f

Անկախ

Որքա՞ն կարժենա Հրայր Թովմասյանից ազատվելու իշխանությունների նախաձեռնությունը․ մանրամասներ հանրաքվեից


Ճակատագրի հեգնանքով Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի օրը Ազգային ժողովը որոշեց հանրաքվե անցկացնել՝  պաշտոնից հեռացնելու Սահմանադրական դատարանի այն անդամներին, որոնք ընտրվել են 2018-ի ապրիլի 9-ից առաջ։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսում իշխանությունները

Գործող սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանում է․ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»։

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված, բայց ի վերջո «Իմ քայլը» խմբակցության կողմից մերժված նախագիծն առաջարկում էր Սահմանադրության 213-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

 Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»։

Անձնական տարաձայնությունները երկրին թանկ են արժենում

Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան հակամարտությունը, կարծես, թանկ է արժենում Հայաստանի Հանրապետությանը։ 

Հիշեցնենք, որ մինչ այս Ազգային ժողովն ընդունեց մի նախագիծ, որով ՍԴ-ին առաջարկում էր քննել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը։ ՍԴ-ն, սակայն, մերժեց  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը։ 

Այնուհետև Ազգային ժողովն օրենք ընդունեց, որը հնարավորություն էր տալիս սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի գնալ և մինչև իրենց Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը  ստանալ կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափով։ Այս օրենքն էլ, սակայն, նպատակին չծառայեց․ որևէ դատավոր վաղաժամ կենսաթոշակի չանցավ։ 

Այնուհետև իշխող կուսակցությունը նախաձեռնեց ԱԺ քվեարկության միջոցով սահմանադրությունը փոփոխել՝ Հրայր Թովմասյանից ազատվելու համար։ Ի վերջո, սակայն, այդ նախաձեռնությունից հրաժարվեցին, քանի որ ըստ օրենքի՝ ԱԺ-ն սահմանադրությունում փոփոխություններ կարող է իրականացնել 2 ընթերցմամբ։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո այն պետք է ուղարկվի ՍԴ՝  եզրակացություն ստանալու համար։ ՍԴ դրական եզրակացությունը  ստացած նախագիծն արդեն պետք է դրվի երկրորդ ընթերցման և ընդունվելու համար ստանա պատգամավորների քվեների երկու երրորդը՝ այս պարագայում  88 քվե։ 

Ավելի քիչ թվով քվեներ ստանալու դեպքում պատգամավորները կարող են քվեարկել՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար։  Ըստ ամենայնի՝ «Իմ քայլը» հանրաքվե է նախաձեռնում՝ նախագիծը ՍԴ եզրակացության ուղարկելու դրույթը շրջանցելու համար։ 

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի կարծիքով, սակայն, ընթացակարգային և սահմանադրականության պահանջների առումով երեկ ԱԺ-ում ընդունված որոշումը հակասահմանադրական է։ Մասնագետի խոսքով՝ առաջին ընթերցմամբ չընդունված օրինագիծն պետք է ընդհանրապես դուրս գա շրջանառությունից, ոչ թե հանրաքվեի դրվի։ 

Ե՞րբ տեղի կունենա և որքա՞ն կարժենա 

ԱԺ նախագահը հանրաքվեի մասին որոշումը պետք է ուղրակի նախագահին, որն էլ 21-օրյա ժամկետում այն կարող է ստորագրել և հանրաքվե նշանակել։ Հանրաքվեն  պետք է տեղի ունենա հրամանագիրը ստորագրելուց հետո 50-65 օրերի ընթացքում։  Ստացվում է, որ ենթադրյալ հանրաքվեն, եթե կայանա, տեղի կունենա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։

Թե որքան կարժենա պետբյուջեին հանրաքվեն, դեռևս հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ օրինակ՝ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի համար հատկացվել է 1,8 մլրդ դրամ։ Իսկ ավելի վաղ՝ 2003-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար հատկացվել է 66 մլն դրամ։ 

Ստացվում է, որ Հայաստանում ամեն ինչ այնքան լավ է, որևէ խնդիր չկա լուծելու, որ իշխանությունները կարող են իրենց թույլ տալ և պետբյուջեից  տասնյակ միլիոնավոր դրամ գումար ծախսել՝ իրենց համար ոչ ցանկալի մեկ պաշտոնյայի հեռացնելու համար։ 

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես հանրաքվեի համար ծախսվելիք գումարների պատասխանատվությունը փորձում է բարդել Սահմանադրական դատարանի անդամների վրա։ Նա նրանց կոչ է արել ծառայություն մատուցել պետությանն ու ժողովրդին և հրաժարական ներկայացնել մինչև նախագահի՝ հանրաքվեի մասին որոշումը ստորագրելը։ 

Քանի՞ քվե է պետք հանրաքվեով սահմանադրական փոփոխությունների համար

Ըստ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված փոփոխությունն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 

2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկության իրավունք է ունեցել շուրջ 2 մլն 916 հազար մարդ։ Այս թվի մեկ քառորդը մոտավորապես կկազմի 645 հազար։ Ստացվում է, որ հանրաքվեի օրն առնվազն 645 հազար ՀՀ  քաղաքացիներ պետք է ընտրատեղամաս գնան և այո ասեն սահմանադրական փոփոխություններին։

Հիշեցնենք, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» ստացել էր մոտ 885 հազար քվե, սա այն պարագայում, երբ բարձր էր թե իշխող կուսակցության վարկանիշը, թե ընտրություններին մասնակցության ցուցանիշը, «Իմ քայլականների» համար էլ շարքային քաղաքացիներն «անգրագետ պողոսներ» չէին։ 

Կկարողանան իշխանություններն առաջիկայում 645 հազար քաղաքացիների, կամ իրենց բնորոշմամբ՝ «անգրագետ պողոսների» համոզել, որ ընտրատեղամաս գնան և կողմ արտահայտվեն սահմանադրական փոփոխություններին, ցույց կտա ժամանակը։ 

Տրամաբանությունը հուշում է, որ սահմանադրական փոփոխությունների վրա բյուջեի գումարները ծախսելու պարագայում կարելի է մաիանգմից փոփոխել նաև երկրի կառավարման  սուպերվարչապետական համակարգը, որից ժամանակին այդքան դժգոհում էր ընդդմիադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Այդ պարագայում ավելի հավանական կլիներ, որ մարդիկ ակտիվորեն կմասնակցեին հանրաքվեին։

Սակայն այդ մասին «Իմ քայլում» որևէ խոսք չկա․ չէ՞ որ սուպերվարչապետական համակարգը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ «Իմ քայլի» պատգամավորները համարձակություն ունեն խոսելու միայն այն թեմաներից, որոնք դուր չեն գալիս սուպերվարչապետ Փաշինյանին։ 

 

 

Սահմանադրական դատարան Հրայր Թովմասյան Նիկոլ Փաշինյան Իմ քայլը հանրաքվե

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին