառնալ` խոչընդոտելով արտասահմանցիների՝ Արցախ կատարելիք այցերը և առհասարակ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քաղաքացիական հասարակության ջանքերը: Եթե այդ գործընթացը չկասեցվի, և Բելառուսը, այնուամենայնիվ, Լապշինին արտահանձնի, ապա առաջին հայացքից գուցե ոչ այնքան մեծ ու կարևոր թվացող այս խնդիրը կվերաճի շատ ավելի լուրջ ու գլոբալ հիմն ...
Kruzhedelye.ru կայքն առաջարկում է ձեր տանն առկա հին կահույքին նոր շունչ հաղորդելու 7 էքստրեմալ տարբերակներ:
Հայաստանի կենսաթոշակային տարիքի քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի անձամբ հասնել Ազգային արխիվ աշխատած տարիների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը:
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմ է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից Ադրբեջան արտահանձնելուն։
Հունվարի 15-ին Միլանում Տղամարդկանց նորաձևության շաբաթի ընթացքում տեղի ունեցած Prada-ի ցուցադրության ընթացքում ներկայացվել է իտալական հանրահայտ ապրանքանիշի աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուն, որը ներառել է տաք երանգների վերնահագուստ, մորթյա կոշիկներ և «գեղարվեստական ոճով» պայուսակները։Ցուցադրությունից կարճ ժամանակ անց հայ դիզայներ Վահան Խաչատրյանն անդրադարձել է ցուցադրությանը՝ դրա որոշ տարրեր նմանեցնելով իր աշուն-ձմեռ 2016 հավաքածուի հետ։Դիզայներն ինստագրամի իր էջում լուսանկար է տարածել, գրելով․Hello ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում անհայտ կորած համարվող 29-ամյա Հայկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ-ում արտառոց դեպք է գրանցվել. բուժօգնության նպատակով հիվանդանոցում գտնվող տղամարդը 2-րդ հարկից նետվել է:«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին: 53-ամյա տղամարդը, գտնվելով հիվանդանոցի 2-րդ հարկի միջանցքում, ինքնասպանություն գործելու նպատակով պատուհանից իրեն ցած է նետել:Նետվելու հետևանքով տղամարդը վնասվածքներ է ստացել:
«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 10 տարի է անցել։ Հունվարի 19-ին ընդառաջ «Ակօս»-ը հատուկ համար է հրատարակելու, որում ընդգրկվելու են «Նամակներ Հրանտ Դինքին»: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Հրանտ Դինքին:
Սյունյաց իշխանական տունը սերել է Հայկ Նահապետի որդի Սիսակից, այդ իսկ պատճառով պատմությանը հայտնի է նաև Սիսակյան տոհմանունով: Հայկ նահապետը Հայոց Ձորի ճակատամարտից հետո հայոց երկիրը բաժանեց իր զարմի միջև: Սիսակին բաժին հասավ Սյունյաց աշխարհը, և Սիսակի սերունդները՝ որպես աշխարհակալ, Սյունիքում իշխեցին վաղնջական ժամանակներից մինչև XII դարը:
Հունվարի 9-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 263 երեխա՝ 128 տղա, 135 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր- համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 24135 քաղաքացի:
Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից ...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀտարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի Մառնեուլիի շրջանում հունվարի 15-ին հայերի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 27-ամյա հայ երիտասարդ է մահացել, եւս երկու երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: