Bloomberg գործակալության գնահատականներով ՝ Ռուսաստանի նավթային ընկերությունները 2018 թ․ նոյեմբերից մինչև 2019 թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում մոտ 900 միլիոն դոլար են ստացել Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շնորհիվ: Գրում է Gazeta.ru-ն:
Պատժամիջոցների պատճառով շուկայում ծանր նավթի պակաս է առաջացելավ, որն արտադրվում է Իրանում և Վենեսուելայում: Ռուսական նավթը նմանատիպ է, այդիսկ պատճառով դրա պահանջարկը մեծացել է:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկայի գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը Կանադայից հետո երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում ԱՄՆ շուկա նավթի մատակարարմամբ: Die Welt տվյալներով՝ աճել է նաև ռուսական նավթի արտահանումը Եվրոպա:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ այն բանից հետո, երբ 2018թ․ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ իրանական միջուկային գործարքից: ԱՄՆ Վենեսուելայի դեմ պատժամիջոցները խստացրեց 2019-ին, երբ ընդդիմությունը փորձեց իշխանությունից հեռացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: