Հայերեն   English   Русский  
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ.1988թիվ
Դեռևս 80-ականներից, երբ սկսվում էր Ղարաբաղյան շարժումը, հարցեր առաջացան, թե հնարավոր զինված հակամարտության դեպքում ի զորո՞ւ ենք մենք դիմակայելու Ադրբեջանին, թե՞ ոչ՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի հավանական աջակցությունը Ադրբեջանին։
1988-1990թթ. Հատված Ղարաբաղ Կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից Ազատության Հրապարակում.
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման մասնակից, շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, 1989-1990 թթ. Ազգային խորհրդի անդամ, ՀՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, 1995-2000 թթ. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Առուշանյանն է:
Ադրբեջանի Գախի շրջանում առաջին խմբի հաշմանդամ Բախթիյար Բայրամովը, ի նշան բողոքի, այրել է իր անձնական ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ, հաշմանդամություն ունեցող Ասիֆ Յուսիֆլիի բողոքը՝ թողնելով նրան կալանքի տակ, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Եգոր Գայդարի հիմնադրամի և Slon Magazine-ի համատեղ նախագիծը` «Ինչպես փլուզվեց ԽՍՀՄ-ը: Առաջին դեմքերից», եզակի պատմություն է, որի մասին հրապարակախոս Արկադի Դուբնովին պատմում են գործընթացի գլխավոր մասնակիցներն ու ականատեսները՝ միութենական հանրապետությունների ղեկավարներն ու խորհրդարանների նախագահները: Ինչպես ծագեց այն միտքը, որ Միությունը կարող է և գոյություն չունենալ, ով էր ձգում անկախության պարանը, ինչպես էր մեռնող կայսրությունը ճնշում ընդվզումները. նախկին առաջնորդները հիշում են, թե ինչպես է սկսվել ...
1988 թ. սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Նպատակը Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին: Ձևավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, շարժումը մեծ թափ առավ: Շարժման առանցքային կերպարներից մեկը, որի անունն ասես խորհրդանշական է Հայաստանի անկախության կերտման պատմության մեջ, Վազգեն Մանուկյանն է, գործիչ, որ անկախ Հայաստանի գաղափարն առաջ է տարել դեռևս 60-ական թվականներին` համոզված լինելով, որ ուշ թե շուտ այն իրականություն է դառնալու: Բայց երազելը քիչ էր, պետք էր որոշակի գործունեություն, որը խորհրդային տարիներին ընդհատակյա բնույթ ...
Վազգեն Մանուկյանը սրճարան` հարցազրույցի եկավ ճիշտ պայմանվորված ժամին: Դրսում ձյուն էր, այդ իսկ պատճառով փողոցում մեքենաներ շատ չկային, ու կարողացել էր շատ արագ կայանել մեքենան, ինչի համար ուրախ էր: Ի դեպ, մեքենան ինքն էր վարում, որովհետև վարորդը հիվանդ էր: Սուրճ, թեյ` ու զրույց անկախության մասին: Ավելի ճիշտ` անկախության առաջին 25 տարիների որոշ դրվագների վերհուշ և հետադարձ հայացք սխալներին: Երիտասարդ, բարետես ու ժպտադեմ մատուցողուհին, ինչպես հետո պարզեցինք, Վազգեն Մանուկյանին դեմքով չգիտեր: Անունով ...
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը ԽՄ տարիներին ծավալված բնապահպանական շարժման նախաձեռնողներից, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն է:
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, այնուհետև`նախագահ, պահեստազորի գնդապետ Գևորգ Բաղդասարյանն է:
«Անկախությունը կերտողները» շարքի հերթական զրուցակիցը 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ճարտարապետության և շինարարության համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, երկրաբան-երկրաֆիզիկոս, քարանձավագետ Սամվել Շահինյանն է:
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման նախաձեռնողներից, անվտանգության և աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Իգոր Մուրադյանն է:
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1-ին գումարման ԳԽ և ԱԺ պատգամավոր Սամսոն Ղազարյանն է:
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի չհրապարակված կազմի անդամ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, 1992-95 թթ. Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1-ին գումարման ԳԽ և ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:
- 1992-93 թթ. Դուք պաշտպանության նախարար էիք, հենց այդ ժամանակ էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրվեց, իսկ պատերազմական գործողություններում` հաղթանակների շղթայի սկիզբը: Այնուամենայնիվ, բանակի հիմնադրումը միշտ չէ, որ Ձեր անվան հետ է կապվում:- Բանակը մի օրում չի կառուցվում, այլ էտապներով: Երբ 1991թ. Շարժումը եկավ իշխանության, մենք դեռ Խորհրդային Միության կազմում էինք, բայց արդեն սկսվել էին Հայաստան-Ադրբեջան զինված բախումները, ստեղծվել էին ֆիդայական ջոկատներ: Եվ մենք առաջին հերթին մտածեցինք այդ ջոկատները ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: