Հայերեն   English   Русский  
ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Հունվարի 18-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայության հոգևոր հովիվ, Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Անցնող 2014 թվականը հայերիս հիշողության մեջ կմնա որպես ռազմական առումով լարված և սահմանային միջադեպերով հարուստ տարի: Անցած 360 օրերին հետահայաց նայելիս նախ հիշվում են սահմանային միջադեպերի և ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումների մասին լուրերը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական
News. am-ի տվյալներով՝ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղհովիտ համայքնի ղեկավար Վարդան Պողոսյանը նշեց, որ Գարիկը ծնողների երկրորդ երեխան է, ունի մեկ եղբայր։«Եղբայրը հիվանդ է, չի ծառայել, Գարիկն էլ շատ լավ երեխա էր, ընտանիքը նույնպես, ...
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռի 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, որն, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է, ոսկե մեդալով էր ավարտել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, 4 տարի է, ինչ ծառայում էր զինված ուժերում,հաղորդում է NEWS.am-ը:
Այսօր ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ ԼՂՀ պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք զինծառայողների հիշատակը:
Սեպտեմբերի 25-ին Բաթումի Արվեստի կենտրոնում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր միջոցառում` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: