Ավստրիան ներկայացնող 25-ամյա Դոմինիկ Տիմը դուրս թողեց Ռաֆայել Նադալին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում մրցեցին իսպանացի Ռաֆայել Նադալը և Ավստրիան ներկայացնող 25-ամյա Դոմինիկ Տիմը: 4 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Տիմը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (3:7), 6:7 (4:7), 6:4, 6:7 (6:8) հաշվով: Կիսաեզրափակչում Տիմի մրցակիցը Գերմանիայից Ալեքսանդր Զվերևն է: