f

Անկախ

Պարել ու մտածել միայն հայերեն․ «Արատտան» ՌԴ-ում հայապահպան գործունեություն է ծավալում


Ռուսաստանի Դաշնությունում 2014 թվականին ստեղծված և մինչ օրս գործող «Արատտա» հայկական պարի անսամբլը մեկ նպատակ է հետապնդում՝ երեխաներին կրթել ու պահել հայ։ Սովորեցնել հայերեն մտածել, պարել ու գիտակցել, պարապմունքներն էլ բացառապես անցկացվում են հայալեզու։  

Անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց, բեմադրող Գևորգ Քեշիշյանի հետ զրուցել ենք անսամբլի ստեղծման ու ձեռքբերումների մասին։  

«Արատտա» հայկական պարի անսամբլ

-Գևորգ ,Դուք նախքան անսամբլի ստեղծումն ի՞նչ գործունեություն եք ծավալել։

-35 տարի շարունակ ես զբաղվել եմ պարով։  Անցել եմ մեծ վարպետների դպրոց:

-Ի՞նչ է պարարվեստը Ձեզ համար։  

-Պարարվեստը ամեն ինչ է՝ իմ կյանքն է, իմ  ապրելակերպը։ Այս տարի լրանում է 35 տարին, որ ես պարարվեստում եմ,  իսկ հիմա առավել ևս դրա մեջ եմ, որովհետև ինձանից հետո ես թողնում եմ սաներ, ովքեր ինձ նման մտածում են, ինձ նման վաղը, մյուս օրը կսկսեն բեմադրել։ Ես ձեռագիր  եմ թողում:

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել անսամբլը։

- 2014 թվականին ես Մոսկվայում էի աշխատանքի հրավերով։ Եկավ մի պահ, ու որոշեցի, որ իմ պարի խումբը պիտի ունենամ ու  ստեղծեցի անսամբլը։ Սկզբից 6 հոգով  սկսեցինք ու  գրեթե  1 տարի 6 աշակերտով ենք  գոյատևել։ Շատ մեծ դժվարություններ են եղել, բայց որոշեցի, որ ինչ դժվարություն էլ լինի պիտի առաջ գնանք ու այդ 6 երեխայի հետ՝ իրենք ինձ վստահեցին, ես էլ իրենց նայելով, իրենց ոգևորությունը տեսնելով՝ ստեղծվեց ու գնացինք առաջ:

-Ինչպե՞ս անսամբլը մուտք գործեց ասպարեզ և ինչպե՞ս ընդունվեց անսամբլը։

-2014 թվականի ապրիլին ստեղծեցինք անսամբլը և  ամռանը մենք գնացինք Հայաստան ՝ Ծաղկաձորում մասնակցելու  «Happy planet» միջազգային մրցույթին։ Այդ մրցույթում ստացանք Գրան պրի մրցանակը, ու այդտեղից մեր հաղթարշավը  սկսվեց։  

-Միջազգային մրցաշարերի մասնակցության մասին կպատմե՞ք։

-Մենք բազմիցս մասնակցել ենք կազմակերպված միջազգային տարբեր մրցաշարերի։ 2015 թվականին մեկնել ենք Սանկտ Պետերբուրգ և միջազգային Super Star մրցույթին մասնակցելով գրավել առաջին տեղը, ստացել «Լավագույն բեմադրություն» նոմինացիան։

Պետք է նշեմ, որ մցույթներից  միշտ հաղթանակներով ենք վերադարձել։ Այսօր մենք  6-ակի  Գրան պրիակիր ենք և Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։ Ունենք նաև բազմաթիվ առաջին տեղի մրցանակներ:

Այս տարիների ընթացքում երեք մենահամերգ ենք ունեցել, որոնցից մեկը նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին, երկրորդը հենց  «Արատտայի» մենահամերգն է եղել, իսկ երրորդը մեր 5 ամյակին նվիրված բարեգործական համերգն էր, որը նվիրեցինք Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին:

-Ձեր հաղթանակների մեջ կառանձնացնե՞ք մեկը, որն ավելի եք կարևորում։

-2016 թվականի մարտ ամսին մենք մասնակցեցինք «Արտիստիկ պարեր»  միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի  առաջնությանը, որն ամեն տարի տեղի է ունենում Մոսկվայում: Հանդես եկանք երկու պարով, որոնցից մեկը կոչվում էր «Կապույտ թռչուն»։ Այդ մրցույթում մենք դարձանք կրկնակի չեմպիոն և գրավեցինք առաջին տեղը՝ երկրորդ հորիզոնականում թողնելով Ադրբեջանին: Այդ հաղթանակը մեզ համար, իսկապես, շատ կարևոր էր։

«Արատտա» հայկական պարի անսամբլ

-Որտե՞ղ է հասել այսօր «Արատտան»։

-6-ից հասել ենք 150-ի։ Մոտ 6 տարվա ընթացքում մեր սաների թիվը հասել է 150-ի ու անսամբլը դուրս է եկել Մոսկվայի սահմաններից՝ մերձմոսկովյան շրջաններում ևս տարածվել ենք։ Մեր մասնաճյուղերում սովորող սաները  մասնակցում են համերգների ու գրավում են բավականին բարձր հորիզոնականներ։ Հիմա իմ նպատակն է, որ մասնաճուղերն էլ հասնեն այն մակարդաին, որ չունենան 2-րդ, 3-րդ, 4-րդ հորիզոնականներ։  

-Բարեգործական համերգների հաճա՞խ եք մասնակցում։

-Մեր անսամբլի համար պարտադիր պայման է մասնակցել բոլոր բարեգործական համերգներին։  Մոսկվայում ինչքան բարեգործական համերգներ կան, մասնակցում ենք։ Նույնիսկ եթե զբաղված լինենք այդ օրը ուրիշ մասնաճյուղ կուղարկենք, բայց եթե հարցը  բարեգործությանն է վերաբերում՝ պարտադիր մեր ներդրումը ունենում ենք:  

 -2020 թվականի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք։

-2020 թվականին շատ մեծ պլաններ կան: Այս տարի մայիսի 31-ին էլ նախատեսվում է 4-րդ մենահամերգը, որը նույնպես բարեգործական է լինելու։Մարտի 6-7-ին Եվրոպայի առաջնություն ունենք: Մարտի վերջին միջազգային մրցույթ կա Մոսկավայում, որ կոչվում է «Լավագույներից լավագույնը» և  մեր մասնաճյուղերը կներկայանան: Ապրիլի սկիզբին պետք է ներկայացնենք մեր «Հայոց ցեղասպանություն» պարի տեսահոլովակը, որը նվիրվում է ցեղասպանության 105 ամյակին։

Այս տարի նաև վավերագրական ֆիլմ պետք է նկարենք «Արատտայի» 5 ամյա գործունեության մասին: Այնպես որ, անելու շատ բան ունենք։

 

 

 

 

 

«Արատտա» հայկական պարի անսամբլ Ռուսաստան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Covid-19-ի դեմ պայքարում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության սկզբունքները․ freedomhouse.org
Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Տիգրան Ավինյան
Թուրքիան ամբողջությամբ դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը
Բակո Սահակյանն այցելել է ԱՀ ոստիկանություն․ քննարկել են կորոնավիրուսի և ընտրությունների հարցերը
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ է գրանցվել
Վարչապետը պիտի օր ու գիշեր աշխատեր,որ հարյուր հազարավոր թեստեր ներկրեր,որ բոլոր բուժհաստատությունները կարողանային թեստավորել բնակիչներին
Մինչ օրս կազմվել է 1742 արձանագրություն․ ՀՀ ոստիկանություն
«Հիվանդը մահացավ առանց տեստ անցնելու»․ Նարեկ Մալյան
«Գերմանիան այս հարցում գրանցում է լուրջ հաջողություններ»․ Վ․ Ոսկանյան
Մեծամոր-Արմավիր ճանապարհին «Mazda»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է
«Կարելի է դիտարկել էլեկտրոնային եղանակով նիստերի անցկացման և քվեարկության հնարավորությունը»․ Ա․ Աշոտյան
Լիլիթ Հարությունյան. «Համաշխարհային սպորտը կարծես արձակուրդի մեջ լինի»
Ավելին
Ավելին