Հայերեն   English   Русский  
ԻՆՉ ԵՆ ԳՐՈՒՄ ԹԵՐԹԵՐԸ
«Ստեփանակերտում բնակվող լրագրող Նարի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է այն մասին, որ մահացել է 2017 թվականի հունվարի 22-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումից զոհված Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, եւ այս տարին էլ բացառություն չէր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը պատրաստ է անվճար իրավաբանական աջակցություն տալ այն վարորդներին, որոնք Երեւան քաղաքի «կարմիր գծեր» կոչվող ավտոկայանատեղիներում կկայանեն իրենց մեքենաները եւ վճարահաշվարկային տերմինալներ չհանդիպելու դեպքում չեն վճարի ավտոկայանտեղիի տուրքը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց կազմակերպության հիմնադիր անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը՝ անդրադառնալով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության ...
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր:
«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ Ազգային ժողովի ընտրությունները լեգիտիմ չեն եղել՝ ըստ էության հակադրվելով «Ելքին»:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե չտվեցին այն քաղաքական եւ քարոզչական արդյունքը, որին հարեւան երկրի ղեկավարությունը ձգտում էր: «Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որեւէ լուրջ ապացույց չի ստացվել:
Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է:
«Առավոտ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսպիսի գրառում էր կատարել՝ «Ուզում էի Ծաղկաձոր գնալ, բայց գումարս չհերիքեց, գնացի Դուբայ»։ Մի օգտատեր էլ հաշվարկել էր ու պարզել, որ Ջերմուկում հանգստանալու համար իր ընտանեկան բյուջեից կպահանջվի 2016 դոլար։ Այս գումարը պետք է վճարեին Ջերմուկում երկու մեծի եւ մեկ երեխայի 14-օրյա հանգստի համար։ Նույն օգտատերը, սակայն, ներկայացրել էր արտերկրում հանգստանալու տարբերակ՝ Հունաստանում երկու մեծի եւ մեկ երեխայի 14-օրյա հանգիստ արժե (ավիատոմսը ներառյալ) ...
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության առաջիկա նիստի քննարկման է առաջարկել փոփոխություններ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում:
«Փաստ»-ը գրում է, որ կառավարությունը որոշել է հեշտացնել Հայաստանից արտագաղթածներից սեփական հողերը վերցնելու գործընթացը: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածի եւ եկամուտների հայտարարագիրը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը. «Նախաքննության ավարտի մասին ԱԱԾ-ն հայտարարել է: Մենք դեռ գործի նյութերը չենք ստացել: Ստանալուց հետո նոր կարող ենք գնահատական տալ»:Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի թեժ պահին՝ մարտի 25-ին, այս գործով նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: