f

Անկախ

Երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ


Նախորդ շաբաթ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ձերբակալման մասին, ինչպես նշել եմ, ավելացնելու բան չունեմ` խնդիրն արդեն իրավական հարթությունում է։

Բայց միևնույն ժամանակ, ԱԱԾ տարածած հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ մեղադրանքը նաև ենթադրում է, թե Վահագն Վերմիշյանը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռությունից ելնելով…, կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում մի շարք շինարարների կամ կառուցապատողների օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը… Նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն և, նյութական առավելություն ստանալու նպատակով, իրեն դիմածներին ուղղորդել է գործարքներ կատարել այդ ընկերության հետ, միջոցներ է ձեռնարկել, որ պետական և տեղական մարմինները բարենպաստ որոշումներ կայացնեն այդ հարցերով: (Հաղորդագրության հղումը՝ ներքևում։)

Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ։

Հիմա նկարագրեմ այդ իրավիճակը. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը համակարգում է խոշոր ներդրումային ծրագրերը, իսկ նույն փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբայրը (իմ կարծիքով հենց ինքը՝ նույն խորհրդականը) իմ ունեցած տեղեկություններով, նախագծում է այս պահին ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Վարդան Սերմաքեշի ամենախոշոր նախագիծը։ Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի անկախության շրջանի միակ նոր քաղաքի նախագիծը վստահվել է փոխվարչապետի խորհրդականի եղբոր 2019-ի մայիսին հիմնադրած ընկերությանը, որն ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքներ նախագծելու ո՛չ իրավունք (արտոնագիր կամ լիցենզիա) ունի, ո՛չ էլ փորձ։

Այս ամենից հետո հիացնում է ինքնավստահությունը, որ մի հատ էլ ինձ դատի են տալիս “զրպարտելու” համար։ Իշխանության համար մի օրվա գործ է՝ բացահայտել հեռախոսային խոսակցություններն ու բոլոր կապերը, բայց երևի այլ պատճառներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։

#ՈչինչՄյուսԱնգամ միգուցե...

 


 

Հայաստան ՖԲ Գրառում Սարհատ Պետրոսյան Կոռուպցիա Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ես կհավատայի Լևոն Տեր Պետրոսյանի անկեղծությանը, եթե
Իսկ Նիկոլը դադարեցնելու՞ է մեր բոլորի հանդեպ կիրառվող հոգեբանական տեռոր
«Ժողովուրդ». Ապրիլյան հանձնաժողովի անդամներն անակնկալի են եկել. ինչպես են պատրաստվում Սարգսյանի այցին
«Փաստ». Հրավիրում են նաեւ նրանց, որոնց կարծիքը շրջանցել են
«Փաստ». Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում
«Ժողովուրդ». 50 էջանոց թերություններ․ նոր մանրամասներ՝ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից
«Իրավունք». Իջեւանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չեն ուզում ընդունել
«Հրապարակ». Փոթորիկ պատգամավորաց դասում. Նախարարները չե՞ն զրկվի պագեւավճարներից
«Ժողովուրդ». Ո՞ւմ նկատի ուներ վարչապետը. ով է ներգրավված եղել աֆրիկյան երկրներում զենքի վաճառքի մեջ
«Փաստ». Իշխանությունների «ցավն» ու տխուր «վարժությունները»
Պատահել է... Էն որ ասում էր քաղաքում ՍԱՏԱՆԱ կա, ճիշտ էր ասում մա րդը, ՍԱՏԱՆԵՆ եկել է ու չոքել, չոքացրել էս ՀՊԱՐՏ երեք միլիոն վարչապետ ունեցող երկրին....
Не выдержала душа поэта...Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին
Շիրակի մարզից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի կա, 3 քաղաքացի բուժվել է. մարզպետ
Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը 22:02, 07.04.2020 Տարածաշրջան:Արցախ
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը
Կորոնավիրուսով վարակված Արցախի բնակիչին տեղափոխել են Երեւան․ նախարար
Հատուկ հեղափոխության նվիրյալների և ժողովրդավարության պաշտպան «ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻ»համար
Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․․․
Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները
Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ
Քայլի Ջեները գլխավորել է ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի 1154 նոր դեպք է գրանցվել
Ապրիլի 7-ին՝ ժամը 9-ից 15-ը, 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել. հրատապ ասուլիս
Վանաձորում ավազակությամբ 30 հազար դոլար են հափշտակել․ Բազումի ոստիկանների բացահայտումը
Ավելին
Ավելին