Հայերեն   English   Русский  
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին:
ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Վլադիմիր Սահակյանին:
Նոր հետազոտությունը պարզել է, որ կրոնական կողմնորոշում ունեցող երկրների աշակերտներ ավելի հակված են գիտության եւ մաթեմատիկայի ուղղություններում թույլ ցուցանիշներ դրսևորելուն, քան նրանց ագնոստիկ կամ աթեիստ հասակակիցները:«Երկրները, որտեղ կրոնն ուժեղ հիմքեր ունի, կրթական մակարդակն ավելի ցածր է», - նշում է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Զիլբերթ Ստոետը:Նա հավելում է, որ կառավարությունները կկարողանան բարձրացնել կրթական ցուցանիշները, եթե կրոնը դուրս մնա դպրոցներից եւ կրթական հաստատություններից»:Ուսումնասիրությունները ...
Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց ՈԱԱԿ 2016 թվականի գործունեության հաշվետվությունը և Հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը:
ՀՀ երեք պատվիրակներ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցեցին Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ամենամյա մարտյան համագումարին:
Չգիտեմ` որտեղ եմ լսել մի արտահայտություն. ՙԳեղեցիկ խոսքերը ճշմարիտ չեն՚:
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով ...
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։
Հայաստանում գիտության խնդիրների, հնարավոր լուծումների ու ապագայի տեսլականի մասին «Անկախը» զրուցել է ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, միջազգային մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերի խմբագիր և խմբագրական խորհուրդների անդամ Արմեն Թռչունյանի հետ:
Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Փորձենք համեմատել ՀՀ քաղաքացիների վստահության քվեի համար պայքարող ութ քաղաքական ուժերի տեսլականը կրթության և գիտության ոլորտում (Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ):
Հանրապետության բուհերի 745 ուսանող մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Գնահատումը պետք է լինի ուսուցանող: Գնահատման առաջնային նպատակը պետք է լինի սովորեցնելը, ոչ թե դասը չսերտած ուսանողին բացահայտելը. այսպիսին է արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացված կրթության որակի ապահովման շաբաթվա հիմնական ուղերձը: Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ ուսանողի անբավարար գնահատականի համար պատասխանատու է նաև դասախոսը, քանի որ գնահատականը փաստում է, որ ուսուցման գործընթացում ինչ-որ բան ձախողվել է:
Փետրվարի 11-12-ը ՀՀՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը մասնակցել է Ռուսաստանի Պերմ քաղաքում կայացած “Պատանի հայրենասերներ”-ի 15-րդ միջազգային հավաքին:
Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ին և կավարտվի ապրիլի 2-ին:Երկրորդից մինչև տասներկուերորդ դասարանցիների համար արձակուրդը կլինի մարտի 27-ից մինչ ապրիլի 2-ը ներառյալ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: