Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակչում 7:1 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին և հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն:
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին (8:1):