Փետրվարի 18-ին՝ ժամը 19։30-ին, «Սիրով ապագայից կամ MEA CULPA 2» ներկայացումը տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում։
Փետրվարի 19-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա 《Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ》 ներկայացումը։
Փետրվարի 19-ին՝ ժամը 19։30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա Գրիգ Գևորգյանի «Վայ Գրիգ Գրիգ» հումորային սթենդ ափ ներկայացումը։
Փետրվարի 20-ին՝ ժամը 19։00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա 《Լոռեցի Սաքոն》 ներկայացումը։
Փետրվարի 20-ին՝ ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա 《Պեպո》 ներկայացումը։
Փետրվարի 20-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը, որը նվիրված է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին։
Փետրվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա 《Ոզնու մուշտակ》 ներկայացումը։
Փետրվարի 21-ին՝ ժամը 19։00-ին, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա 《Չարլիի մորաքույրը》 ներկայացումը։
Փետրվարի 21-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա
Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը։
Փետրվարի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ։ Ծրագրում՝ Նիլսեն՝ «Դիմակահանդես» նախերգանք, Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 17, սոլ մաժոր, Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 5, Անդրեաս Ֆրյոլիխ, դաշնամուր։
Փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին և 14։00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա 《Տերն ու ծառան》 ներկայացումը։
Փետրվարի 22-ին՝ ժամը 19։00-ին և 21։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա 《Sold out》 ներկայացումը։