Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը այն ձեռնարկությունների վերաբերյալ, որոնց բիզնեսը կապված է Հորդանանի արևմտյան ափին հրեական բնակավայրերի հետ ՝ հայտարարելով, որ դա Իսրայելին զրպարտելու փորձ է: Գրում է Gazeta.ru-ն:
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կողմնակալ է և հեղինակությունից զուրկ: Իրավապաշտպան գործունեություն ծավալելու փոխարեն այն զբաղված է միայն Իսրայելին զրպարտելու փորձերով», - գրել է Նեթանյահուն թվիթերյան իր միկրոբլոգում:
Նա հավելել է, որ իսրայելական կողմը կտրականապես մերժում է նման փորձերը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը հայտարարել էր, որ Իսրայելը նախկինի պես պատրաստ է Պաղեստինի հետ ուղիղ բանակցությունների: