Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկչտչյանը օգոստոս-հոկտեմբեր ամիսներին մարդասիրական առաքելություն է իրականացնելու Աֆրիկայում՝ Սուդանում:
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն և գավաթակիր «Դյուդելանժի» հետ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների ...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Մինչ մենք բոլորս զբաղված ենք Ամուլսարի խնդրով մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել արցախյան կարգավորման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Բրիտանական հեռուստաալիքներից մեկը պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին հայտնել է Channel 4-ը: Գրում է Gazeta.ru-ն:
Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը որսի իրավունքի տրամադրման արժեքի բարձրացման և որսի օրերի կրճատման խնդրի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը եւ վերանայի գործող պրակտիկան: Այս մասին հայտարարություն են տարածել մի քանի լրագրողական կազմակերպություններ:
Օգոստոսի 22-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Movie Maker ամսագրի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի եղբայրը ՝ ամերիկացի ռեժիսոր Քեյսի Աֆլեքը, «Իմ կյանքի լույսը» անվանումով հետապոկալիպսիսյան ֆիլմ է նկարահանել: Գրում է Gazeta.ru-ն:
Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին վերսկսվել են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Օգոստոսի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Օլգա Վասիլեւայի հրավերով օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: