Հայերեն   English   Русский  
ՎՐԱՍՏԱՆ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբահիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնման դեպքում կալանք է սպասվում: Գրում է Russian.rt.com-ը:
Աշխարհի «Ultimax» ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 27-28-ը Վրաստանի Ռուսթավ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնություն, որին Արցախից մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը և դարձել աշխարհի չեմպիոն:
Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Լանցետ» կլինիկայի կողմից Ադրբեջանից հրավիրված փոխպատվաստող վիրաբույժի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը` հղում կատարելով կառույցի հաղորդագրությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ժամը 08:00-ի դրությամբՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Human Rights Watch հեղինակավոր և հանրաճանաչ հասարակական կազմակերպությունն անցյալ շաբաթ հրապարակեց իր տարեկան զեկույցը, որն արձանագրել է մարդու իրավունքների խախտումները 2017 թվականի ընթացքում ավելի քան 90 երկրներում, ներառյալ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում:
Այս տարին Հայաստանում սկսվեց նաև աջ ղեկով մեքենաների ներմուծման և շահագործման հարցի բուռն քննարկումներով: Այդ կապակցությամբ արժե ուշադրություն դարձնել մի քանի, այսպես ասած, տարածաշրջանային իրողությունների:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում շնորհել երկրի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին: Այդ մասին նա հայտարարել է «Рустави-2»-ի եթերում: Գրում է Russian.rt.com-ը:
«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեի և փոխնախագահ Էթերի Ցոմայայի հետ է:
Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը Henley & Partners-ի անձնագրերի ամենամյա վարկանիշում եւ այժմ 76-րդ տեղում է: Նշվում է, որ երկրի քաղաքացիները առանց վիզայի կարող են 59 երկիր այցելել: Անցյալ տարի Հայաստանը 78-րդ տեղում էր:Վրաստանը վարկանիշույմ 53-րդ տեղում է՝ 99 երկիր առանց վիզայի այցելելու հնարավորությամբ: Անցյալ տարվա ցուցակում Վրաստանը 68-րդ տեղում էր:
Հունվարի 8-ին Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։
Եվրոպական միությունը բարեփոխումների իրականացման նպատակով 48.1 մլն եվրոյի չափով նոր դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Եվրամիության վրացական ներկայացուցչության մամլո ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:
Դեկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում էր հյուրընկալվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հետևյալ կազմով. ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան, Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյան և տնօրենի տեղակալ Սամվել Մկոյան:
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: