Հայերեն   English   Русский  
Հարցազրույց
Նրան ձերբակալել և շուրջ երկու ամիս պահել են Մինսկի բանտում, հետո տարածաշրջանի ամենադաժան, բռնատիրական, կոռումպացված ռեժիմներից մեկի՝ ահաբեկչական մեթոդներով առաջնորդվող և մարդու իրավունքների աղաղակող խախտումներով հայտնի Ադրբեջանի ղեկավարության ջանքերով տեղափոխել Ապշերոնյան թերակղզի՝ Բաքու, որտեղ ևս յոթ ամիս մնացել է անազատության մեջ:
Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից երեկ՝ մայիսի 31-ին, տարածած հերթական ապատեղեկատվության և սպառնալիքների ու հասարակական հետաքրքրություն ունեցող այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:
Հարց. 25 տարի առաջ՝ մարտի 2-ին, Հայոց եռագույնը բարձրացվեց Միավորված ազգերի կենտրոնակայանի առջև: Ի՞նչ էր դա նշանակում նորանկախ պետության համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս տարիները` ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածության համատեքստում և որո՞նք են Հայաստան-ՄԱԿ համագործակցության առանցքային հանգրվանները։
Օրերս Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարվող բանակցությունները իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ ավարտվել են: Այս առնչությամբ Tert.am-ի հետ ծավալուն զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները, մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրն ու ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին: Խոսելով հանգամանքից, որ Հայաստանը ...
«Մէկ չգրուած օրէնք կայ. իրենց երեխաները իրարու հետ կ՛ամուսնացնեն»«Սասունի հայերու միութեան» անդամ Եփրեմ Պաղը ոսկերիչ է, «Bag» ոսկերչական ընկերութեան նախագահն է: Ան ծնած է Սասունի Նիճ գիւղը 1957 թուականին: 15 տարի Սասունի մէջ ապրելէ ետք, տեղափոխուած է Պոլիս: ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայերն Այսօր» կայքէջը ստորեւ ներկայացուած հարցազրոյցը կատարած է Եփրեմ Պաղի հետ։
Նախընտրական զարգացումների և սպասվող ընտրությունների մասին «Անկախը» զրուցել է ծրագրավորող և ակտիվ քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանի հետ:
Առջևում խորհրդարանական ընտրություններն են, ու չնայած դեռ քարոզարշավը չի սկսվել, նախընտրական քննարկումներն արդեն մեկնարկել են: Մարդկանց, գլխավոր՝ «ում ընտրել» հարցից բացի, հուզում է նաև՝ ինչպես արդար ընտրություններ ապահովել, ընդհանրապես, գնալ ընտրություններին, թե ոչ: Եվ ահա «Անկախն» առաջիկա համարներում հարցազրույցներ կունենա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ՝ փորձելով ներկայացնել այս հարցերի պատասխանները:
Հայությունն այս տարի տոնեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Քառորդ դարը ուղենիշ է` հասկանալու, թե որքանով է իրականություն դարձել այն, ինչ ծրագրվել էր 1988-1991 թվականներին, ինչի համար միավորվել ու պայքարել էր հայությունը:
«Անկախությունը կերտողները» շարքի վերջին զրուցակիցը 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանն է:
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման մասնակից, շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, 1989-1990 թթ. Ազգային խորհրդի անդամ, ՀՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, 1995-2000 թթ. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Առուշանյանն է:
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման մասնակից, 1988-1990 թթ. Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնի ղեկավար, 1990-1991 թթ. ԳԽ նախագահի օգնական, 1992-1993 թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 1996-1998 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է:
Անկախությունը կերտողները շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԳԽ, 1-ին և 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 1999-2003 թթ. սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն է:
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը «Գոյապայքար» երիտասարդական միության անդամ, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Հայոց համազգային շարժումում «Հայէլեկտրո» գործարանի ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, 1999-2008 թթ. Կովսականի քաղաքապետ Խաչատուր Ադամյանն է:
Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը Սեբաստիան Կուրցի հետ ...
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման երիտասարդ ակտիվիստ, «Գոյապայքար» երիտասարդական միության հիմնադիր, 1990-1995 թթ. Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, «Փարոս» խմբակցության ղեկավար, «Տաթև» հանրակրթական դպրոցի հիմնադիր Աշոտ Ասլիբեկյանն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: