Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց գրավ 500 000 դրամի չափով:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում /1997-2016թթ./ թույլ է տվել չարաշահումներ:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը:
Նախորդ հոդվածով սկսեցինք քրեական դատավարությանն առնչվող հարցերի հոդվածաշարը։ Առաջին հոդվածը նվիրված էր քրեական դատավարության որոշ սկզբունքներին, որոնց շարունակությանը կանդրադառնանք այս հոդվածում։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 19-ին, չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թ. Շ.-ի նկատմամբ 07.02.2018թ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը 30.05.2018թ.-ին փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով: Դատարանի հիշյալ որոշման դեմ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր բերվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին դիմում է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քննվող քրեական գործով քննության ենթակա դեպքերի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտմանն աջակցելու նպատակով:
Հաշվի առնելով 19.06.2018թ.-ին Ա. Վ.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում չի ուղարկվել, Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները` դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզելու ...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանին (հայտնի որպես Դոն Պիպո) կալանավորելու մերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը:
«Առաջիկայում գործով ունեցած մեր տեղեկությունները, որքանով որ դրանք չեն խանգարի նախաքննությանը, այդ չափով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը: Երբ ունենանք ռեալ արդյունքներ, և դրանք հրապարակման ենթակա լինեն, պարտադիր կհրապարակենք»
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: