f

Անկախ

Ադրբեջան․ 69 մանդատ իշխանությանը և 1 մանդատ՝ ընդդիմությանը


Ադրբեջանի նորակազմ խորհրդարանի 125 պատգամավորներից միայն մեկն է լինելու ընդդիմադիր։ Փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում  Միլի միջլիսում 69 մանտադ կունենա իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, 10 մանդատ բաժին կհասնի զանազան անհայտ, մեծամասամբ  անձ-կուսակցությունների, մնացած 40-ից ավելի մանդատներն էլ բաժին կհասնեն անկուսակցական, այսպես ասած անկախ պատգամավորներին։ 

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ կանխատեսելի էր թե ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը, թե ընտրախախտումների առատությունը։ «Բայց որ 2020 թվականին այդքան ընտրախախտումներ տեղի կունենան, միգուցե այդքան սպասելի չէր,- ասում է Հովհաննիսյանը։- Համենայնդեպս, վերջին տարիներին իրենք փորձում էին բարեփոխումների իմիտացիա ստեղծել և այս ընտրություններն էլ դրա շրջանակներում էին։ Թվում էր, որ պետք է փորձեն արտաքինից ավելի թափանցիկ ընտրություն իրականացնել և այդքան ակնհայտ խախտումներ չանել»։ Ադրբեջանագետը նշում է՝ փորձը ցույց տվեց, որ մի շարք ընտրատեղամասերում իշխանությունները լուրջ մտավախություններ ունեին իրենց թեկնածուների ընտրվել-չընտրվելու առումով, ինչի պատճառով էլ դիմել են շատ ընտրախախտումների և ընտրակեղծիքների։ 

Նշենք, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում բացառապես մեծամասնական ընտրակարգով։

Հովհաննիսյանը շեշտում է՝ նախորդ տարիների համեմատությամբ գուցե և ընտրախախտումների ծավալները չեն ավելացել, սակայն այս անգամ դրանք ավելի շատ են արձանագրվել՝ շնորհիվ ժամանակակից տեխնիկական հնարավորություննեիրի՝ սմարթֆոն ունեցող ամեն քաղաքացի կարող է լինել և դիտորդ, և ԶԼՄ ներկայացուցիչ։ 

Ուշագրավ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնական հիմնավորումը փոփոխությունների պահանջն էր, քանի որ խորհրդարանի լուծարումը և արտահերթ ընտրություններ նախաձեռնած խորհրդարանականների կարծիքով՝ օրենսդիր մարմինը չէր համապատասխանում Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումներին։

Բայց արի ու տես, որ ընտրությունների արդյունքում պատգամավորների մեծ մասը պահպանել է իր մանդատը։ Ըստ նախնական տվյալների՝ 78 պատգամավոր պահպանել է իր մանդատը, կան ընտրված թեկնածուներ, որոնք պատգամավոր են եղել ավելի վաղ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գումարման խորհրդարաններում։ Նախնական հաշվարկներով  բարեփոխված խորհրդարանն  ընդամենը 35 նոր դեմք է ունենալու։ 

Հարցին, թե այս պարագայում որն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմաստը, Հովհաննիսյանը պատասխանում է․ «Այո, լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Բայց կարծում եմ, որ նման նպատակ չկար էլ։ Նպատակն իմիտացիան էր, ինչը և արել են․ նոր խորհրդարանում բոլորը չէ, որ նույն դեմքերն են»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների խաղաքարտերը մի փոքր խառնել են ընտրախախտումների զանգվածային արձանագրումները։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները վստահաբար չէին պլանավորել, որ նման արձանագրումներ տեղի կունենան։

Հարցին, թե արդյոք բարեփոխումների իմիտացիայի մաս է իրողությունը, որ իշխող կուսակցությունը կունենա խորհրդարանի տեղերի 55 տոկոսը, ոչ թե 70-80 տոկոսը, Հովհաննիսյանն ասում է, որ այդ իմիտացիան նախկինում էլ կար։ «Նախորդ խորհրդարանում իշխող կուսակցությունն ուներ 74 տեղ, այս անգամ կունենա 5-ով պակաս։ Բայց այն 40-ից ավելի անկախ պատգամավորներն իրականում իշխանությունների մարդիկ են։ Միշտ է այդպես եղել։ Կան նաև կեղծ կուսակցություններ, որոնք իրականում ինքնուրույն չեն»,- ասում է Հովհաննիսյանը։ 

Անդրադառնալով իրողությանը, որ «Հանրապետական այլընտրանք» չգրանցված ընդդիմադիր կուսակցությունից մեկ պատգամավոր ներկայացված կլինի խորհրդարանում, Հովհաննիսյանն ասում է, որ ամենայն հավանականությամբ դա էլ իշխանությունների նախաձեռնած իմիտացիայի մի մասն է։ 

Նշենք, որ խորհրդարան անցած պատգամավորն Էրկին Գադիրլին է։ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովն արդեն իր համախոհներին կոչ է արել փետրվարի 16-ին բողոքի ակցիա իրականացնել։ Ըստ փորձագետների, սակայն, քիչ հավանական է, որ բողոքի ակցիաները ծավալուն բնույթ ստանան․ լրատվական ռեսուրսները վերահսկվում են իշխանությունների կողմից և ընտրախախտումների ծավալների, տեղի ունեցած անօրինականությունների մասին քչերն է, որ ամբողջությամբ տեղեկանալու հնարավորություն ունեն։ 

Նշենք, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն իսկ հայտարարել է, որ սակավաթիվ խախտումներ են արձանագրվել, որոնք բոլորը հատ-հատ քննվելու են։ 

(Հղման ներքո ընտրախախտում ներկայացնող տեսանյութ է http://bit.ly/2upncRJcRJ)

Նշենք նաև, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը երկու վստահված անձ է հանկարծամահ եղել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկու մահերի պատճառն էլ սրտի հետ կապված խնդիրներն են եղել։

Ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում, սակայն,  կասկած է հայտնել, որ տեղի ունեցածը պատահականություն է։  «Կեղծիքն ու բռնությունները շատ տիպիկ էին, բայց որ ընդդիմադիր գործչի վստահված անձը անհասկանալի պայմաններում մահանա, այն էլ այն դեպքում, երբ բացահայտել ու ներկայացրել էր իշխանական թեկնածուի օգտին արված ընտրակեղծիքները, արդեն լրիվ աբսուրդի ժանրից էր...»,- գրել է նա։ 

Նշենք, որ խորհրդարանի 125 տեղերի համար պայքարում էր 1314 թեկնածու։ Ընտրություններին քվեարկելու իրավունք ուներ 5,3 մարդ։ Մասնակցել է ընտրողների 47,81 տոկոսը։ Ի դեպ, Ադրբեջանում 2009-ից չեղարկվել է ընտրություններին մասնակցության նվազագույն շեմը։ 

Ընտրություններին հետևել են 77790 տեղացի և  59 միջազգային կառույցների ներկայացուցիչ 883 դիտորդներ։ Հայտնի է, որ միջազգային դիտորդներն իրենց վերջնական զեկույցը կներկայացնեն ապրիլին։ 

 

Տարոն Հովհաննիսյան խորհրդարանական ընտրություններ Աշխարհում տարածաշրջան

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին