Հայերեն   English   Русский  
ԹՈՒՆԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ
Այս բույսերից հարկավոր է անհապաղ ազատվելՍենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն դուք կապշեք` տեղեկանալով, որ այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն:
Գլորիոզան կարելի է հիասքանչ և շքեղ սենյակային բույս անվանել, որի ծաղիկներն ուղղակի հիացնում և գերում են: Գլորիոզայի անվանումը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է փառք կամ փառավոր այսինքն՝ "փառքի ծաղիկ":
Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:
Դիֆենբախիա անվանումը տվել է ավստրական բուսաբան Հենրիխ Վիլհելմ (1794-1865) , որը հայտնի է Արոիդների ընտանիքի բույսերի ուսումնասիրությամբ: Այս անունը դրվել ի պատիվ Վիեննայի Շյոնբրունյան կայսերական պարտեզների ավագ այգեպան Ժոզեֆ Դիֆենբախի (1796—1863).
Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հաշվվում է ավելի քան 70 տեսակներ: Հայրենիքը Հնդկաստանն է և Խաղաղ օվկիանոսի մի քանի կղզիները:
Օլեանդրը մշտադալար դեկորատիվ կիսաթուփ է, որը առատ ծաղկաբույլերով ծաղիկների շնորհիվ մեծ տարածում է գտել սենյակային ծաղկաբուծության մեջ: Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից:
Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ: Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: