Հայերեն   English   Русский  
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տարեցտարի գիտությանը հատկացվող ֆինանսավորման նվազեցումը, գիտության ոլորտում տեղի ունեցող օպտիմալացումները վաղուց էին հուշում, որ գիտությունը Հայաստանում չի գնահատվում, այստեղ, բնական ռեսուրսներից զուրկ լինելով, չունեն նաև գիտության կարիքը։
Մինչ որոշ մարդիկ իրենց ամառային հանգիստն են պլանավորում Սևանի ափին, բնապահպաները քննարկում են կապտականաչ ջրիմուռների ծաղկման վտանգները լճի համար, առողջապահության նախարարությունը քար լռություն է պահպանում այս թեմայով, իսկ բնապահպանական գերատեսչությունները փորձում են ամեն կերպ հերքել, որ օրերս լճի ափին կովերի անկումը ջրի պատճառով է տեղի ունեցել, պարզվում է, որ լճի ծաղկումը թունավոր է և կարող է վտանգ ներկայացնել թե մարդկանց, թե կենդանիների համար։
Ինչպե՞ս անել, որ մասնագիտական կրթության մասին դիպլոմը վկայի այն կրողի մասնագիտական կարողությունների ու հմտությունների մասին։ Պատասխանը միանշանակ չէ, խնդիրն էլ բազմաթիվ բաղադրիչներ ունի։
Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենազանգվածային կենտրոնացված քննությունը, որին մասնակցեց 31000 աշակերտ, կարծես թե ինքնանպատակ էր, կամ գոնե հայտնի չէ, թե որն էր նման քննություն անցկացնելու նպատակը։
«Այբ» ակումբի, դպրոցի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց գնահատականն ու
«Այբ» ակումբի բարերարները, հիմնադիրներն ու անդամները հանդես են եկել «Այբ» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նախաձեռնությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
Տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։
«Հայաստանում հետհեղափոխական առաջին ուսումնական տարին շատ բուռն էր: Բնականաբար եղան բավականին ցնցումներ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
ՀՀ պետական կառավարման ակադեմիան (ՀՀ ՊԿԱ) վերահավատարմագրվում է։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը մայիսի 29-31-ը կայցելի ՀՀ ՊԿԱ, որտեղ հանդիպումներ կունենա բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, որակի ապահովման մասնագետների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ։ Կիրականացվի ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն։ Այցից առաջ փորձագետները նաև բուհում դասալսումներ են իրականացրել՝ դիտարկելու ...
Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական (ԵՊԲՀ) և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական (ՀՊՄՀ) համալսարանները վերահավատարմագրվում են։
Պետական մակարդակով խրախուսվում է ուսմանը զուգահեռ աշխատելը․ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 22 տարեկանում երիտասարդը պետք է տիրապետի երեք լեզվի և ունենա 3 տարվա աշխատանքային փորձ։ Իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության կողմից խորհրդարան կներկայացվի մի նախագիծ, որը հնարավորություն կտա աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկն ուղղել ուսման վարձի փոխհատուցմանը։ Կրթության ոլորտի մասնագետները, սակայն, նշում են, որ որևէ քայլ անելուց առաջ պետք ...
Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։
Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու գիտության, կրթության և մշակույթին վերաբերող հարցեր։
«Մենք կրթության ոլորտում հենց հիմա ունենք ահռելի խնդիրներ»: Այս մասին այսօր կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Ծառզարդարին՝ մանուկների օրհնության օրը, «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի «Մանկական գրականություն» ազգային ծրագիրը «Նախշ» երաժշտական նախագծի և «Լոֆթ Երևանի» կազմակերպած բարեգործական ծրագրի շրջանակում բարեգործական նախաձեռնություն ցուցաբերեց՝ նվիրաբերելով Գավառի մանկատան երեխաներին «Իմ այբուբենը» մանրանկարչական ժողովածուները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: