f

Անկախ

Ինչո՞ւ չեղարկվեց Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը․ ադրբեջանական հիստերիայի մոսկովյան արձագանքները


Օրերս ադրբեջանական մամուլը սենսացիոն վերնագրերով լուրեր հրապարակեց՝ «ահազանգելով», թե հայերը Մոսկվայում «հերթական պրովոկացիան են պատրաստում»։ Ադրբեջանցիներին ահաբեկել էր այն, որ Մոսկվայի «Պոբեդա» կինոթատրոնում հունվարի 26-ին նախատեսված էր «Միստիկ երկիր Առան» հայկական ֆիլմի ցուցադրությունը, ֆիլմ, որը պատմում է Արցախ աշխարհի, նրա հնագույն պատմության, համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած դերի և նրա ժողովրդի արդար պայքարի մասին։  

Հատված ֆիլմից

Ռուսաստանի ադրբեջանական համայնքն անմիջապես գործի էր դրել ողջ ռեսուրսները՝ ցուցադրությունը խափանելու նպատակով։ Ադրբեջանական համայնքի ղեկավարը դիմել էր ՌԴ մշակույթի նորանշանակ նախարարին և հայտնել, թե իբր ֆիլմն ունի պրովոկացիոն բնույթ, պարունակում է էթնիկ ատելություն հրահրող գաղափարներ և պահանջել էր, որ նախարարությունը չեղարկի ֆիլմի ցուցադրությունը՝ հակառակ դեպքում սպառնալով դիմել Ռուսաստանի արտգործնախարարություն և համապատասխան պետական այլ մարմիններ։ Մշակույթի նախարարն անմիջապես արգելել էր ֆիլմի ցուցադրությունը։ Ավելին, աշխատանքից ազատվել էր «Պոբեդա» կինոթատրոնի այն աշխատակիցը, որի միջոցով ընթացել էին ֆիլմը ցուցադրելու բանակցություններն ու կնքվել էր պայմանագիրը։

Ինչևէ, հայաստանյան մամուլը, տարված ներքին քաղաքական խնդիրներով, չանդրադարձավ այս կարևոր միջադեպին։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից բացի, առայժմ արձագանք չի հնել նաև հայաստանյան որևէ պետական կառույցից։ Մինչդեռ ադրբեջանցիներն այս ամենն, իբրև հերթական «դիվանագիտական հաղթանակ» հրամցրեցին իրենց ժողովրդին։  

Ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը, ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ է պատրաստվում անել ֆիլմի գեղարվեստական խումբը։ Այս հարցերի շուրջ Անկախ-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեցին ֆիլմի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն ու պրոդյուսեր Տաթևիկ Հարությունյանը։

«Առանն Արցախի հնագույն անունն է, որը նշանակել է «բերրի այգի»: Սա ֆիլմ է Արցախ աշխարհի մասին, նրա ժողովրդի բացառիկ կենսունակության մասին, նրա պայքարի մասին»,-ասում է ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմը նախ ցուցադրվել է Արցախում, որից հետո՝ 2019 թ․ հոկտեմբերի 30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել երևանյան պրեմիերան։

Ֆիլմի մտահղացման հեղինակն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է, որը, կարելի է ասել, ֆիլմի հոգևոր հայրն է։  

Ձախից աջ՝ Հրանտ Մովսիսյան, Պարգև Սրբազան, Լևոն Գալստյան

Ֆիլմի հովանավորը ռուսաստանաբնակ հայ բարերար Արթուր Ջալալովն է։ Ի դեպ, Ջալալովը, որն Արցախի մեծ բարեկամներից է, ի սկզբանե առաջարկել է ֆիլմ նկարահանել Պարգև Սրբազանի մասին։ Բայց վերջինս մերժել է առաջարկը՝ փոխարենն առաջարկելով ֆիլմ նկարահանել Արցախի մասին։  

Ֆիլմի նկարահանման աշխատանքները վստահվում են «Հրանտֆիլմ»-ին, քանի որ այդ ֆիլմից առաջ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը նկարահանել էր նաև «Սուրբ Գեղարդ. Զէն Կենաց» ֆիլմը, որը դրանից մեկ տարի առաջ ցուցադրվել էր Շուշիում և մեծ արձագանք գտել։

Ձախից՝ Հրանտ Մովսիսյան, աջից՝ Արթուր Ջալալով

Եվ այսպես, մեկ տարի անց արդեն պատրաստ էր «Միստիկ երկիր Առան» ֆիլմը, որը նվիրվում է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին։

«Երբ մենք ֆիլմը ցուցադրեցինք Ստեփանակերտում ու Երևանում, ֆիլմի հովանավորը՝ Արթուր Ջալալովը, առաջարկեց, որպեսզի այն ցուցադրվի նաև Ռուսաստանում, հայ համայնքի ներկայացուցիչների համար։ «Պոբեդա» կինոթատրոնի հետ պայմանագիր կնքեցինք, սկսեցինք հրավիրատոմսերն ուղարկել մեր հյուրերին։ Անգամ որևէ գովազդ ֆիլմի ցուցադրության վերաբերյալ չենք արել»,-ասում է ֆիլմի պրոդյուսերը։

Ձախից աջ՝ Սահակ վարդապետ Շաքարյան, Բակո Սահակյան, Պարգև Սրբազան, Արթուր Ջալալով

Ադրբեջանցիների հիստերիան սկսվում է այն պահից, երբ հունվարի 22-ին Ռուսաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում ֆիլմի ցուցադրության վերաբերյալ կարճ հաղորդագրություն է հայտնվում։ Նույն օրը ադրբեջանցիներն օպերատիվորեն անցնում են գործի։  

Տաթևիկ Հարությունյան

«Փաստորեն հասան նրան, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվեց, կինոթատրոնի 20 տարվա աշխատակիցն աշխատանքից հեռացվեց, բայց հետաքրքիրն այն է, որ այդ աշխատակիցը մինչև վերջ մեզ չէր ասում, թե որն է ֆիլմի չեղարկման իրական պատճառը։ Ասում էր, թե իբր ինչ-որ փաստաթղթեր են պակասում։ Իսկ մենք իրականությունն իմացել ենք ադրբեջանական կայքերից»,-նշում է Տաթևիկ Հարությունյանը։

Այս միջադեպից հետո ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն է՛լ ավելի է մեծանում։ Բոլորն արդեն անհամբեր սպասում են, թե երբ և ինչպես են դիտելու այն։

«Ռուսաստանում մեր դեսպանատունն առաջարկեց ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել դեսպանատանը, բայց մենք այս պահին որոշել ենք դադար տալ, հասկանալ մեր հետագա քայլերը և ավելի մեծ շուքով, ավելի մեծ դահլիճում և այս անգամ արդեն մեդիայով կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը ոչ միայն Ռուսաստանում, այլև շատ այլ երկրներում»,-ասում է ֆիլմի ռեժիսորն ու հավելում,-քանի որ այս գործի մեջ մեծ դեր ունի Պարգև Սրբազանը, ուրեմն հավատացեք, որ մենք չենք կարող պարտվել։ Այս ֆիլմը մեր պատմությունն է, և այս ֆիլմը պետք է տեսնեն բոլորը»։

Հատված ֆիլմից

Նրանք, ովքեր դիտել են ֆիլմը, կփաստեն, որ այն մի աներևակայելի ոգեղեն ճանապարհորդություն է դեպի անցյալի խորքը, դեպի արմատն ու բնօրրանը, որտեղից բխում է մեր ժողովրդի կենսական ուժն ու էներգիան։ Ինչպես ֆիլմում է ասվում՝ այն դրախտ է դրախտում։

«Մեր խնդիրն էր տեսնել, թե մարդկության քաղաքակրթական պատմության համատեքստում ինչ տեղ ունի Արցախը, ովքեր են ապրում այստեղ, ինչ խնդիր է այստեղ լուծվում, ո՞րն է դրա վերին իմաստը»,-ասում է ֆիլմի սցենարիստ, կինոդրամատուրգ Լևոն Գալստյանը։

Ֆիլմը հագեցած է ոչ միայն գեղարվեստական հատվածներով, այլև  փաստավավերագրական հետաքրքիր տարրերով, հնագույն քարտեզներով, որոնք տրամադրել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Այդ քարտեզները վկայում են Արցախի հնագույն պատմության մասին՝ իբրև հայկական աշխարհի անբաժանելի մաս։

Ֆիլմի օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, կոմպոզիտորը՝ Դավիթ Հալաջյանը, որը հատուկ ֆիլմի ոգուն համահունչ երաժշտություն է գրել։

Ի՞նչ է  ուզում արցախցին, ինչո՞ւ է պայքարում, ո՞րն է այս հողի առաքելությունն աշխարհում․ ֆիլմի նպատակն է, որպեսզի մարդիկ սկսեն այս հարցերի շուրջ մտածել ու բացահայտել Առան առեղծվածային երկրի գաղտնիքը, որտեղ թաքնված է իրական դրախտը։

Ֆիլմի մոսկովյան ցուցադրության չեղարկումն ամենևին չի ընկճել ֆիլմը ստեղծողներին, ընդհակառակը, նրանք ավելի եռանդով են լծվել այն տարածելու գործին։ Իսկ ադրբեջանական հիստերիան վկայում է, որ ֆիլմը պետք է անպայման ցուցադրվի ու տարածվի ամբողջ աշխարհում։

 

 

«Միստիկ երկիր Առան» հայկական ֆիլմի ցուցադրությունՄոսկվա Հրանտ Մովսիսյան Ռուսաստանի ադրբեջանական համայնք

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին