Հայերեն   English   Русский  
​Մշակութային շաբաթ
Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյան: Միջոցառման մուտքն ազատ է:
Նոյեմբերի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի ,Դիմակահանդեսե բալետը:
Նոյեմբերի 10-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Իսպանիայում և Գերմանիայում կայանալիք հյուրախաղերից առաջ:
Նոյեմբերի 3-ին, ժամը 17:00-ին,«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դաշնակահար Տիգրան Սարգսյանի մենահամերգը:
Հոկտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը,
Հոկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Սեպտեմբերի 29-ին ,՛՛Արամ Խաչատրյան՛՛համերգասրահում Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ՝
Պրահայում բնակվող ուկրաինացի հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքները կներկայացվեն Հայաստանում: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Հայ արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ներկայացվելիք աշխատանքները մինչեւ սեպտեմբերի 17-ը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հերոսներն անմահ են» խորագրով գրական-երաժշտական երեկոն:
Օգոստոսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:
Օգոստոսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա համերգ` նվիրված հայ ազգային երգ ու պարին: Մասնակցում են «Նարե» և «Կոլիբրիս» պարային համույթները, Էդիկ Սեյրանյանը, «Սասուն» ազգային երգի-պարի համույթը:
Հուլիսի 27-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը: Հեղինակ՝ Ռաֆֆի Շարտ:
Հուլիսի 21-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում կներկայացվի «Սասունցի Դավիթ» հերոսապատումը: Հեղինակ` Հովհ. Թումանյան: Բեմականացումը և բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի: Հագուստների նկարիչ` Մարիա Մավրա: Երաժշտական ձևավորումը` Արմեն Մարգարյանի:
Հուլիսի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» դրաման:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: