Հայերեն   English   Русский  
ՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Համակարգչի կամ «խելացի» տեխնոլոգիաների հետ գործ ունեցող յուրաքանչյուր ոք մի որոշակի փուլում անպայման փորձում է ստեղծել սլայդ շոու, ներկայացուցչական հոլովակ, բիզնեսի ներկայացուցիչները՝ գովազդային կամ ինֆորմացիոն տեսահոլովակներ, ծրագրավորողները՝ սեփական արտադրանքը ներկայացնող կարճ տեսանյութեր և այլն:
Հայկական Localz առցանց հարթակում էքսկուրսավարները գրանցվում են, որպեսզի առաջարկեն իրենց ծառայությունները զբոսաշրջիկներին, իսկ վերջիններս գրանցվում են, որպեսզի ընտրեն էքսկուրսավար տվյալ երկրում ճամփորդելու համար: Այս հարթակն օգնում է զբոսաշրջիկներին ընտրելու նախապես կազմված տուրերից որևէ մեկը, ցանկության դեպքում փոփոխել այն, նշել օրը և ժամը, զբոսաշրջիկների թիվը, տուրի ցանկալի լեզուն և ստանալ գնային առաջարկ անհատ զբոսավարների կողմից: Localz հարթակի շնորհիվ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն շփվելու ...
Հավանաբար յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել են պահեր, երբ շատ մտերիմ, հարազատ մարդու մասին կարծիք ենք ցանկացել հայտնել՝ մտածելով, որ դա օգտակար կլինի իր համար, բայց չենք ասել, որ վիրավորած չլինենք: Կամ բոլորիս էլ երբեմն հետաքրքիր է, թե դիմացինն ու առհասարակ, շրջապատն ինչ է մտածում մեր մասին: Հենց այս ուղղությամբ հայկական բավականին հետաքրքիր հարթակ կա՝ Truthly.me-ն, որը հնարավորություն է տալիս անկեղծ և անանուն նկատողություններ անելու ընկերներին: Հայկական հաջող և ճանաչելի սթարթափներից մեկը համարվող ...
«Բիզնեսում պետք է բանիմաց լինես ու քո գործից քաջատեղյակ, երկրորդ` կամք ունենաս և երրորդ` ազնիվ աշխատես: Այսինքն` չասես, թող որակը մի քիչ ցածր լինի, բայց շատ աշխատեմ: Ո՛չ, պետք է տանջվել որակի վրա, հետո որակի վրա թափած ջանքերը կվերադառնան, որակիդ շնորհիվ գնորդներն իրենք կզիջեն 10-20 կամ 100 դրամը, կասեն՝ ոչինչ, տանք, բայց որակյալը վերցնենք»,- «Անկախի» հետ զրույցում նշում է բժշկական պլաստիրների արտադրությամբ զբաղվող «Այ պլաստ» ընկերության հիմնադիր-տնօրեն Հարութ Գասպարը:
«Կարևորը, որ ապրանքը լավը լինի,- նշում է «ԱԿԼ Հովհաննիսյաններ» ընկերության հիմնադիր-տնօրեն, Աշոտ Հովհաննիսյանը,- եթե լավ ապրանք լինի՝ գործերն էլ լավ առաջ կգնան»: Նրա արտադրած «Ծիրանի» և «Բիո Գարդեն» շամպուններն ու օճառները, բալզամներն ու լոսյոններն արդեն իսկ լուրջ հաջողություն ունեն: Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:
«Ես սկսեցի 2007 թվականին: Աբովյան փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկում, որ մեր հարևանինն էր, վաճառող էի աշխատում:
Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներից մեկը մի անգամ ասաց՝ կարծես Աստված Հայաստանը ստեղծած լինի հատուկ տուրիզմով զբաղվելու համար: Մասնագետներն ասում են, որ Հայաստանում տուրիզմը լավ հեռանկարներ ունի: Եվ եթե այդ ոլորտը դեռ մեր երկրի տնտեսության առաջատարներից չէ, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կորած է, այլապես Հայաստանում հաջողությամբ չէին գործի շատ ու շատ հաջողակ տուրիստական ընկերություններ:
ՀՀ վարչապետի կողմից 2015 թվականին «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչված հալեպահայ գործարար Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն. մեծ ցանկության դեպքում կինը կարող է և՛ լավ մայր լինել, և՛ լավ գործարար:
Ընդամենը երկու տարի առաջ` 2015 թ., երբ հոլանդահայ Հայկազյան ընտանիքը, որ հագուստի գործարաններ ունի Պակիստանում, Թուրքիայում, Չինաստանում և այլուր, Եվրոպայում ամենից շատ բաճկոններ վաճառող ARMA ընկերության տերն է, որոշեց հայրենիքում կաշվի վերամշակման արտադրություն հիմնել Երևանի նախկին կաշվի գործարանի հիմքի վրա: Եվ 1993-ից պարապուրդի մատնված ու լիովին ավերակների վերածված կաշվի գործարանում 2015 թվականից սկսվեց հայկական կաշվի արտադրությունը` հիմնվեց «Արլեդեր» ընկերությունը:
Սեփական արտադրանք ունեցող հայ միակ կին գինեգործի հաջողության արգասիքը` բարձրորակ ու պահանջված գինիներ
Մանուկյան քույրերը վաղուց ուզում էին համատեղ մի գործ սկսել, որը բոլորի մասնագիտությունները կհամադրեր: Էլենը մասնագիտությամբ լեզվաբան և քաղաքագետ է, բայց երկար տարիներ աշխատելով բիզնեսի ոլորտում՝ ձեռք է բերել նաև տնտեսագիտական գիտելիքներ ու հմտություններ: Մյուս քույրը՝ Ինգան, դիզայներ է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիան: Երրորդ քույրն էլ գրաֆիկական դիզայներ է: Փնտրում էին մի ոլորտ, որը Հայաստանում թույլ էր կամ չկար, կամ թեկուզ կար, բայց զարգանալու մեծ պոտենցիալ կարող էր ունենալ:
16 տարի հեռախոսակայանում աշխատելուց հետո, 2006 թ., Մարգարիտա Միրիջանյանը թողնում է երկարամյա աշխատանքն ու որոշում սկսել սեփական գործը՝ սկզբում անկողնային սպիտակեղենի, հետագայում՝ վարագույրների, ծածկոցների ու սփռոցների արտադրություն: Եղբոր տրամադրած տարածքում, ունենալով ընդամենը 25 հակ կտոր, նա հիմնում է «Հաս ույուտ» ընկերությունը, որը գործում է մինչ օրս:
Մաշկի խնամքի միջոցներ պատրաստող Արփինեն մաշկային խնդիր ուներ, ու դրա դեմ արդյունավետ միջոցը ոչ թե քիմիական, այլ բնական նյութերն էին: Սկզբում նա այդ թանկ պատրաստուկները գնում էր, հետո նրան խորհուրդ տվեցին ինքնուրույն պատրաստել օրգանիկ օճառներ ու մաշկի խնամքի միջոցներ: Հետո իր պատրաստած միջոցներից սկսեց տալ ընկերուհիներին, ծանոթ-բարեկամներին, և մաշկի խնամքի օրգանիկ միջոցներ պատրաստելը դարձավ նրա հոբբին: Հետո էլ, տարիների ընթացքում փորձ, նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելով՝ սկսեց ստեղծագործել ...
Հաջողությունները հիմնականում հեշտ չեն տրվում. դրանց հասնելու համար անընդհատ պայքար է պետք, ձգտում, բավականին հստակ թիրախ ու պատկերացում, թե ուր կամ ինչի ես ուզում հասնել, որպեսզի այդ ուղղութամբ համապատասխան աշխատաքներ տանես: Հատկապես բիզնեսում պետք է երբեք չհիասթափվել, համբերատար լինել, հաստատուն գնալ դեպի նպատակակետը՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Հենց այս սկզբունքներին դավանելով էլ իր բիզնեսը Հայաստանում առաջ է տանում սիրիահայ գործարար Մոսես Հալաջյանը՝ «Մոսինի սփորթ ֆեյշն» ապրանքանիշի ստեղծ ...
Բիզնեսի մասնագետները վստահեցնում են, որ լավագույն բիզնես գաղափարի նախադրյալն այն է, երբ կարողանում ես ախտորոշել որևէ խնդիր, փնտրել-գտնել դրա լուծումն ու դա վերածել ապրանքի կամ ծառայության: Այս առումով Հայաստանում, ավելի որոշակի` Գյումրիում մի եզակի բիզնես է գործում, որը հետաքրքիր է ոչ միայն միակը լինելու հանգամանքով: Խոսքը «Սեյսմիկ տեքնոլոջիս» ՓԲԸ-ի մասին է, որը մշակում, նախագծում և արտադրում է տարբեր նշանակության արդիական սեյսմիկ սարքեր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: