f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Անցնող շաբաթը կարելի է տրագիկոմիկական որակել, քանի որ ինչպես միշտ, բուռն էր, լի զարմանալի ու միաժամանակ տագնապայի իրադարձություններով, որոնք  կարծես գագաթնակետին են հասել և ցույց են տալիս երկրի՝ աղետ գուժող անհեթեթ ու անելաների իրավիճակը:

Պատմական գրիչը՝ որպես պետության դեմ անզիջում պայքարի խորհրդանիշ  

Շաբաթվա սկզբին հանրության տրամադրություններն ու սպասումները պայմանավորված էին նախորդած հանգստյան օրերի դեպքերով, մասնավորապես՝ Կապանի ասուլիսում վարչապետի արտահայտած մտքերով իրեն ժառանգություն հասած ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախապատմության, երկրում պատրաստվող «հիբրիդային հեղաշրջման» և Սահմանադրական դատարանի  «օկուպացման» և նրա նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն ծառայելու տևական առաջարկների ու քծնանքի մասին:

Մինչ քաղաքագիտական շրջանակները ապարդյուն որոնումներ էին անում պարզելու, թե ինչ փաստաթղթի հիման վրա է վարչապետը պնդում, որ նախկին իշխանությունները ցանկացել են հողեր հանձնել հակառակորդին կամ ինչ բան է «հիբրիդային հեղաշրջումը», լայն հասարակայնության ուշադրությունը սևեռված էր վարչապետի և ՍԴ նախագահի հակամարտության վրա:

Արձագանքելով իրեն վերագրված  մեղադրանքներին՝ Հրայր Թովմասյանը մինչև զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելը 20 օր տվեց վարչապետին հիմնավոր փաստեր բերելու համար: Վարչապետն էլ խոստացավ Երևան հասնելուն պես հրապարակել փաստը՝ խնդրելով չմեղադրել իրեն «անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»: Եվ պարզվեց՝ ուժեղ հակահարվածը մի գրիչ էր, որը Թովմասյանը մի ժողովի ժամանակ տվել էր վարչապետին, երբ վերջինս գրիչ էր փնտրել:

Այս անհեթեթ պատմությունը սեփական երգիծական շնորհները ցուցադրելու անհաղթահարելի գայթակղություն էր ֆեյսբուքահայության համար, բայց և չափազանց ճնշող էր ու թևաթափ անող, քանի որ մեկընդմիշը հասկանալի էր դարձել, որ այսուհետ լուրջ խոսել վարչապետի որևէ խոսքի ու գործի մասին պարզապես անլրջություն է, ինչից հետևում է, որ չափազանց լուրջ, անկանխատեսելի է երկրի ճակատագիրը: Ի՞նչ սպասել մի մարդուց, որն ուղղակի չի պատկերացնում, թե ինչ բան է սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը, իրավական պետությունը, ծանրակշիռ փաստը, ինչ կարող է ասել և չասել երկիրը ներկայացնող անձը, մինչդեռ միջազգային ատյաններում բանակցություններ է վարում մեր անունից: Ինչ «գրիչներ» է մեջտեղ բերում այնտեղ, որ այսպես հետևողականորեն,  իր քայլերով առ ոչինչ է դաձնում այն փոքր ձեռքբերումները, որ ունեցել ենք այդ ասպարեզում և դեռ պատերազմական պայմաններում էլ լինելու է երկրի գլխավոր հրամանատարը: Ուրեմն ի՞նչ որոշումներ սպասել նրանից:

Դրանից հետո այն, ինչ կատարվում էր երկրում անցած շաբաթվա ընթացքում, այլևս զարմանք չէր հարուցում և ըստ ամենայնի ապագայում էլ չի զարմացնի, թերևս միայն այն, որ որոշ  փորձագետներ ու գործիչներ դեռ շարունակում են սթափվելու կոչեր հղել իշխող քաղաքական ուժին կամ ինչ-որ բան բացատրել: Ի վերջո, ամեն ինչ «գրչային» տրամաբանության մեջ է:

Այսպես, երկուշաբթի Ֆեյսբուքի ուղիղ եթերում Փաշինյանը նորից խոսեց Թովմասյանի գրչի մասին և հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել է կեղծիքի միջոցով, իսկ  «գրիչն այն սիմվոլն է, որ մենք կարող էինք ամբողջ ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ»:

Հաջորդ օրը՝ հունվարի 28-ին՝ տոնական Բանակի օրը, դիմակավորված ոստիկանները ապօրինի զենք և թմրանյութեր պահելու կասկածանքով «ասֆալտին փռեցին» և ապա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տարան ընդդիմադիր հասարակական գործիչների՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության 4 անդամների, ավելի ուշ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին և նույն օրն էլ ազատ արձակեցին, քանի որ ոչինչ էլ չէին գտել, նույնիսկ չէին էլ փնտրել, ինչը հանրության մի զգալի հատվածը համարեց վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով կազմակերպված շոու:

Հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությունը մի ռեպորտաժ հեռարձակեց Հրայր Թովմասյանի մասին, որը Թովմասյանի պաշտպաններն իրենց տարածած հայտարարության մեջ գնահատեցին որպես քննության նյութերի տարածման և դրանց միտումնավոր լուսաբանման, ինչպես նաև անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն էլ արձանագրեց, որ հարկատուների գումարներով գործող հեռուստաընկերությունը կոպտորեն խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները և լրատվական էթիկայի կանոնները՝ վերածվելով վարչապետ Փաշինյանի քաղաքական քարոզչամիջոցի:  

Այս պատմության մեջ թերևս ամենաուշագրավը «Մեդիա պաշտպանի» ղեկավար Աղասի Ենոքյանի և Հանրային հեռուստատեսության ղեկավար Արա Շիրինյանի հեռախոսզրույցն էր ուղիղ եթերում: Երբ Աղասի Ենոքյանը մեկնաբանություն խնդրեց կատարվածի մասին, Շիրինյանը պատասխանեց. «Չեմ ուզում խոսել, դա ինձ չի վերաբերում»:  

Իսկ ո՞ւմ է վերաբերում հանրային հեռուստաընկերության հաղորդումը, ո՞վ է դրա պատասխանատուն: Այդ հարցի պատասխանն անուղղակի տվեց Նիկոլ Փաշինյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում տեղադրեց Հանրայինի ռեպորտաժը և մակագրեց. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

«Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,- արձանագրեց փաստաբան Ամրամ Մակինյանը:

Բայց գործող իշխանությունն այսքանով չի բավարարվում և փորձում է սահմանադրական կարգի խախտումն «օրինականցնել»: Շրջանառության մեջ դրվեց   «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին և ՍԴ մասին սահմանդրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովի քննությանն է ներկայացվելու Սահմանադրական դատարանին շրջանցելով, ինչը Սահմանադրության նորմի կոպիտ խախտում է:

Եվ ուշագրավ է, որ նույն օրը տարածվեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը, որում ևս մեկ անգամ նշվում է Վենետիկի հանձնաժողովի պնդումն այն մասին, որ ՍԴ դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք է լինի կամավոր սկզբունքի հիման վրա, զգուշացվում է, որ համազեկուցողներն ուշադիր հետևելու են այդ գործընթացին, անհանգստություն է հայտնվում երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի միջև լարվածության վերաբերյալ, որը «հասել է աննախադեպ մակարդակի և կարող է երկարաժամկետ վնասներ հասցնել ամբողջ դատական համակարգին», շեշտվում է զսպվածության և հավասարակշռության, օրենքի գերակայության, անմեղության կանխավարկածը հարգելու սկզբունքների կարևորությունը, որոնք  չպահպանելու դեպքում բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները «կքայքայեն և կվնասեն միմյանց»:

Սպանություն-ինքնասպանությունները բանակում և հանրային հուզումները

Ինչպես գիտենք, հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, որ մեր բանակում երբեք այսքան քիչ զոհ չի եղել, որքան 2019 թվականին»: Մի կողմ թողնենք, որ եղել է նման տարի: Բայց Փաշինյանը չնշեց, որ հաճախացել են կասկածելի կրակոցները բանակի ներսում:  

Հենց միայն տվյալ հայտարարությունից հետո՝ հունվարի 23-ին, ՊԲ զորամասերից մեկում Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարյանը կրակել էր զորքի վրա. ունեցանք 2 վիրավոր: Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Նվեր Ավետիսյանը վիրավորվեց դարձյալ զորամասում և դարձյալ անհայտ հանգամանքներում: Հունվարի 30-ին էլ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղավ:  

Վերջինիս հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Երեկ՝ կիրակի, Հայթաղ գյուղից բանակ զորակոչված զինծառայողի հարազատները դուրս էին եկել բողոքի ցույցի` հետաձգելով նրա հուղարկավորությունը, իսկ ոստիկանները փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին և թույլ չէին տալիս հարազատներին գալ Երևան: Բախումներ տեղի ունեցան մահացած զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև: Դրանց ստիպված եղան միջամտել Դավիթ Տոնոյանն ու Անդրանիկ Քոչարյանը և բանակցել հարազատների հետ: Ի վերջո զինվորը հուղարկավորվեց իր գյուղում՝ Հայթաղում,  բայց չթաղվեց հանրային հուզումն ու ահագնացող անվստահությունը:

 

Ժնևյան բանակցությունները. հարցեր, որոնք պատասխան չեն ստանում

Անցած շաբաթ՝ հունվարի 29-30-ը Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տևեց մոտ 11 ժամ: Եվ թեպետ հայկական կողմն անվերջ կրկնում է, որ բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա, երեխան անգամ չի հավատա դրան, հնարավոր չէ հավատալ, որ 11 ժամ շարունակ մարդիկ կարող են քննարկել միայն  միջազգային միջնորդների առաջարկած հումանիտար և անվտանգության միջոցների հարցերը: Ակնհայտ է, որ փաստաթուղթ գոյություն ունի, որը համառորեն թաքցվում է հայ հանրությունից, այն հանրությունից, որին Փաշինյանը դեռ 2018 թ. օգոստոսին խոստացել է ոչինչ չանել առանց իր սիրելի ժողովրդի գիտության ու հավանության: Ինչո՞ւ է հիմա այդպես ամեն ինչ գաղտնի արվում, ի՞նչ է գրված այդ գաղտնի փաստաթղթում, ի՞նչ սկզբունքներ են քննարկվում, ի՞նչ «փոխզիջման ու ստեղծագործ ոգու» մասին է խոսքը, որ շեշտում են համանախագահները: Եվ ինչո՞ւ են այսքան հաճախացել այդ հանդիպում-բանակցությունները:  

Բայց ի՞նչ պատասխան սպասես մի իշխանությունից, որի ղեկավարը կարծում է, թե այս կամ այն պաշտոնական հանդիպման վերաբերյալ ամենակարևոր տեղեկատվությունն այլևայլ պաշտոնյաների հետ սելֆի անելն է: Վկա վերջին սելֆին ՌԴ նոր վարչապետ Միշուստինի հետ:

 

Հայաստան ՊՆ բանակցություններ Խմբագրի ընտրանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ժնևի բանակցություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

«Իրավունք». Իջեւանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չեն ուզում ընդունել
«Հրապարակ». Փոթորիկ պատգամավորաց դասում. Նախարարները չե՞ն զրկվի պագեւավճարներից
«Ժողովուրդ». Ո՞ւմ նկատի ուներ վարչապետը. ով է ներգրավված եղել աֆրիկյան երկրներում զենքի վաճառքի մեջ
«Փաստ». Իշխանությունների «ցավն» ու տխուր «վարժությունները»
Պատահել է... Էն որ ասում էր քաղաքում ՍԱՏԱՆԱ կա, ճիշտ էր ասում մա րդը, ՍԱՏԱՆԵՆ եկել է ու չոքել, չոքացրել էս ՀՊԱՐՏ երեք միլիոն վարչապետ ունեցող երկրին....
Не выдержала душа поэта...Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին
Շիրակի մարզից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի կա, 3 քաղաքացի բուժվել է. մարզպետ
Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը 22:02, 07.04.2020 Տարածաշրջան:Արցախ
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը
Կորոնավիրուսով վարակված Արցախի բնակիչին տեղափոխել են Երեւան․ նախարար
Հատուկ հեղափոխության նվիրյալների և ժողովրդավարության պաշտպան «ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻ»համար
Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․․․
Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները
Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ
Քայլի Ջեները գլխավորել է ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի 1154 նոր դեպք է գրանցվել
Ապրիլի 7-ին՝ ժամը 9-ից 15-ը, 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել. հրատապ ասուլիս
Վանաձորում ավազակությամբ 30 հազար դոլար են հափշտակել․ Բազումի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Դանակահարություն Տավուշի մարզում․ տեղի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին
ԶՈւ զորամիավորումների հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
Ապահովման դասակների հրամանատարների հավաքներ են տեղի ունեցել
Սպանության փորձ՝ Երեւանի Եղբայրության փողոցում. կրակել է 35-ամյա բնակչի վրա ու փախել
Իրանում ալկոհոլային թունավորման հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել
Ավելին
Ավելին