Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից կազմակերպած դասախոսական միջբուհական շախմատի առաջնությանը:
Հայ գրոսմայստերը միաժամանակյա սեանս անցկացրեց 9 խաղատախտակի վրա, որտեղ մրցեցին 7 բուհերի ներկայացուցիչներ:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունեց նման մրցաշարերի անցկացումը և վստահեցրեց՝ խաղը հետաքրքիր է լինելու:
Հետաքրքիր ու լարված պայքար ընթացավ դասախոսների և գրոսմայստերի միջև: Բոլոր պարտիաներն ավարտվեցին Արոնյանի հաղթանակով: