f

Անկախ

Սահմադրական դատարանը տապալելը՝ նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմով արդարացնողներին։


Հատուկ նրանց համար, ովքեր կարծում են, թե իրենց խելքն է մղում Հրայր Թովմասյանի դեմ պայքարելու, քանի որ նա նախկին քրեաօլիգարխիկ, ռոբասերժական ռեժիմից էր, չեմ ալարել ու դուրս եմ բերել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ևս նախկիններից են էղել։ Ամբողջը կարելի ա չկարդալ, ուղղակի սքրոլ անել ու տեսնել, որ շատ ա։ Կարդացողները բաց թողումներ տեսնեն, թող լրացնեն։

ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ։ Էս գրառումը նշված որևէ գործիչի հասցեին քննադատություն չի։

1․ Արթուր Դավթյան՝ ՀՀ գլխավոր դատախազ, 2006թ․-ից դատախազությունում զբաղեցրել ա տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ Երևանի դատախազ 2013-2016։

2․ Սասուն Խաչատրյան՝ Հատուկ քննչական ծառայության պետ։ 2000թ․ դատախազությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ 2017 - 2018 գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ։

3․ Հայկ Գրիգորյան՝ Հատուկ քննչական կոմիտեի նախագահ։ 2001թ զին դատախազությունում, քննչական կոմիտեում զբաղեցրել ա տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ 2015 քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

4․ Հունան Պողոսյան՝ Սյունիքի մարզպետ։ 91թ-ից ա համակարգում՝ զբաղեցնելով մի շարք պաշտոններ ՆԳ-ում, ոստիկանությունում։ Վերջինը՝ 2010-2018 Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ։

5․ Սերգեյ Ատոմյան՝ Իմ քայլի պատգամավոր։ 2012թ-ից ոստիկանությունում, քննչական կոմիտեում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ 2014-2018 քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։

6․ Գոռ Գևորգյան՝ Իմ քայլի պատգամավոր։ 2008-2013 պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի մաքսային ծառայության ավագ տեսուչ։ 2016թ-ից ֆինանսների նախարարի օգնական։

7․ Շիրակ Թորոսյան՝ Իմ քայլի պատգամավոր։ 2007-2018 ՀՀԿ պատագամավոր։

8․ Արմեն Խաչատրյան՝ Իմ քայլի պատգամավոր։ Ճանապարհային ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ 2013-2018 Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

9․ Վարազդատ Կարապետյան՝ Իմ քայլի պատգամավոր։ 2017-2018 Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար։

10․ Կնյազ Հասանով՝ Իմ քայլի պատգամավոր։ 2017-2018 ՀՀԿ պատգամավոր։

11․ Արսեն Միխայլով՝ Իմ քայլի պատգամավոր։ 2017-2018 ՀՀԿ պատգամավոր։

12․ Վլադիմիր Վարդանյան՝ Իմ քայլի պատգամավոր։ Սահմանադարական դատարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ 2016-2018 ՍԴ խորհրդարական։

13․ Արշակ Կարապետյան՝ վարչապետի խորհրդական։ (Պաշտոնազրկված և վերադարձված)։ մինչև (1993?)-2016թ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ։

14․ Ջեմմա Հակոբյան՝ վարչապետի խորհրդական։ 1994-2018 Հայաստանի նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ։

15․ Ֆելիքս Ցոլակյան՝ արտակարգ իրավիճակների նախարար։ Դեռ Սովետական միությունից՝ 1976թ․ սկսած մի շարք պաշտոններ զբաղեցնելուց զատ 2007թ եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը։ 2013-2016 Շիրակի մարզպետ։ 2017-2018 ՀՀԿ պատգամավոր։

16․ Զոհրաբ Մնացականյան՝ արտաքին գործերի նախարար։ 91-ից սկսած ԱԳՆ-ում զբաղեցրել է պաշտոններ։ Նախավերջինը՝ 2011-2014 ԱԳ նախարարի տեղակալ (վերջինը՝ ՄԱԿ-ի դեսպան)։

17․ Տիգրան Խաչատրյան՝ էկոնոմիկայի նախարար։ 1995թ-ից նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ։

18․ Էրիկ Գրիգորյան՝ Շրջակա միջավայրի նախարար։ 2017 վարչապետի օգնական։ 2017-2018 բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։

19․ Դավիթ Տոնոյան՝ պաշտպանության նախարար։ 2007թ-ից ՊՆ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ ՊՆ-ում Վերջինը՝ 2010-2017 պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Իսկ 2017-2018թթ արտակարգ իրավիճակների նախարար։

20․ Ատոմ Ջանջուղազյան՝ ֆինանսների նախարար։ 1995թ-ից ֆինանսների նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։

21․ Վահագն Վերմիշյան՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ 2017-2018թթ Երևանի քաղաքապետի խորհրդական։

22․ Դավիթ Անանյան՝ պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ 2016-2018թթ, ֆինանսների նախարարի տեղակալ։

23․ Վիգեն Ավետիսյան՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ 2001թ-ից բնապահպանության նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Վերջինը՝ 2011-2019թթ. բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ։

24․ Աշոտ Մարտիրոսյան՝ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ։ 2008-2018 թթ. կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ։

25․ Ստեփան ՄՆացականյան՝ վիճակագրական կոմիտեի նախագահ։ 2000-2018թթ ազգային վիճակագրական ծառայության նախագահ։

26․ Տիգրան Մուկուչյան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ 2005-2007թթ. քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ:2008-2010թթ. վարչական դատարանի նախագահ:
2010-2011թթ. վարչական վերաքննիչ դատարանի նախագահ: 2011-2016թթ ԿԸՀ նախագահ։ Հետո՝ 2016թ մինչև հիմա ԱԺ ընտրությամբ արդեն ԿԸՀ նախագահ։

Հոգնեցի։

Էսպիսով, Հրայր Թովմասյանի դեմ արշավը արդարացնելը նրա նախկին լինելով, պիտի ընկալվի, որ իմ քայլական քաղաքական գործչի գործունեություն ա, քանի որ էս պատկերը տեսնելով՝ պարզ ա, որ մարդու խելքը չի հասնում դրան, այլ Նիկոլ Փաշինյանն ա հասցնում։ Արժի հիշել նաև, թե Վալերիյ Օսիպյանի հանդեպ ատելությունը ոնց ակնթարթորեն մարեց, երբ Նիկոլ Փաշինյանն այդպես կամեցավ։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում
Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին
Աղքատ հպարտների կյանքից
Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար
Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը
Մեր գյումրեցի ոստիկանները մի 100 գլուխ աչքիս բարձրացան, հատկապես նրանց շարքում գտնվող գեղեցկուհի ոստիկանը
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Իրերը կոչենք իրենց անուններով. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Պարոն Արման Թաթոյանին
Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի
Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է
ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Toyota» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Ձորագետ գետի մեջ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Ավելին
Ավելին