Հայերեն   English   Русский  
"ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ"
Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարմատենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը պատմել է «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից Լատինական Ամերիկայի որոշ երկրներում ջիհադիստների ճամբար ստեղծելու փորձերի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած Էթ Թարմիա քաղաքի վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ապրիլի 29-ին Իրաքի դատարանը 29 օտարերկրյա քաղաքացիների դատապարտել է ցմահ ազատազրկման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցելու համար:
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ավարտված է: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այդ մասին նշված է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռիչֆիլդում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո ԱՄՆ-ն կարող է հեռանալ Սիրիայից: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների թիվը գրեթե 10 հազար է կազմում:
CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի և սիրիական իշխանությունների հետ պատասխանատու է Սիրիայում մարդասիրական վայրագության համար: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ում հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է «ամբողջ աշխարհում իրենից զգալի և աճող սպառնալիք» ներկայացնել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության փորձագետներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Իսլամական պետության» հետևորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաև Հայաստան: Բարեբախտա­բար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել, արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ:
CGTN պարբերականի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում ռազմական համալսարանի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ստանձնել են Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում երեխաների պաշտպանությամբ զբաղվող «Փրկենք երեխաներին» (Save the Children) միջազգային կազմակերպության գրասենյակի վրա իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա նահանգում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված «առողջապահության նախարար» Քեֆահ Բաշեր Հուսեյնը: Այս մասին նշված է նահանգի ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ են արել ձեռնպահ մնալ սիրիական Աֆրին շրջանում ռազմական գործողություն իրականացնելուց:
Թուրքիայի կենտրոնական Կեսարիա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «գյուղատնտեսության նախարար» Թարըք Ահմեթին:
Աֆղանստանի Քունար նահանգում ուժայինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 15 ահաբեկչի են ոչնչացրել: Այդ մասին հայտնում է TOLO News հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: