Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններ

Կարիերա. ռայոննի մատուցողուհուց մինչև գեներալ Մանվելի ստրիպտիզ

ԷՍՍԵ | | Հուլիսի 15, 2009 0:27

Մեր ընկերը, որ հանրապետությունում ստրիպտիզների որակը գիտի, ասում ա, որ ամանահաջողը գեներալ Մանվելի ստրիպտիզն ա էջմիածնում:

-Տենց ստրպտիզ չկա հանրապետությունում:

-Աղջկե՞քն են լավը:

-Չէ արա, աղջկերքը ստանդարտ, նորմալոտ: Պրոստո շատ խախանդ կարգուկանոնով տեղ ա: Մեկը փորձի ձեռ մեռ գցի, կտան տեղում մերը կ-են: դե գիտես, մեր հայ ազգն էլ պ-ց սիրող ժողովուրդ ա: Ուրիշ ստրիպտիզում մի քիչ քեֆները լավ էղավ վրա են տալի, աղջկերքն էլ հո չեն կարա դեմներն առնեն: էրևանում մի ստրիպտիզում աչքիս առաջ մեկը հելել էր, քիչ էր մնում բռնաբարար ստրիպտիզիոռշային, ծառայությունը չէր կարում քաշեր տաներ, պիստալետ-միստալետ էր հանել ասում էր հես ա կգյուլեմ: դեմը խաղ չկար եսիմ ում տղեն էր: ծառայությունն էլ էր վախում մոտիկանար: իսկ Մանվելի ստրիպտիզում ո՞վ քանի գլխանի ա ստրիպտիզերին մոտ գնա: հետո ըտեի լավը գիտես որն ա, կարող ա օր ա մոտդ փող չկա, կարաս նիսյայով լավ քեֆ անես , մի շաբաթից տաս:

-Բա որ չտա:

-Ոնց կարա,  էղել ա չեն տվել, հետևից գնացել ձեռից սոտովի, մոտովի, դեռ մի բան էլ ավել առել էկել են:

-Դու էղե՞լ ես էդ ստրիպտիզում:

-Հա, էրկու աղջկա տղերքը գործի դասավորին, տենց իմացա:

-Ի՞նչ աղջկերք:

-Տղերքը գնացել էին հեռու ռայոն փետ բերելու, նստում են վետերոկ հաց-մաց ուտեն, տենում են ջահել, մի 20 տարեկան էրկու մատուցողուհիներ, սիրուն աղջկերք: Հետները շփվում են,ասում են աղջկերք ջան, էս չոլերում ինչ եք անում, չայեվոյի վրա նստած, վետրոկն էլ օր գիտի, մարդ մտնի թե չէ: Արեք տանենք քաղաք նորմալ փող աշխատենք: Բերեցին, սաղ գեղը ք-եց:

Մեր ընկերոջ գեղը Երևանին մոտիկ ա ու ռայոնի քաղաքից, ուր ապրում էին աղջկերքը, ավելի կենտրոն տեղ ա:

-Դո՞ւ էլ:

-Ես մեկին, մյուսին տղերքից մեկը սիրահարվավ, հելավ հետը տարավ Ռուսաստան, մի իրեք ամիս մնաց հետ էկան: Դե աղջկերքը, որ գործ-մործ չունեին, տղերքը տարան Մանվելի ստրիպտիզ դասավորին, հիմա նորմալ փող են աշխատում:

-գո՞հ էին, որ ռայոնից էկան:

-հա, բա ինչ էին, շրջապատ-մրջապատ, տուն-մուն ունեն, դե վարձով են, բայց վախտը կգա իրանցն էլ կունենան, խի՞ պտի գոհ չլնեին, ամիսը քսան-եռսուն անգամ ավել փող են առնում: Մնային ռայոնում կամ իրեք հազարնոց պուտանկա էին դառնալու, դե կլիենտ չկա, ռայոնում քյասիբ են սաղ, կամ էլ ասենք փսակվեին տունը նստեին էրեխա բերեին մարդն էլ հազիվ էրկու կոպեկ տուն բերեր, էրեխքին ոնց էին մեծացնելու:

Դիտվել է 7422 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (35)

  1. Լրագրող ասում է՝

    Հարգելի’ Վահան, նախ ողջունում եմ նոր նախաձեռնությունդ և թերթի խմբագրի պաշտոնն ստանձնելդ: Գիտեմ որ լավ լրագրող ես, անընդհատ հետևել եմ հոդվածներիդ, ունես նոր խոսք ու յուրահատուկ մտածելակերպ, ինչը գովելի է, բայց չմոռանաս, որ դու նաև ճաշակ ես ձևավորում քո հոդվածներով: Որպես մտավորական` պարտավոր ես որոշ նորմեր պահել: Քո հոդվածներում ինձ դուր չի գալիս չափից դուրս բաց լինելն ու առանց սանկցիաների խոսելը: Դա համարում եմ ոչ կոռեկտ լրատվության տեսակետից: Սա իմ կարծիքն է ու կարծում են նաև հարյուրավոր մարդկանց, ովքեր անհանգստացած են մեր երկրի մամուլի ու լրատվական մշակույթի ճակատագրով: Վահան, փոխի’ էս ոճդ. գուցե դու թքած ունենաս թե մարդիկ ինչ կասեն քո մասին, բայց որպես լավ լրագրող պետք է հաշվի առնես հասարակության ու լրատվադաշտի ներկայացուցիչների կարծիքներն ու մտահոգությունները: Եվս մեկ անգամ` փոխի էս ոճը: Շնորհակալություն:

    • Վահան Իշխանյան ասում է՝

      Հարգելի լրագրող,
      Մասամբ համաձայն եմ, որ լրատվությունը մատակարարվում է լայն շերտերին և նրանց ճաշակի հետ պետք է հաշվի նստել, որ սպառեն այն։ Եթե հետևել եք իմ հոդվածներին, ապա կարծում եմ, նկատել եք որ դրանք գրված են գրական կամ թերթային հայերենով։ Այն լեզուն, որ ձեզ համար անընդունելի է, իմ գրած այլ ժանրերում է երևում, ոչ լրագրային ժանրերում։ Այսուհանդերձ այս տեքստում ես ոչ ցենզուրային բառերը հապավումով եմ դրել և կարծում եմ, որ եթե այս տեքստը թերթային լեզվով լիներ, ապա լիարժեք չէր ներկայացնի այն ինչ փորձել եմ անել։
      Այս ոչ թերթային լեզուն էլ է, կարծում եմ, ինֆորմացիա փոխանցում, այլ լեզվով այն ինֆո չէր լինի։ Ուրեմն լրագրությունը երբեմն պետք է հաղթահարի որոշ լեզվական արգելքներ, որոնք ինֆորմացիան թերի են դարձնում։

  2. heartless ասում է՝

    chem karox voreve ban asel paron Ishkhanyani masnagitakan unakutjunneri masin, vorovhetevcanot chem, bajc tvjal hodvaci grelavochy im mot uxxaki srtxarnuk arajacrec ev es liovin hamadzajn em naxord comment-i het!!!

  3. Narek ասում է՝

    Որքան հասկանում եմ, հեղինակի ասածը, թե իր ընտրած լեզվով էր հնարավոր տվյալ ասելիքը տեղ հասցնել, վերաբերվում է գրական գործերին: Այդտեղ հեղինակը խուսափում է թերթային լեզվից: Եվ տեղեկությունը ոչ թե միայն փաստերին է վերաբերվում, այլ նաեւ գեղարվեստական պատկերով է ներկայացնում իրականությունը, իսկ այն, որ մեր իրականությունը այդ բառերով է հնարավոր նկարագրել, տրամաբանական է: Գեներալ Մանվելի ստրիպտիզային բիզնեսի մասին ինֆորմացիան այստեղ համալրվում է կոնկրետ կանանց ճակատագրերի մասին պատմողի ինֆորմացիայով, որը ընդունում է այն ոճը, ինչով խոսում են ստրիպտիզի ու դրան առնչվող մնացած բաների մասին:

  4. Մանան ասում է՝

    Եթե իսկապես էդ ճաշակը վերջապես սկսի ձևավորվել ու կեղծիքի, ինքնախաբեության գայթակղիչ ու դոմինանտ շերտը մաքրվի մեր հասարակության մտածելակերպից, դա հնարավորություն կտա ավելի շատ տեսանկյուններից նայել երևույթներին ու ավելի լավ վերլուծել դրանք։ Ավելին, նման հոդվածը կամ էսսեն թույլ ա տալիս զգալ պատմության ողջ դրամատիկությունը ու ընտրված լեզուն շատ ճիշտ ա արտահայտում այն։ Ես ազդված եմ։ Կան ընդունված կանոններ բոլոր ոլորտներում ու ամեն տեղ։ Կան մարդիկ, որոնք կանոնները խախտելով առաջ են մղում կյանքը ասեմ, թե ինչ։ Կարևորը էն ա, թե ով ա անում դա։

  5. Lulu ասում է՝

    Paron Ishxanyany aynpisi temai e andradardzel, karces erevuyty noruyt er mer hasrakutyan mej. Amen mekn anum e en, inch harmar e gtnum. Karevor chi goxanum , chi murum. Hima pordzum em haskanal P-rn Ishxanyany general Manvelic obijnik a , erkri xekavarnerina pordzum inch-vor ban apacucel te mtacum e, vor striptiz paroxnery es hodvacic heto het en gnalu irenc naxkin masnagitutyamb zbaxvelu.
    Mek el chmoranam nshel-DZER GRELAVOCHY ES EREVUYTIC GRETE CHI TARBERVUM!!!

  6. Taisha ասում է՝

    Վահան ջան, ասեմ, որ ամեն ինչ շատ նորմալ ա: Հաստատ համոզված եմ, որ կեղծ բարեպաշտ ձևացող մարդիկ հարմար առիթ ընձեռվելուն պես հաստատ առիթը բաց չէին թողա դրանից օգտվելու համար: Ես որ փոքր էի, մի անգամ մեր ձեռը մի թուղթ ընկավ՝ վրեն գռեհիկ ձևի մեջ նկարված մերկ կին ու տղամարդ, տակի քոմենթներն էլ համապատասխան թունդ բառապաշարով քֆուրներով: Ու սաղս, որ լցված էինք բարոյականության ու ճիշտ պահելաձևի մասին նորմերով, բազմացրել էինք էդ թուղթն ու թաքուն թաքուն կարդում էինք: Հիմի էս մարդը էդ թաքունը բացում ա, ու էսի մեր իրականությունն ա: Ինչ լրագրական գրելաոճ, ինչ բան: Բա մեկը պիտի ներկայացնի էն ինչ որ կատարվում է հենց ձեր քթի տակ, թե չէ: Ես հարգում եմ մարդու ազատ լինելու և ազատ գրելու իրավքունքը:

  7. Nata ասում է՝

    ZZVANQ EM ZGUM.Kareli er ayd teman qnnarkel aveli gexecik u hayeren barerov .iren hargox u kirt @ntercox@ erbeq chi gni dzer tert@ .Voroshel eq nman hodvacnerov vajarel ayn?

  8. Մանան ասում է՝

    Ես էլ աում եմ ո՞րտեղ գրեմ կարծիքս ընդհանուր թերթի մասին:) երևի հենց էստեղ․ հիանալի թերթ ա, բոլոր նյութերը հավեսով կարդացվում են։ Նույնիսկ ամենասովորական ինֆորմացիայի մեջ ինչ-որ յուրահատուկ մոտեցում կա որը ավելի ա մոտեցնում ընթերցողին էդ ինֆորմացիային։ Նկատի ունեմ մինչև հիմա կարդացածներիս մեջ շատ եմ նկատել դա։ Ինձ որ հազար տարին որոշ բաներ սկի չեն էլ հետաքրում որ իմանամ, հավեսով բացում նայում եմ։

  9. Bobo ասում է՝

    shat lava nkaragrvac iravichak@ u shat hianalia vor ays tertum bolor haykakn komplexner@ mi koxm en drvac

  10. Hayk ասում է՝

    Հարգելի Լուլու,
    Դուք գրում եք հեղինակին, թե “ձեր գրելաոճը էս երեւույթից գրեթե չի տարբերվում”, հասկանալի է, դուք եւ ձեր նմանները, որ այստեղ արտահայտվել են, նախընտրում են այն ոճը, որով Մանվելներն ու Լեդի հակոբները խոսում էին գեներալական ու պատգամավորական աթոռներից՝ վեհ, բարձր, փրկիչ, մաքուր հայերեն, ազգի ցավերից… Եվ դա ճաշակի հարց չէ, կեղծիքը սիրելու, դրան ընտելանալու եւ դրա հետ անգիտակցաբար հարմարվելու հարց է: Եվ պարադոքսն այն է, որ ինչպես է պատահում, որ մի ժողովրդի մեջ, որ այսքան “բարեպաշտներ” կան, բայց նրանց ձայնը բոլորովին չէր լսվում, երբ Մանվելներն ու Լեդի Հակոբները ազգի հերոս էին հռչակվում, այն ֆեոդալները, որ օկուպացնում էին քաղաքներ ու տոնավաճառներ, բորդելներ ու ստրիպտիզանոցներ բացում՝ երեւի ժողովրդին փրկելու համար: Փոխարենը նրանք հարձակվում են այն լրագրողի վրա, որ այդ կեղծիքին տուրք չի տալիս:
    Բարոյախոսություն անել ամենուրեք, նշանակում է չունենալ մասնագիտական պատրաստվածություն կամ գիտելիք երեւույթները վերլուծելու, միշտ ոգեկոչել պատրաստի կաղապարներ, թե որն է ճիշտ ու ազնիվ ոճը, իսկ այդ կաղապարները տոտալիտար մտածողությունից են մնացել, որ բոլորի համար սահմանում էր միակ ճիշտ ոճը: Մի հասարակության մեջ, որ այսքան տոտալիտարիզմ, կեղծիք ու երեսպաշտություն կա, բնական ու օրինաչափ է եւ քաղաքական եւ մշակութային այս իրավիճակը: Եվ Մանվելներն ու Լեդի Հակոբները նման հասարակության իսկական լիդերներն են, որոնց ուսերին բազմած է հրապարակ գալիս գեղեցկախոս Լեւոն Տեր Պետրոսյանը: Եվ միանգամայն օրինաչափ է, որ հայաստանում այսօր կարող են քաղաքական կարիերա անել այդ զզվելի գեղեցկախոսությամբ, որը դուր է գալիս գավառական մտածողությամբ , քաղքենի ու մաքուր հայերենը պաշտողներին:

  11. Հովսեփ ասում է՝

    Էս ինչ ապուշություն էր: Կյանքումս նման հիմար բան դեռ չէի կարդացել: Երևում է, որ հեղիանկը խմբագիր է, թե չէ ոչ մի նորմալ խմբագիր թույլ չէր տա էդպիսի ախմախություն հրապարակելը: Ամոթ է:

  12. Nata ասում է՝

    Kecces Hovsep

  13. Nata ասում է՝

    Ays tert@ normal u gexecik nyuter tpelu poxaren zbaxvac e miayn INQNAGOVAZDOV EV INQNAGOVESTOV,ayd patjarov el ,vortex mardkanc xumb en tesnum irenc tert@ anvjar bajanum en,isk lavaguyn depqum amen or vazox toxov xndrum en gnel.

  14. Մանան ասում է՝

    Ժամանակն ա որ խմբագրության ու խմբագիրների մասին պատկերացումները փոխվեն։ Դուք ունե՞ք խմբագրի կոդեքս ըստ որի խմբագիրը վատ ա կատարում իր աշխատանքը։ Կարծում եմ որ խմբագիր լինելու առավելությունը հենց այն ա որ թերթը տպի ըստ իր ճաշակի։ Մեր ամբողջ թերթերի աշխարհը լցված ա էս կամ էն քաղաքական ուժերի պրոպագանդայով։Ինչի՞ դրա վրա չեք զարմանում։ Թերթի գովազդը նորմալ երևույթ ա, հատկապես երբ այն նոր ա ու դեռ անծանոթ։Ամոթը սուտն ա ու կեղծիքը։

  15. Manar ասում է՝

    sa mer kyanqi dar@ &shmartutyunn e , lava gone mek@ chi vaxenum sa hraparakel , HALALA

  16. Ենովք Լազեան ասում է՝

    Նոր բան մը ըսէիր, Վահան: Հարկա՛ւ աղքատ երկրի մը մէջ պոռնկութեամբ շատ աւելի լաւ կը վաստկուի քան ուրիշ որ եւ է բան ընելով:

    Եւ կաւատն ալ բարերար կը թուի.

    Եւ վերջապէս աղջիկներն ալ իրենց ոտքով եկած են մերկանալու, մէկը զանոնք չէ ստիպած:

  17. Մանան ասում է՝

    Աշխարհում չկան նոր բաներ, ամեն ինչ հին է, ասողներն են տարբեր, ամեն մեկն իր զգացած-ընտրած ձևով է ասում դա։ Էդպես էլ թարմանում է ասելիքը ու դառնում նոր։

  18. Lulu ասում է՝

    Հարգելի Հայկ
    Ճիշտն ասած հիմա դուք եք կեղծ բարեպաշտի դեր ստանձնել և հիշեցնեմ, որ սա այն տեղը չի, որ ստուգվի իմ մասնագիտական պատրաստվածությունը : Այո, ես և իմ նմաններն ըմբոստանալով, այսօր փորձում ենք Ձեզ և Ձեր նման ճոռոմախոսների պարզապես ասել, որ սա թերթային գրելաոճ չի, այլ գռեհիկ, ցինիկ, տնավարի արտահայտվելաձև, ինչն իրոք ճաշակ չի ձևավորում ընթերցողներիս մոտ: Նման մոտեցումով դուք ազգին տանում եք ինքաոչնչացման :
    Իսկ այս ոճը ես շարունակաբար նկատում եմ պարո Իշխանյանի այսպես ասած ոչ լրագրային ժանրերում և չէի կարող անտարբեր մնալ:
    Չմոռանանք, որ հայ լեզուն կարող է վերականգնել մարդկության իր կորած հիշողությունը, գուցե տանել նաեւ դրախտային փրկության…

  19. Hayk ասում է՝

    Հարգելի Լուլու /ի դեպ, կարող էիք ավելի հայեցի կեղծանուն ընտրել՝ ուրիշներին քարոզելուց առաջ/,

    ես ձեզանից չէ, որ մասնագիտական ունակություն եմ ակնկալում, այլ այն հայոց լեզվի դասատուներից, որ բավարար գիտելիքներ չեն տվել ու տալիս հայերենի մասին, եւ որոնց պատճառով այսօր հայերենի մի զգալի մասը՝ լայն ու տարբեր բառաշերտեր, բարբառային ու ժարգոնային արտահայտչաձեւերը հայերեն չեն համարվում, կամ համարվում են վատ, գռեհիկ, կարծես հայերենը միայն պիտի եկեղեցում ու պաշտոնական գրագրության ոճով լինի: Այդպես կարող ենք մեր մեծերի ստեղծագործության մեծ մասն էլ ոչ հայեցի կամ գռեհիկ համարել ու դեն նետել, քանի որ նրանք միշտ պայքարել են մաքրամոլության դեմ, օր.՝ Թումանյանը մեղադրում էր այն հայ մայրերին, որ երեխաներին ստիպում են “այո” ասել, իսկ “հա”-ն համարում են գռեհիկ, ինքն էլ բոլ-բոլ օգտագործում էր խոսակցական ու բարբառային ձեւեր, ու եթե նրա ժամանակ այս հոդվածում եղած բառերը օգտագործվեին փողոցում, ինքն էլ դրանք կգրեր, որովհետեւ գրում էր ժողովրդի համար:

  20. Ծովինար ասում է՝

    Էդ “այո” ասող հայ մայրերն էլ ավելի ուշ սկսեցին իրենց երեխաներին կրթության տալ ռուսական դպրոցներ, քանի որ ռուսական կրթությունը ավելի պրեստիժնի էր ու զարմանալի չի որ հիմա դեռ պահպանվում են շատ ռուսախոս հայեր, որոնք ընդհանրապես չեն ընկալում հայկական բարբառն ու էդ բարբառների ամբողջ գեղեցկությունը, այն պարագայում երբ հաճախ բարբառների բառերը ավելի ակունքային հայերեն բառեր են, կամ եթե չասենք “ավելի”—համենայն դեպս հայերեն բառերի տարբերակներ, որոնք գրաբարում՝ “ամենամաքուր գրական” հայերենում են օգտագործվել։ Ընկալման հնարավորությունը ընդամենը սովորույթի հարց է։ Փոխանակ նայենք ինչ է դրա տակ թաքնված, նայում ենք թե ոնց է այն գրված։Հիմա եթե այս գործը ավելի “ճիշտ” հայերենով գրված լիներ կյանքը դրանից կքաղցրանա՞ր։ Հակառակը՝ երբեմն այդ “սխալն” է խթանիչ լինում որ ճիշտը լավ երևա։ Մենք լավ գիտենք որ շատ կարգուկանոնավոր երևույթների տակ թաքնված են անկյանք ձևական արժեքներ։
    Իսկ այո-ի հետ կապված մի պատկերավոր օրինակ բերեմ ․ երկու զարմիկներ՝ տղան ռուսական կրթությամբ ճիշտ հայերեն խոսացող մինչև “այոները”, քույրը՝ հայկական, բնական “հա-երով”, հավեսով խաղում են․ մեկ էլ մայրը նկատում է, որ երեխան անցավ “հա”երի, բա՝ բա՛լիկ, եթե ուրիշների (չեմ հիշում իրականում ինչ ասեց) հետ շփվում ես, չի նշանակում չէ՞ որ լեզուդ պետք է կեղտոտես։ Էդպես էլ ասեց։ Աղջիկը սառել էր տհաճության զգացումից որ ինքը ուրիշ է, ավելի վատը։ Կյանքը ցույց տվեց, որ այոները մարդուն ավելի լավը չեն դարձնում, ու եթե մարդու մեջ դեռ չի մեռել բնականությունը մի օր կապրի ոչ թե իրեն սովորացրածով այլ այնպես ինչպես ինքն է զգում։ Հազար նման անձնական օրինակներ կարող եմ բերել՝ ճիշտ ու լավ բաների մասին խոսացողներից որոնք մի տեղ կանգ են առնում, էլ չեն կարողանում առաջ գնալ ավելին լինելու համար։

  21. Հակոբ ասում է՝

    Լավ հոդված է, դուրս շատ եկավ, շնորհակալություն:
    “Մի հասարակության մեջ, որ այսքան տոտալիտարիզմ, կեղծիք ու երեսպաշտություն կա”?????
    համարյա բոլոր արևելյան երկրները այդպիսին են, չեմ զարմանում: Ամբողջ կյանքները կեղծիքի մեջ է: Երբ հյուրանոցում էի աշխատում, տեսնում էի արաբ աղջիկները ցերեկները ման էին գալիս սև չադրաններով փակված, մենակ աչքերն էր երևում, իսկ գիշերները մինի յուպկաներով գիշերային կլուբներ էին վազում: նրանք ցույց էին տալիս որ բարոյական են, իսկ տակից…..
    Իշխանյանին քննադատողները սիրում են այդպե՞ս ,
    արևելքի կեղծավոր բարոյականներ….
    …. իսկ
    Եվրոպացին, ռուսը, այդպես չի անի, նա ցույց է տալիս իր դեմքը ինչպես կա, հեռու կեղծավորություններից ու ավելորդ արևելյան դերասանություններից….

  22. Vahe ասում է՝

    Xosqer chunem, hiacac em, paron Ishxanyan.
    Zer hodvacner@ shat azdecik en u mec neruj unen, u es ankexcoren uraxanum em vor kan Zer nman mardik vor hamarzakutyun unen xosal “vtangavor” erevuytneri masin, u xosal chapic durs ankashkand u azat. Imijayloc, zer comentneri patasxanner@ (bolor hodvacnerin verabervox) pakas hetaqrqir chen qan henc hodvacner@. Shnorhakalutyun.!

  23. Էլլա ասում է՝

    Լավ է գրված: Ոճը սկզբում շոկի մեջ գցեց, հետո հասկացա, որ երեւույթի մասին պետք է գրել երեւույթի լեզվով: Խնդիրն էլ շատ արդիական է այսօրվա Հայաստանի համար: Հիշեցնում է մի քանի դար առաջվա Ճապոնիան, որտեղ ոչ-ազնվատոհմ աղջիկները նորմալ ապրելու համար ստիպված էին դառնալ կամ մարմնավաճառ, կամ գեյշա: Մնում է հուսալ, որ Հայաստանը մի քանի դար հետո գոնե կհասնի այն մակարդակին, որի վրա է այսօրվա Ճապոնիան: Ուղղակի մի քիչ ափսոս, որ մի քանի դարով հետ ենք ընկնում…

  24. S.K. ասում է՝

    Հարգելի Էլլա, ես չեմ կարծում, որ հարցն այն ե, որ երեւույթի մասին պետք է գրել նրան բնորոշ լեզվով, նույնիսկ պարզ չի, թե որն է այդ բնորոշ լեզուն, եթե նման մարդկանց սեղանին նստեք, կտեսնեք, թե ինչպես են ճոռոմ գրական կենացներ ասում:

  25. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ Է ԹԵ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊՈՒՏԱՆԿԱՆՈՑ«««««

  26. Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները

    ………………….
    -Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:

    -Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների և ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները:

    Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով’ ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:

    Դրան ի պատասխան՝ Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:

    Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին՝ այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները:

  27. Руководство Карабаха должно ответить президенту Армении: армянские демократы

    Лидер Демократической партии Армении Арам Саркисян назвал “позорящими Армению” заявления президента страны Сержа Саргсяна о возврате Азербайджану “освобожденных территорий вокруг Нагорного Карабаха”. На пресс-конференции 24 марта в Ереване он заявил, что “Серж Саргсян не имеет права вести торг вокруг принадлежащих другому государству – Нагорно-Карабахской Республике – территорий”.

    Как передает корреспондент ИА REGNUM Новости, по словам председателя Демократической партии, в Конституции НКР четко закреплено, что территории, которые сегодня составляют пояс безопасности НКР, принадлежат этой республике. Саркисян уверен, что говоря о возврате каких-либо территорий, армянская сторона фактически признает себя агрессором. Лидер ДПА рекомендовал руководству Карабаха заявить о своей позиции в ответ на прозвучавшие заявления армянского президента.
    Известия

    * Контроль над вооружениями: скорее жив
    * Последний парад. Ющенко вводит новый строевой шаг
    * Дмитрий Рогозин: “От нового генсека можно ждать сюрпризов”

    Как сообщало ИА REGNUM Новости, президент Армении Серж Саргсян, находящийся с визитом в Сирии, заявил изданию Al Watan, что “возвращение Азербайджану районов вокруг Нагорного Карабаха возможно лишь после того, как народ НКР получит реальные возможности на реализацию своего права на самоопределение и будут созданы действенные механизмы его безопасности и развития”. Саргсян также отметил, что территория, сформированная для укрепления безопасности Карабаха – пояс безопасности НКР, не заселяется и не используется.

  28. ՀԻՄԱ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱԽՏՆԱ ՈՐ ……… ՀԱՅԱՍՏԱՆԻՑ…..ՎԱԽՏՆԱ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀՐՅԱՆԵՐԻ (ՄԻՋՈՑՈՎ) ՔՐԻՍՏՈՆՅԱ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ ՆԵՐԹԱՓՆՑՎԵՑԻՆ ԱՌԱՔՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ««««ՈՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌԱՎ ՔՐԻՍՏՈՆԵԱ ՈՒ …..ԱՐԴԵՆ ԳԻՏԵՔ ԹԵ ԻՆՉԻ ՄԱՍԻՆԱ ԽՈՍՔԸ………ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆ ………..–ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՆՑ ՀԱՅԻ ՍԻՈՆԻԶՄԻ ԿԵՂՏՈՏ ……..——-ՂԱՐԱԲԱՂԻ ՀՐՅԱ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ Է—–.«Իսկ այ, դո՜ւ, Ջհանգիրյան, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ.Քոչարյանի օրոք «Հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք: Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ»:

  29. Աննա Մուրադյան ասում է՝

    Հարգելի Հայոց թագավորություն, չափավորեք ձեր մեկնաբանությունները, երևի նկատեցիք, որ որոշ մեկնաբանություններ ջնջված են, իսկ որոշներն էլ խմբագրված: Հակառակ դեպքում, ձեր բոլոր մեկնաբնաությւոնները կջնջվեն:

  30. Глава МИД Турции прокомментировал заявления президента Армении

    “Турция поддержит все шаги, направленные на достижение стабильности и долгосрочного мира на Кавказе”. Как сообщает агентство Samanyolu, об этом на совместной пресс-конференции с министром иностранных дел Филиппин Альберто Ромулло заявил 24 марта в Анкаре глава МИД Турции Ахмед Давудоглу, комментируя заявления президента Армении Сержа Саргсяна, сделанные в интервью сирийской газете Al Watan.

    Давудоглу также подчеркнул, что необходимо придать импульс деятельности, направленной на разрешение карабахской проблемы. “Для нас самое главное – это освобождение оккупированных территорий Азербайджана. Насколько я знаю, Баку и Ереван на данный момент проводят переговоры на основе обновленных Мадридских принципов, и мы надеемся, что стороны смогут прийти к согласию по всем вопросам. Турция со своей стороны искренне желает восстановления мира и стабильности на Кавказе и сделает все возможное в этом направлении”, – сказал он.
    Новости Армении

    * Турецкая разведка активизируется в Армении
    * Кто поддерживает Еву Ривас на Евровидении – 2010?
    * Армяне будут «видеть» говядину только по праздникам

    Напомним, говоря о процессе урегулирования нагорно-карабахского конфликта, президент Армении отметил, что возвращение Азербайджану районов вокруг Нагорного Карабаха возможно лишь после того, как народ НКР получит реальные возможности на реализацию своего права на самоопределение и будут созданы действенные механизмы его безопасности и развития. Именно тогда, по словам главы армянского государства, в качестве уступки с армянской стороны может рассматриваться вопрос возвращения Азербайджану районов, расположенных вокруг Карабаха, “естественно при сохранении коридора, связывающего Армению и Нагорный Карабах”. “Модель урегулирования любого конфликта следует искать на уровне его причин, а не последствий”, – отметил Серж Саргсян и пояснил, что в противном случае это равносильно тому, как если бы вместо того, чтобы лечить болезнь, пытаться устранять ее проявления. Серж Саргсян также отметил, что территория, сформированная для укрепления безопасности Карабаха – пояс безопасности НКР не заселяется и не используется.
    ԱՆՆԱ ՋԱՆ ՋՆՋԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ ՀԱՍԿԱՆԱԼ Է ՊԵՏՔ ՈՒՂԱԿԻ…………..ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ ԷԼ ԻՆՉ ԹԱԳԱՎՈՐ ՈՐ ՆԵՐԻ………………….

  31. Մարշրուտկա. պետությանն անհրաժեշտ են կզած ուղեւորներ
    -Հեն ա եկավ, – ասաց մի տղա: Ու 40-50 մարդ աչքերով սկսում է «ուտել մարշրուտկին» ու փորձելով կռահել, թե որտեղ կկանգնի` դիրքավորվում է: Կանգնեց: -Ախպեր, մի բրդի: -Լա՛վ, աշխարհի վերջը չի: -Ա՛խ, մազե՛րս: -Վա՛յ, մամա…
    by Աննա Մուրադյան at Նոյեմբերի 11th, 2009 at 01:11

  32. և այդ մեկ մարդը Պզոն է
    Նանե Բեգլարյան, Ուրբաթ, Նոյեմբեր 5, 2010· 8 մեկնաբանություն

    «7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

    Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իշխանական և լևոնական շրջանակներն ու նրանց հարող ԶԼՄ-ները հիմնականում անդրադառնում են ԱՄՆ-ում կալանավորված հանցավոր խմբին, որի ղեկավարը Արմեն Ղազարյանն է՝Պզո մականունով։ Կարելի է ասել, որ Պզոյի գործն աշխուժություն մտցրեց ճահճացած մեր ներքաղաքական կյանքում. Սերժականները մի քիչ իրար խառնվեցին, իսկ լևոնականների համար Պզոն դարձավ խոսելու թեմա, քանի որ Ղարաբաղի ու հայ-թուրքականի մասով իրենք, Ս. Սարգսյանի հետ համատեղ, պարտություն էին կրել ու դեպրեսիայի մեջ հայտնվել։ (շարունակել →)

  33. ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ‘ԺԱՄԱՆԱԿ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՄԱՀԱՊԱՏԻԺԻ”’

    Ութից յոթը ցուցակում են

    Մեր տեղեկություններով`ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում`հիմնականում նարկոթրաֆիքի,թրաֆիքինգի փողերի լվացման գործերով, պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկվել է 32 անուն:Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են«Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱՍՇ տնօրեն Գագիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն, ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Մեր տեղեկություններով,ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են.Սերժ Սարգսյանի եղբայրը,ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյան(«Նեմեց Ռուբո») և Լևոն Սարգսյան («Ալրաղացի Լյովիկ») ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան(«Լֆիկ Սամո»), ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Ըստ տեղեկությունների` ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել , քանի որ ի սկզբանե բացառել են, որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել:

  34. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐՈՆԱ՛՛՛ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԼՏՊ….ՌՍՔ….ՍԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ«»ՀԱՅ ԹԱԳ ՀԱՅՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՈՒՐԴ

Leave a Reply