f

Անկախ

Կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել. Հրայր Թովմասյան


Կարծում եմ՝ ոչինչ էլ չէին փնտրում իմ բնակարանում: Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր բնակարանի խուզարկությանը:

«Ես իրավաբան եմ եւ գիտեմ, որ խուզարկությունը կատարվում է թարմ հետքերով: Երբ դուք փնտրում եք հանցագործության հետքեր, որոնք 6-10 տարվա վերագրելի ինչ-որ բան ունեն, երբ դուք ինձ քրեական հետապնդման ենթարկելու մասին զգուշացրել եք արդեն 7-8 ամիս առաջ, քրգործ եք հարուցել դրանից մեկ ամիս առաջ, եւ հիմա ինչ-որ փաստաթուղթ եք փնտրում, ուրեմն կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել: Իրերն իրենց անունով կոչենք, դուք չէիք եկել իմ տանը ինչ-որ բան փնտրելու: Եկել էիք ճնշելու, իմ անձնական, կենցաղ մտնելու: Ես նույնիսկ տանը հյուր ունեի, որ իմ տանն էր մնում, հորեղբոր թոռը, ինքն էլ ուրախ, զվարթ էր: Կամ մտածեցին, որ պալատներում եմ ապրում, ուզեցին նկարել, ինչ-որ տեղեր ուղարկել: Գուցե մի օր «Քաղցած չէին սպասում» հաղորդում գա նկարելու, բոլորը կտեսնեն:

Եթե իրենց նպատակն ինձ վախեցնելն էր, ապա ոչ միայն ինձ չեք վախեցրել, այլ իմ դուստրերը իրավաբաններ են, նրանք էլ ուրախ, զվարթ էին»:

Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ որախ կլիներ ձեզ տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում, Հրայր Թովմասյանն ասաց. «Ես ՍԴ նախագահն եմ, սիրում եմ իմ աշխատանքը, գոհ եմ իմ աշխատանքից: Կարծում եմ՝ այս պահին անում եմ առավելագույնը եւ ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում: Չկա իմ պլաններում քաղաքականությամբ զբաղվելու ինչ-որ բան»:

Հրայր Թովմասյան հարցազրույց Սահմանադրական դատարան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին