Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններ

Սիրուշոն ու Քոչարյանի տղան ամուսնանում են

ՄԱՐԴԻԿ | | Մայիսի 29, 2009 20:10

sirushoՔոչարյան և Հարությունյան ընտանիքների խնամիական կապը շուտով էլ ավելի կամրապնդվի։ 21-ամյա երգչուհի Սիրուշոն և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` 23-ամյա Լևոնը, կամուսնանան հունիսի 6-ին`«Օջախ» ռեստորանում: Ի դեպ, «Օջախ»-ը պատկանում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին և եղբորը:

Այս ռեստորանում էր տեղի ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքը:

Դեռ անցյալ տարվա նոյեմբերից լուրեր էին պտտվում Սիրուշոյի նշանադրության մասին: Չնայած սկզբնական շրջանում այդ լուրերը հերքվեցին, այնուհանդերձ դեկտեմբերին երգչուհու ընտանիքը հայտարարեց այդ մասին:

mhm15366-copy-1Լևոնն ու Սիրուշոն ընկերություն էին անում դեռևս դպրոցից, և այս տարիների ընթացքում նրանց անվան շուրջ բազմաթիվ սկանդալների պատմություններ են հյուսվել։ Հայկական մամուլում մեծ աղմուկ հանեց «Սիրուշոյին համբուրելու պատճառով Մադոննայի խմբում պարող հայազգի Միհրանի ծեծի ենթարկվելն ու Հայաստանից արտաքսվելը»։

Սիրուշոյի՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու շրջանում էլ լուրեր տարածվեցին, որ Լևոնը դեմ է եղել նրա մասնակցությանը և դրա պատճառով էլ նրանք բաժանվել են։

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակը, ամուսանցած է ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դստեր՝ Զառայի, իսկ դուստրը՝ «Բարս» անշարժ գույքի գործակալության տիրոջ որդու հետ։

Դիտվել է 10951 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (8)

  1. ԱՇՈՏ ասում է՝

    Գնալով դասային ամուսնությունները մեծ թիվ են կազմում մեզանում, թեպետ այս ամուսնությունը այնքան էլ չի բնորոշում դասային ամուսնությանը: Սակայն մեզանում ձևավորվում է «պալատական» հարսանիքների մի տիպ, որը ապագայում հանդիսանալու է ներկա Հայաստանի բնորոշիչներից: Այս հարսանիքներով կարելի է պատկերացում կազմել հայաստանյան էլիտայի մտավոր սնանկության, հետամնացության, սնափառության ու տրեխավորության մասին:

    • Armine Richardson ասում է՝

      Es ko het hamadzayn en hatkapes verjin tesakett, arajin hertin men inkneres enk , aysinkn joxovurde stextcum elita. Vomank chen el haskanum te inch e elita da Latin. electus,- angleren ev franseren elite vor nshanakum e entryal, kam amenalave ir volortum. Nshanakum e menk inkneres enk entrel nranc vorpes amenalave , aydpes che?isk hasarakutyan dasayin harcum da shat xort haskactutyun e vere nshvatci hamar bavakanin shrayl,nyutakan chapumnerov kam hanrachananchutyamb chi vor voroshvum bardzr dasi linelu harce, aranc joxovrdinrank nrank uxaki Chen karox linel, ev nrank el zertc chen mnatcel mardkayin goyatevman harceric, nrank el sovorakn mankutyun en unecel inchpes bolore, aynpes vor kaptayrunutyan harcerum menk chenk karox mrcel chnayac vor unenk – amatuniner , artcruniner … Voronk aravel kan nrank karox en kochvel bardz das. Aystex UK – um chat titxosakirner kan voronk erbeve chen charashahel kam aydpes chen irenc bardz dasel qan hayastanum sovorakan mardik vore uxaki tcitcaxeli e ….

  2. Հրաչ ասում է՝

    Աշոտի ասած դասային ամուսնությունները բնորոշ են ոչ միայն “պալատականներին”, դա ամենատարածված ամուսնության ձեւն է, մարդիկ սովորաբար ամուսնանում են իրենց սոցիալական դասի, մասնագիտական կամ այլ ընդհանուր պատկանելության մարդկանց հետ: Միայն հնդկական ֆիլմերում է, որ հարուստի տղան կամ աղջիկը սիրահարվում է աղքատին ու ծանր փորձություններից հետո հասնում իր սիրածին, եւ քանի որ դա ռեալիստական չէ, հնդկական ֆիլմերը ծաղրի են ենթարկվում:
    Սիրուշոյի եւ Քոչարյանի տղայի ամուսնությունը դրական օրինակ է, որ նախագահի որդին ընտրում է պարզ արվեստագետների ընտանիքից երգչուհուն: Դա գովելի է, որ երիտասարդները հավատարիմ են մնացել իրենց սրտի կանչին, եւ նրանց ամուսնությունը երբեք չպետք է քննարկման ենթարկվի ըստ քաղաքական նախասիրությունների:

  3. Anna ասում է՝

    Es chem karcum vor harust@ mtacvac harusti e man galis vor het@ amusnana……….harusti harc chi uxxaki anhrajesht e vor zuyger@ ev irenc @naniqner@ ga xaparapes hamapatasxanen,,,,,vor mek@ myusic chamanchi ,,,heto el intelektov petq e harust linel…harstutyun@ kap chpetq e unena ,,,aynqaaan harust txanner kan vor uxaki nayum es demqin debilutyun a tapvum….berann el bacum a zzvanqd a galis……Isk inch verabervum e ays amusnutyan@ Es uxxaki urax em dra hamar…Nranq mimyanc hamapatasxan en ……chnayac nran, vor tarber bnagavarnneric en, hamenayn deps nrancic yuraqanchyur@ ir bnagavarum paylum e …..Ev i vergo amen mek@ mi banum e shat ujex linum !!!!

  4. gugo ասում է՝

    El ov dimana,,,,, Eganyan eghbayrnern el restoran unen , es kcankani, vor egnayan avagh2 lav ashxater ir hamakargum , ev chtarver biznesov…

  5. lilo ասում է՝

    erkusnel zzzzzibilic en !!!!!

    • VANUHI ասում է՝

      Es parzapes chem haskanum inch eq amen inch@ problem sarqum, nranq mern en u shat lavn en, poxanak hpartanaq vor sirushoi nman ergchuhi uneq asum eq zzveli en, minchder im horoxpor kin@ vor@ azgutyamb ukrainaci e asum e- dzer sirushon hrashq e. isk inch verabervum e daseri mijev amusnutyunnerin da mi nor erevuyt che ev vochel hayern en horinel, da exel e ev klini. es urax em nranc amusnutyan hamar ev maxtum em nranc erjankutyun,

  6. anuk ասում է՝

    Ichqan eq sirum qnnadatel mardkanc, nranq erkusn el shat lavn en ev arjani en mimjanc, isk inch verabervum e dasajin amusnutjan@, apa asem , vor da normal erevujt e, ev petk che qnnarkel,es irenc maxtum em amena lav baner@, qez shaaaaaaaaat em sirum Sirka

Leave a Reply