Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի դուրս գալուն իրենց խմբակցությունից՝ ասաց, որ դա անձնական խնդիր է և ինքը ոչ մի վարկած չունի:
«Խմբակցությունը հիմք է ընդունել իր դիմումը, բայց դիմումի մեջ չեն շարադրվում անձնական պատճառները: Կարող է ինքն անձնական խնդիրներ ունի, կարող է այլ վայր է ուզում մեկնել ապրելու, կարող է ինքը չի էլ ցանկանում մեկնաբանել այդ հարցը»,-ասաց նա՝ հավելելով, որ կոռեկտ էլ չի, որ ինքը կարծիք հայտնի հիմնվելով ենթադրությունների վրա: