ՍԵՔՍՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Մանվել Քեշիշյան | Մարտի 5, 2010 14:32
«Եկեք տեսնենք իրականությունը. Հայաստանն արդեն սեքսուալ հեղափոխություն է ապրում, բայց դեռ շատ դանդաղ: Եկեք միանանք խմբին և տարածենք հաղորդագրությունը»: Մոտ 6 ամիս առաջ այսպիսի հաղորդագրություն հայտնվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ինչը սոցցանցի ակտիվիստների աչքից չվրիպեց:
Խոսքը Fecebook-ում ստեղծված «I DO support SEXUAL REVOLUTION in Armenia!!!» խմբի մասին է, որը ստեղծել է Դավիթ Պետրոսյանը, իսկ վարում է Արամ Մուղալյանը: Մոտ վեց ամիս առաջ ստեղծված խումբն այս պահին ունի 1328 անդամ:
«Խումբը ստեղծել եմ, որպեսզի հայ երիտասարդության շրջանում սկսեմ խրախուսել ազատ ապրելակերպը և փորձեմ կոտրել այն հին կարծրատիպը, որը կապված է սեքսի հետ: Վերջապես, XXI դարում ենք ապրում, ոչ թե նախնադարյան համայնակարգում»,- ասում է Արամ Մուղալյանը:
Հին կարծրատիպեր ասելով` Արամը նկատի ունի այն, որ աղջիկներին թույլ են տալիս սեքսուալ հարաբերություններ ունենալ միայն հարսանիքից հետո, իսկ տղամարդկանց` երբ ուզես և ինչքան ուզես: Նա ասում է, որ հիմա աղջիկների մեծ մասն ամուսնանում է 25 տարկանից հետո, ուստի սխալ է, որ կուսությունը պահպանվի մինչև այդ տարիքը:
«Դա օրինաչափ էր այն ժամանակ, երբ ամուսնանում էին 16-17 տարեկանում: Դա ոչ միայն վնաս է նրանց առողջությանը, այլև խտրականություն է. տղամարդկանց կարելի է ամեն ինչ, իսկ կանանց` ոչ,- ասում է Արամը,- Հայաստանում աղջիկներին բազմապիսի պիտակներ են կպցնում, եթե մեկից ավելի ընկեր են ունեցել, իսկ եթե չեն ունեցել ու կույս են, համարվում են մաքուր: Տղաների ճնշող մեծամասնությունը չի ուզում գիտակցել, որ աղջիկը մաքուր է համարվում ոչ թե կուսաթաղանթի առկայությամբ, այլ իր հոգեկան ու մարդկային արժեքներով»:
Խմբի ամդամներից Ռուզաննա Նահապետյանը կարծում է, որ հեղափոխությունն արդեն սկսվել է, բայց երիտասարդությունը բաժանված է երկու բևեռի. «Կան երկու խմբեր` ավանդական և մոդեռն մտածողներ: ՍԵքսուալ հեղափոխությունը հենց էդ մոդեռն մտածողների մեջ էլ սկսվել է: Ես չգիտեմ` ինչպես և երբ համատարած կլինի, բայց այն արդեն սկսվել է»:
Բժիշկ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ երկու մասի բաժանված է ոչ միայն երիտասարդությունը, այլև հասարակությունը:
«Կան այցելուներ, ովքեր ամաչում են, նեղանում, երբ խորհուրդ ես տալիս,- ասում է նա,- մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ դիմում են ամենատարբեր փորձարկումների` սկսած խմբակային սեքսից»:
Բարքերի ազատականացումը Շահրամանյանը չի որակում որպես սեքսուալ հեղափոխություն:
«Ուղղակի օտար քամիների բերումով փորձում ենք կրկնօրինակել օտարոտի երևույթներ,- ասում է սեքսապաթոլոգը,- Հայ ազգը շատ կենտրոնացած է կուսաթաղանթ կոչվածի վրա: Սա հուշում է, որ սեքսուալ հեղափոխության մասին խոսելը դեռևս վաղ է: Մեր ազգը սեքսուալ անգրագիտության սով է ապրում: Սեքսուալ հեղափոխություններ եղել են այն երկրներում, որտեղ դրա համար կար ամուր հիմք, որտեղ իրազեկությունը բարձր է եղել: Մեր երկրի պարագայում բարդ է, պարզապես հայտնվում են խմբեր, որոնց նպատակը երբեմն նույնիսկ հայտնի չէ, բայց ամպագոռգոռ հայտարարություններ են անում երկրի սեռական մտածելակերպը փոխելու մասին: Դրանք հպանցիկ բռնկումներ են, որոնք նույնիսկ հետք չեն թողել»:
«Երբ XXI դարի առաջին տասնամյակի մայրամուտին մի ֆեյսբուքյան էջ եմ տեսնում, ինչպես I DO SUPPORT SEXUAL REVOLUTION IN ARMENIA-ն է, մի տեսակ տաք և ժպտախառն զգացում է առաջանում, ինչպիսին տածում եմ միմիայն Դոն Քիշոտի նկատմամբ: Սեքսուալ հեղափոխությունն այնքան ժամանակավրեպ հասկացություն է այսօր, որ սկսում ես դրան նայել որպես բարի խելագարի», -ասում է ամերիկաբնակ գրող Կարեն Ղարսլյանը:
Կարենը հավատում է ոչ թե սեքսուալ հեղափոխությանը Հայաստանում, այլ սեքսուալ ազատականացմանը: Դրանից, ըստ Կարենի, ամենաշատը կշահեն կանայք: Հիմա հենց նրանք են զգում դրա կարիքը:
«Եվրոպայում և Ամերիկայում ձևավորված, հասունացած ու ապրած գաղափարը այդպես հեշտորեն տեղափոխել հայաստանյան իրականություն, նույնն է, ինչ արմավենի տնկել Երևանի պուրակներից մեկում ու ակնկալել, որ կաճի»,- ասում է Կարենը:
Գրողը փոփոփություններ կատարելու համար առաջնային է համարում «աղջիկ փախցնելու» և «կարմիր խնձորի» հաղթահարումը: Ծնողները, ինչքան էլ դեմ լինեն տղային, ոչ մի քայլ չեն ձեռնարկի փախցրած դստերը հետ բերելու համար: Իսկ աղջիկը, քանի որ իրեն սպասող չկա, այլ ելք չունի, քան մնալը:
«Տվյալ պարագայում տղան այնքան մեղավոր չէ, ինչքան աղջիկը կամ նրա ընտանիքը,- ասում է Կարենը,- Նա պարզապես օգտվում է հասարակության բարքերի ապշեցուցիչ տհասությունից: Իսկ աղջիկը և նրա ընտանիքը ստրուկ են դրան, քանզի ողջ հասարակությունն է ստրուկ` չնչին բացառություններով: Նրանք չեն ընդունի փրկված աղջկա վերադարձը»:
Իսկ Արամ Մուղալյանի կարծիքով եսասեր են այն տղամարդիկ, ովքեր պահանջում են կույս աղջիկ. «Իմ կարծիքով նրանք աղջիկներին նայում են ոչ թե որպես անհատի, այլ, ասենք, իրի` «նոր լինի, օգտագործված չլինի» սկզբունքով. ինչպես մեքենա գնելիս»:






Facebook
Tweet This

Anchap urax em vor “Adekvat mard “u nman karciq unecoxner kan!!
Mer hayeris cave naev ayn e vor mianamic “sex” anune lselov unenum emn lpirch, anbaroyakan u vulgar asociacaner… azat serakan kianqov aprele chi nchanakum amen pati tak u amen meki het haraberutyun unenal, voncvor be positivn e asum.. azat serakan kianqe bacarzakapes kap chuni knoj arjaniqneri het, voric en xelqe, lav u graget kin linele ir entaniqi hamar,u lav mayrlinele.. Es mi qani tari Fransiayum em aprum u dzez havastiacnum em vor fransiaci mayrere voch mi banov el pakas chen hay mayreric , u bolorovin el anbaroyakan chen ete irenc amusnuc araj mek urichi het kam guce mi qanisi het haraberutyun en unecel, endhakarake inchpes bolor bnagavarnerum,porcn e mardun xelaci u haskacox darcnum. sexum nuynpes miayn amusin kam kin kareli e entrel ayn jamanak erb hamozvac es or tvayl anze qez hamapatasxanum e fizikapes,intim ….. Te che chicht eq hamarum vor hayasatanum 18 tarekan tranere amusnanum en irecic el poqr arjikneri het u enqan erkusn el gorcic anteryak en ,vor irenc sexual kianqe zevapoxvum e u ver e acvum miayn inch vor partavorutyan. Ev iharke ed 18 tarekan tran , der chi bavararel ir bolor sexual hetaqrqrutyunnere u fantazmnere, ev voronq i dep na chi karorana bavararel ir knoj het , gnum e “levi” !!! U ester e sksvum iskakan patmutyune, chbavaravac kanayq , chat chat en haysatanum (est statistikayi), baic voronq piti dimanan nuynisk imanalov vor irenc davacanum en, piti chbajanven… u hetevabar charunaken tanjvel.
Giteq cavali e , baic erbemn asum em vor urax em vor Evropayum em, u chem endharvum ed tesaki harceri het§ vor lriv ayl problemner unem , sovorel, achxatqna u araj gnal im karierayum…u dra hamar el chat eritasradner tra u archik pachxum en hayasatanic , miguce urichharcer el kan irenc erkire lqelu baic naev sa mec nchanakutyun uni, sakayan sa chi nchanakum vor chem sirum kam im erkire, chem sirum voroch mardkanc datorutyunnere voronq inz chnchum en kianqum..
neytiri? es linei Nefertiti kntrei
DDDDD
ham el verjapes amota vor mer mot SEX SHOP cka…sax dra poxaren varung badrjannerov en poxarinum lollllll
DDDDDD
Համաձայն եմ ))) Համաձայն եմ, որ sex shop-ը չպիտի փակվեր` թողնելով ոմանց վարունգ-բադրջանային իրավիճակում: Հե~յ գիդի….:DDDDDDD
Շատ խելացի եք, դուրս եկավ Ձեր դատողություն անելու ունակությունները neytiri ջան: Սակայն ցավոք թուլ տվեք Ձեր ասածների հետ չհամաձայնվել: Ախր Ձեզ ով է ասել, թե հայերը սեքս բառը լսելիս իրենց մոտ վուլգար ասոցիացիաներ են ի հայտ գալիս? Բնավ: Նման բան չկա սիրելիս: Կարող է որոշ սահմանափակ մտածողությամբ օժտված մարդիկ նման կերպ հասկանան, սակայն ոչ հայերն ընդհանրապես: Խնդիրն այլ է.
որոշ մարդիկ տենչում են ինչ-որ հեղափոխություն իրականացնել, որն ինքնին բավական տհաճ երևույթ է, և պարզ է, որ բազմաթիվ մարդկանց արհամարհանքի ու ամոթանքի պատճառ է դառնում:
Դուք, որ հիմա Ֆրանսիայում եք ապրում դա դեռ ոչինչ չի ասում: Ես էլ եմ ապրել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, և բազմաթիվ այլ երկրներ ճանապարհորդել եմ: Ճիշտ եք, սկզբում այնքան ես ուրախանում` մեծ երկիր, գրեթե անսահմանափակ հնարավորություններ, ազատության բացարձակացում, եթե նշենք մի քանիսը.. սակայն երկար չի տևում քո այդ երանելի վիճակը, և այն շուտով վեր է ածվում նողկանքի: Նողկանք այլասերվածության հանդեպ, նողկանք մարդկանց թեթևամտության հանդեպ, նողկանք երեսպաշտության, անհյուրընկալության և այլ շատ ու շատ բաների հանդեպ (Ուշադիր եղեք, իմ ասածը շատ է տարբերվում culture shock տերմինից): Ես Ձեզ խոստանում եմ` Դուք մի օր դա կզկգաք, եթե շատ ապրեք այդտեղ և շատ շփվեք մի քանի վոլորտի մարդկանց հետ:
Ինչպես ասացիք ֆրանսիացի մայրերը? Այո ի հարկե, մայրը մայր է` լինի դա թուրք, հնդիկ, քուրդ, ուզբեկ, ամերիկաբնակ և այլն: Սակայն առնվազն մի քանի առավել լավ կողմեր կարելի կլինի նշել հայ մայրիկի մասին, որը ոչ ոք չի կարող ժխտել: Առաքինի մայրիկը երբեք չի բերում տուն սիրեկանի և իր փոքր երեխայի առջև սիլի-բիլի չի անում ուրիշների հետ, ինչը հատուկ է Ձեր նշած ֆրանսիացիների մեծ մասին: Կամ ամուսնալուծության ստատիստիկային հետևեք: Դուք կտեսնեք, որ Եվրոպաբնակ ընտանիքների ավելի քան 70 տոկոսը ամուսնալուծվում են (մեծամասամբ կնոջ քմահաճություններից` այն է ուրիշին է սկսոլ սիրել), կան նաև ամուսնալուծության եռակի, քառակի և ավելի բարձր չափիանիշներ: Նայեք հայ մայրերին` միթե Դուք մեծացել եք նմանտիպ մթնոլորտում? Ես խիստ կասկածում եմ: Իսկ հետաքրքիր է ինչու է մեզ մոտ այդպես? Ինչու մեր մայրերը չեն ամուսնալուծվում ամեն մի չնչին ընտանեկան անհաջողության ժամանակ? Եվ վերջապես ինչու է մեզ խորթ նման ապրելակերպը? Պատասխանը մեկն է – որովհետև մեր մայրերը նախքան ամուսնանալը սեքսամանիայով չեն տառապել, նրանք չեն էլ մտածել սեքս անելու մասին նախքան ամուսնանալը, որովհետև մեր երկրի սերունդներով փոխանցված կյանքի փորձը լավ են ընկալել:
Ասում եք գործից անտեղյակ? Հավատացեք դրա մեջ այդքան դժվար բան չկա. բավական է մի քանի անգամ սեքս անես(կամ միաժամանակ սեքսի մասին գրականություն ուսումնասիրես) և քո առջև կբացվեն սեքսի բոլոր գաղտնիքները, և մի քիչ էլ երևակայությանդ զոռ տաս, ապա քո կնոջը կարող ես այնպես բավարարել, որ նա ավելի քան մեկ շաբաթ սեքսի անուն չցանկանա էլ լսել: )))
Մի բանում եմ Ձեզ հետ համամիտ` այն էլ մասամբ: Ասում եք ամուսնությունը վեր է ածվում պարտականության: Ակնհայտ է, որ Դուք ամուսնացած չեք, այլապես կհասկանայիք, որ ինչքան էլ սիրելով ես ամուսնանում` միևնույնն է մի օր (և շատ շուտով) այն վեր է ածվում պարտականության: Պարտականություն քո ընտանիքի, քո երեխայի, կնոջդ/ամուսնուդ առջև: Դա կյանքի օրենքների պես մի բան է, սիրելիս, դա հատուկ չէ մեզ` հայերիս միայն: Եթե ուզում ես մի մարդու միշտ անմոռաց սիրել, ապա մի ամուսնացիր հետը: Դուք կարող եք նշել մի օրինակ, թեկուզ և ֆրանսիացիներից, որ ապերել են երկար ամուսնական կյանքով և իրենց ամուսնությունը չի վերածվել պարտականության? Ոչ ոք չի կարող: Աչքերովս էլ տեսնեմ չեմ հավատա: Դա եղել է, կա ու կլինի այդպես, ինչքան էլ հեղափոխություններ էլ ուզում են գան և գնան:
Ինչ վերաբերում է Ձեր նշած ամենացավալի կետին, թողնել փախնելուն` մի բան կասեմ: Այստեղից փախչում են միայն ծանր սոցիալական վիճակից, այլ ոչ թե սեքս անելու ծանր վիճակից:
Մի բան էլ ավելացնեմ, Ձեր թույլտվությամբ:Սեքսը դա հասարակության կենցաղի մի մասն է կազմում: Հասարակությունը ձգտում է անընդհատ զարգանալու և փոխակերպվելու, սակայն մի օր վերադառնում է իր նախկին վիճակին (Պարետտո – “հասարակության շրջադարձային զարգացման հայեցակարգը”) Ինչպես նկատեցինք մեզ մոտ նման փոխակերպումները հաճախակի չեն, երևի նրանից է, որ մեր հայրերն ու մայրերը ավելի ռեալ և ավելի ուղղամիտ են, քան այսօրվա շատ զարգացած երկրներում: Այդպես չեք կարծում?
Իսկ ինչ վերաբերում է Ձեր ձգտմանը դեպի ուսումը: Շատ ողջունելի է Ձեր առաջ գնալու ձգտման ընդգծվածությունը: Շարունակեք, դա է մեր միակ հույսը, որպիսի կարողանանք այս ծանր կացությունից ու շրջափակվածությունից դուրս գալու ելք գտնել: Բայց հեչ էլ պարտադիր չէ, որ նմանվենք եվրոպացիներին: Էլի նմանվենք, սակայն զգոն լինենք, որ ոչ թե ատաջինը նրանց վատ կողմերն ընդօրիակենք, այլ լավ կողմերը, և հետո միայն կկարողանանք ռացիոնալ տարբերակումներ կատարել:
Pastoren incha darnum? Kam piti qarandzavayin paymannerum aprenq kam el aylaservadz asxarhum?
tenca durs galis….che petq chi hamozel vor mijin tarberak ka…mi hat erkri orinak bereq vortex ham normal sex en anum minchev amusnutyun ham el SAX HAVATARIM en u 70% bajanutyunner ckan???????
…mi ban el asem…Ete Hayastanum bajanutyunner ckan ed chi nshanakum vor kanayq erjanik en prosto
1) kam jar chunen bajanvelu, 1 tuna piti apren uzadz chuzadz.
2) Finansapes edqan ankax chen vor bajanven verjapes hasarakutyan kardziqn el ka…
vobshm es jahel em u asum em sex before marriage but also try to be loyal…u ha es kamusnanam voch kuys axjka het…de vortev es el kuys chem u jist chi mekic pahanjel mi ban vory du ches katarum…
karevory mardy mard lini…kusutyuny edqan el karevor chi…
P.S.
Be positive jan lav hayerenov es grum bro
Այ սա ուրիշ բան, այ հիմի արդեն երևում է, որ մարդը մի բան է գրել ու գիտի, թե ինչի համար է գրել, ունի իրա սեփական կարծիքն ու ընենց թեթև “մզզցնող” փաստարկներ է փորձում բերել: Թե չէ, այն տպավորությունն էր` կարծես մարդիկ բղավեին “ԵՍ ՍԵՔՍ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ, ՏՎԵՔ ԻՆՁ ԿԵՍ ԳՐԱՄ ՍԵՔՍ ԵՎ ԵՍ ՁԵՐՆ ԵՄ”:DDDDD
Քեզ բրավո Be Good (ադաշոտ անձնավորություն:-)), բրավո, որ կարողացար հարցի խորքային կողմերը շատ լակոնիկ ձևով առաջ քաշել:And besides, it seems you possess profound knowledge of English.. pretty promising! But your statement is unmistakably fallacious.
That’s the very straw which broke the camel’s back! Ինչպես կասեին մեր բարեկամ ամերիկացիները:
Երևաց, որ ջահել էս, չնայած առանց դրա էլ այն տպավորությունն է, կներես, կարծես էն Երևանյան “Պոպ աստղերից” լինես, հարգելիս, դե էն էլի, որ անցումային տարիքում փչած-ֆենած, բզգզած մազերով իբր սանրվածք են տալիս, 60-ականների մաչոյական ակնոցներ են դնում, ուռած բոթասներ են հագնում, ճղճղած ջինս վրաները գցած ու կարծես քայլելիս ինքնաբերաբար արտաբերում են` “Yeah baby”, ու մի հատ լկտի, “պոռճ” կեցվածք են ուզում բռնեն, սակսյն ներքուստ իրենք դեռ պատանի են և այնքան պիտի հաց ու պանիր ուտեն, որ տղամարդ դառնան: Ախր ոնց մի հատ տղամարդու դպրոց չբացել այս իրավիճակում? Չէ, պետք է…
Դու իրոք մտածում ես, որ չպետք է կույս աղջկա հետ ամուսնանալ, որովհետև դու ևս կույս չես?))))) Կներես, բայց ինձ թվում է, որ մարդկանց հատուկ կատեգորյա կա, որ ամուսնանալու պահին տեր-հայրն ասում է.
-”Աղջիկս, տեր ես”?, տղամարդուն էլ ասում է,- “Զավակս, հնազանդ էս”?
Կամ էլ, կան “տղեք”, ովքեր հասարակական տրանսպորտ են մտնում, և աղջիկները նրանց տեղը չզիջելու դեպքում, մի տեսակ նեղվում են այդ աղջկանից ու քթի տակ, մրթմրթում,- “համա, թե անտաշն էր հաաաա”:
Լավ, ինչպես ասում են մի կողմ թողնենք սառկազմը և անցնենք պրագմատիկ քննարկմանը:
Թե ինչու էր գրածդ այդքան դուրս եկել, կասեմ միանգամից: Հարկ եղավ նշել, որ ֆիզիկական կուսաթաղանթ ասածով չէ մարդու էությունը սահմանափակված (սա ուղղակի մի փոքրիկ արգելք է և միևնույն ժամանակ տարբերակման միջոց` բնությամբ և ըստ էության), այլ այն, որ չեն ներխուժել այն վայրը, որտեղ պիտի զարգանա քո երեխան, սնվի կնոջդ արգանդում, զգա, թե ինչպես է իր հայրը համբուրում իր մոր որովայնը և ականջը դնելով այնտեղ` ցանկանում լսել իր սրտի աշխատանքը: Իհարկե ինչ կլիներ, եթե բնությամբ մարդ արարածը չունենար կուսություն? Այդ դեպքում հարցն այլ կլիներ: Տեսնում ես, հարգելիս, որ կնոջ հետ պետք չէ համեմատվել (ես ի նկատի չունեմ տղամարդն առավել է կնոջից, բնավ, ես նվիրյալ ֆեմինիստ եմ), փոխարենը տուր նրան քո սերը, հարգանքը, ապահովիր նրա, ձեր երեխայի բարեկեցիկ կյանքը, մի հարբիր և անասնաբար ծեծի մի ենթարկիր կնոջդ, միշտ ուշադրություն դարձրու ու վարվիր նրա հետ, ինչպես քո տան Տիրուհու և դու կլինես տան Տեր, իսկ միասին` Տեր և Տիկին, և անպայման եղիր հավատարիմ, որպիսի խիղճդ հանգիստ լինի Աստծու և քո առջև:
Եվ սա մարդիկ համարում են քարանձավային կյանք???
Լավ, ասում ես, ամուսնացած, թե բաժանված կապ չունի, և միևնույնն է կինը երջանիկ չէ: Հա, համաձայն եմ, բայց եթե ընտրենք չարիքի փոքրագույնը, մի թե չենք համաձայնվի, որ ամուսնությունը պահպանելով` պահպանվում է այն երեխայի ապագան; նրան թարս չեն նայի դպրոցում, նա չի կոմպլեքսավորվի, չի իզալյացվի իր շրջապատից, չի մեծանա ուրիշին հայրիկ ասելով, եթե իհարկե այդ հնարավորությունն իրեն ընձեռվի:
Ով չգիտե, թե երջանկություն ասվածն այս կոնտեքստում հիպոթետիկ է? բոլորն իմ կարծիքով կհամաձայնվեն, սակայն ըստ իս` ապրել հանուն ընտանիքի, սա է առհասարակ բովանդակ երջանկությունը, իսկ այս պարագայում ավելորդ է անգամ այս քննարկումը: Եվ առհասարակ, ինչի չթողնել, որ յուրաքանչյուր աղջիկ ինքը որոշի արդյոք իրեն հարիր է պառկել սրա-նրա տակ մինջև ամուսնությունը? Չեք կարծում? Մինչև ներկայիս սերունդն էլ է եղել այս հարցը հարգելիներս, ուղակի այսօր ջպերի մեջ և օբեկտներում են կորցնում իրենց կուսությունը առաջվա սարի լանջին, հով գետի քամու հոսանքի ներքո ճմփճմփացնելու փոխարեն.., իսկ պարկեշտ աղջիկը մնում է պարկեշտ ու չի ենթարկվում պահի ազդեցությանը…,եթե ձեզ կասեն` իբր դարը փոխվել է, և կուսությունը քարանձավային երևույթ է, չխաբնվեք: Դա հերթական հայկական կտեր են, այստեղ կուսության դեմ արտահայտվող մարդկանց աչք ծակող մեծամասնությունը իրեն մոստից կգցի, երբ իմանան` իրենց կինը կույս չի եղել: Ուղղակի հիմի լավ կլինի, այսինքն` իրենց ձեռք է տալիս, որ ինչքան շատ երեխաներ պատվազրկվեն, այնքան մեծ կլինի կլասնիկներով մեկին “կպցնել” ու հետն ուզածիդ չափ սեքս անել: Այ սա է եսասիրությունը հարգելիներս, ոչ թե կուսությունը պահպանելը: Կամ ինչ է նշանակում “աղջիկ կպցնել”, ես ատում եմ այս երկու բառը կյանքում ամենից շատ….ով կասի թե աղջիկ կպցնեմ, թող պատկերացնի իր քրոջն էլ ուրիշներն են կպցնում…
Այ այս տիպի հարցերն էին խորքայինը (և դեռ շաաատ-շատերը), որոնք նշելու պատիվ ունենալու համար պարտական եմ Ձեզ հարգելի Be Good.
eeehhh, xexch bnutyun@ vor karenar esqan komentarianer@ tenar ski cher el “sarqi” et kusataxant@…..)))
Իմ կարծիքով սեքսը միայն մինչ ամուսնանալն է այդքան բաղձալի երեվույթ թվում: Ես չեմ ժխտում, ճիշտ է այն էական դեր ունի կյանքում, բայց այդքան էլ առաջնահերթ չէ: Մեր պատանիները ուզում են ամուսնանալ միայն սեքս անելու նպատակով: Իրենց պատկերացմամբ ամուսնանալը միայն դա է:Բայց էլ չեն հասկանում, որ դրանից առաջ շաաաաաաատտ հարցեր կան: Նույնիսկ կարող է մարդ այնքան ցանրաբեռնվել իր հոգսերով, որ սեքսը մնա 2-րդ պլանում:մ Չնայած ես համամիտ չեմ նման ապրելաոճի հետ, որովհետև իմ կարծիքով դա ընտանիքը ամուր պահելու սյուներից մեկն է: Բայց ի նկատի ունեմ ցանկալի և որոկյալ հարաբերությունները, ոչ թե պարտավորված:
Ես էլ եմ համաձայն մինչամուսնական հարաբերություններին:Բայց մեր հասարակությունը միայն դատափետում է այդ միտքը: ՄԱրդիկ էլ հասարակության զոհն են դառնում միանշանակ: Սակայն չեմ ընդունում, որ մեր շաաաաատ աղջիկներ, մինչ ամուսնանալը ուզածի չափ զվարճանում են, հետո 5 րոպեում շատ հեշտ քողարկում ամեն ինչ ու չգիտես` ինչպես փակում մեր փորձառու, արդեն կյանք տեսած տղամարդկանց աչքերը: Նաև մի բան չեմ հասկանում. ինչ է նշանակում նրա հետ հարաբերություն ունենալ, ում հետ հետո ամուսնանալու ես: Ինչպես պետք է համոզված լինես, որ վաղը մի բան չի պատահի ու դուք այլևս միասին չեք լինի: Այս կյանքում ոչինչ հաստատ չի կարող լինել: Ավելի լավ է խոհեմ լինել, որ հետագայում ոտքները քարին չհանդիպի:
Hima indz lseq hargeli anasnakan bnazd davanoxner. Be positive es qo cav@ tanem brat jan.
I. Ay Sun-shine jan, ete kareli a jan anvanel. Es 20 tarekan em u arden amusnacel em axjiks el shutov kcnvi. U du hamardzakvum es haytararel, vor pataninern amusnanum en sexi karotic elnelov? Asem, vor qo imacac zuygeric ev voch voq enqan lurj chi gnacel et qaylin inchqan es u kins.
II. Be Positive, brat jan et lakotneri vra ushadrutyun mi el dardzru, ches tenum uzum en pxcen mnacac bolor arjeqner@?
III. Hatuk Armlighti hamar asem. Lsi ara ay hambal, ete mi angam el du pordzel es qo sexamolutyan patcharov viravores cankacac mardu (sksac Be Positive-ic, verjacrac qo koxmnakicnerov), es qo eutyun@ kpchacnem ay suti goxakan.
Yur jan zadni chdnes, kerel en voterners.
De kereq!!!!!!!!!!!!!!
Harganqnerov Vlad
Tesnes meknumeky kasi, vor sa hexapoutyun che…
…uxxaki degradacia e!!!
Entadrenq, fitnes clabneri nman goyutyun unen sex clab…
…mtar, yntrecir, arecir, vchrecir, durs ekar…
lav e?
te vat e?
Բարեւ ձեզ ես կարդացի ձեր մեկնաբանութունները եւ ինձ շատ հետաքրքրեց ու ինձ մի բան է հետաքրքրում ըստ ձեզ կուսության դրական եւ բացասական կողմերը որոնք են
Joxovurd!!!bolor jamanaknerum el exel en sexual hexapokhutyunner-@st tvyal darashrjani.parzapes yuraqanchyurs aprum e aynpes,inchpes tuyl e talis ir mtacoxutyun@, eutyun@,inchu che naev khixj@, es chem @ndunum ayn karciqner@,te sa moda e, sa voch,de ete bolorin amen inch tuylatreli liner,patkeracnum eq inchpisi qaosayin vijakum khaytnver Mardkutyun@…
Չեմ հասկանում ինչ իմաստ ունի էս ամբողջ աղմուկը, ամեն մարդ իրավունք ունի ունենալու իր սեփական կարծիքը և վարվելու իր սկզբունքներին ու համոզմունքներին համաձայն: Ինչ իմաստ ունի քարոզչությունը, սա լավ է, նա վատ է, սա բարոյական է, նա` չէ, մենք հայերս սենց, ռուսները նենց: Ամեն մարդու համար իր մտածածն է ճիշտ, դու ուզում ես կույսի հետ ամուսնանաս ամուսնացի, բայց կարողա դիմացինը փորձառու կինա ուզում, դու ինչ իրավունք ունես իրան դատապարտելու: Ու ընդհանրապես եթե մենք հայերս քիչ խոթենք մեր քիթը ուրիշի ընտանիքների մեջ, ու մեր բարոյախրատական լոզունգները առաջին հերթին մեր անձի ու մեր ընտանիքների համար կիրառենք, բոլորին ավելի լավ կլինի: