Վերջին 100 տարվա ընթացքում Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկրորդ անգամ ձյուն է տեղացել: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում անելով մերձավորարևելյան լրատվամիջոցներին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ վերջին հարյուրամյակում եղանակային այս երևույթը Բաղդադում գրանցվել էր նաև 2008 թ. :
Նշվում է նաև, որ փետրվարին Բաղդադում օդի միջին օրական ջերմաստիճանը մոտ + 16 ° C է: Սակայն ներկայումս այնտեղ օդի ջերմաստիճանը ընդամենը + 3 ° C է կազմում: