Հայերեն   English   Русский  
ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ
Թանձրատերևուկը (կրասուլա) կամ փողի ծառն այն բույսերից է, որ առկա է գրեթե բոլորի տանը: Շատերին այն հետաքրքրում է իր արտաքին տեսքով, իսկ մյուսների կարծիքով` այն իզորու է գումար բերել տուն: Սակայն այս բույսը կարելի է նաև ի օգուտ առողջության օգտագործել: Քանի որ դրա օգտակար հատկությունները կարող են նպաստել բազմաթիվ հիվանդություններից ազատվելուն : Գրում է 101sovet.com-ը:
Պապիլոման վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մարդու պապիլոմայի վիրուսն է: Այս հիվանդությունը բժշկությունը որակում է որպես բարորակ նորագոյացություն, որը հիմնականում մարդուն լուրջ հետևանքներով չի սպառնում: Այդուհանդերձ, այն բուժել հարկավոր է:
Նկարագրությունը: Աստղածաղիկների կամ բարդածաղիկների ընտանիքին պատկանով բազմամյա խոտաբույս է,15-40սմ բարձրության, սպիտակ ցողունով, նշտարաձև տերևներով: Արմատը մուգ գորշավուն է: Ծաղկում է գարնան ամիսներին, բազմանում սերմերով և վեգետատիվ եղանակով: Համարվում է եղանակի կենդանի բարոմետր. շոգ ժամանակ տերևները կուչ են գալիս, իսկ անձրևից առաջ`բացվում: Հեշտ է տանում բնակլիմայական աննպաստ պայմանները: Բնորոշ է հաճելի համով ու հոտով, ինչպես նաև հրապուրիչ , գեղեցիկ տեսքով:«Հելիխրիզիում» անունը հունական ծագում ունի, ...
Դեղաբույսի նկարագրությունը.պատկանում է գնարբուկազգիների ընտանիքին,15-30սմ բարձրության խոտաբույս է: Տերևները պարզ են, ձվաձև, կմճռոտ: Ծաղիկները երկսեռ են, պսակը` ոսկեդեղին է, հոտավետ:Պտուղը տուփիկ է: Գնարբուկի բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում է 13-ը`անտառային և վերին անտառային գոտիներում, գլխավորապես բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրներին, թփուտներում և այլուր: Տարածվում է սերմերով:Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղակալում`հունիս -օգոստոսին: Բույսը լուսասեր է,պահանջկոտ ...
Դեղաբույսի նկարագրությունը:Գոճմակազգիների ընտանիքին պատկանող, 0,3-1,5 մ բարձրության թուփ է: Աճում է սաղարթավոր անտառներում, հիմնականում ստվերոտ,հումուսային խոնավ հողերում: Տերևները նշտարաձև են, ծաղիկները` փնջաձև: Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև, փայլուն կորիզներով, որոնք պարունակում են հեշտ ցնդող յուղ, հասունանում ամռան վերջերին: ամբողջ բույսը, բացի ծաղիկներից, ունի բնորոշ տհաճ հոտ: Գայլահատի բազմաթիվ տեսակներից միայն հինգն են, որ աճում են հանրապետությունում:
Հայկական տարանուններն են`գաղտիկ,գաղտիկուր,գառնալեզու, եզնալեզու,լեզվախոտ, լեզվակ, կաթնկոռնի,ճղաթփիկ, մալի լեզու, ջղաթուփ, ջղախոտ:Դեղաբույսի նկարագրությունը. Ջղախոտազգիների ընտանիքին պատկանող, 10-40սմ բարձրության բազմամյա խոտաբույս է, 3-9 խոշոր, ձվաձև տերևներով: Հասկը պարզ է, գլանաձև, պտուղը տուփիկ`8-10 սերմիկներով: Տարածված են բույսի մեծ, միջին, նշտարաձև և այլ տեսակներ, որոնցով շատ հարուստ է Հայաստանը: Բույսը բազմանում է սերմերով, ծաղկում է մայիս հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ...
Քանի որ արդեն շուկայում հայտնվել է թարմ նեխուրը, հարկ է խոսել այդ բանջարեղենի հատկությունների` օգուտի ու նաև վնասի մասին:
Նկարագրությունը.Տատրակը աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, պատված է թեփուկավոր մանր տերևներով, ունի 10-25 սմ սողացող, հաստ կոճղարմատ:
Ժողովրդին հայտնի ոսկյա բեղի բուսաբանական անվանումը բուրավետ կալիզիա է: Այն պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին: Կալիզիան 12 տեսակ ունի և աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում ու Մեքսիկայում: Սակայն հայտնի է մեկ տեսակը ` բուրավետ կալիզիան (Callisia fragrans): Այս բույսը նորաձև է ХIХ դարից` անմիջապես հայտնաբերումից հետո:
Առավել տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) ևԱրագլախոտ՝ երեմ(Журавельник, Geranium) :Պատկանում են խորդենազգիների ընտանիքին:Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: