Անկախ այն հանգամանքից, թե քանի տարեկան ենք, Ամանորը բոլորիս համար փոքրիկ հեքիաթի աշխարհ է մնում, որի հետ միշտ նոր ու պայծառ հույսեր ենք կապում:
Յուրաքանչյուր ընտանիքում այս պայծառ ու կախարդական ընտանեկան տոնին սկսում են նախօրոք նախապատրաստվել` հյուրերի ցանկը, տոնական ճաշացուցակը կազմելով և սիրելիների ու հարազատների համար նվերներ գնելով: Տան դեկորը և տոնածառի զարդարումը գալիք տոնի խորհրդանիշն են և ոչ պակաս կարևորություն ունեն տոներին նախապատրաստվելու հարցում: Ամանորյա դեկորացիաների և լավ տրամադրության հաջող համադրությունը Նոր տարում տոնական մթնոլորտի գրավականն են: Գրում է Hny.by-ը:
Շատ ընտանիքներում նախընտրում են սեփական ձեռքերով պատրաստել ամանորյա նվերներն ու զարդարանքները, իսկ դրա համար ոգեշնչման դոզա և ժամանակ է հարկավոր: Եթե պլանավորում եք յուրօրինակ զարդարել ձեր տունը, ապա խորհուրդ ենք տալիս առանց ժամանակ կորցնելու այդ գործին անցնել և անմիջապես տոնական տրամադրություն հաղորդել ձեր բնակարանին և իհարկե, ընտանիքի անդամներին: