f

Անկախ

Մյունխենից հետո(վերլուծություն և առաջարկներ)


ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՆՏԵՔՍՏԸ։ Այն, որ պետք է տեղի ունենար լեզվակռիվ, այն էլ՝ երկուստեք հայտնի թեզերի հնչեցմամբ, ես կանխատեսել էի դեռ հանդիպումից առաջ՝ հատկապես ձեռքիս տակ ունենալով Ի․ Ալիևի՝ մի քանի ժամ առաջ միջազգային ճգնաժամային խմբի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ ունեցած զրույցը, որտեղ նա հերթական անգամ հնչեցրել էր իրենց դիրքորոշումը, որը որևէ հատման կետ չունի մերի հետ (https://www.facebook.com/groups/864876960213375/permalink/3090645414303174/
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Բովանդակության երկուստեք պատմական հատվածն, անշուշտ, անպիտան նյութ էր։ Բայց քանի որ ի սկզբանե ադրբեջանական կողմն սկսեց խոսել դրանից, պետք էր ոչ թե հասնել Տիգրան Բ Մեծ, այլ պարզապես ասել, որ «այո՛, եկե՛ք դիմենք պատմության օգնությանը, իսկ ի՞նչպես ենք սահմանում «պատմություն»-ը, արդյո՞ք նախընթաց 26 տարիները պատմությո՞ւն են, այո՛, պատմություն են, այդ դեպքում մենք պատմությունից գիտենք, որ Արցախում որևէ ադրբեջանցի չի ապրում և այն բնակեցված է բացառապես հայերով»։ Ադրբեջանցիների կեղծ փաստարկումների դեմ պետք է խոսել միմիայն որակյալ ու հղկված «թրոլինգով»։ Մի՛միայն։ Թող մեծամիտ չհնչի, բայց սա ասում եմ իմ փորձից ու հավատացնում եմ՝ ոչ բնավ հեշտ փորձից, քանզի ես Մյունխենում չէի նրանց հետ վիճում, այլ իրենց իսկ տարածքում։ ԽՈՋԱԼՈՒ։ Վարչապետին համապատասխան անձինք ու հիմնարկ(ներ)ը պետք է տեղյակ պահած լինեին, որ Ա․ Մութալիբովը վաղուց հրաժարվել է իր խոսքերից, հատկապես Բաքվում պատվավոր կալանքում հայտնվելուց հետո։ Ու առհասարակ՝ Խոջալուի թեման նույնպես պետք է «թրոլինգի» տանել, որի տեխնոլոգիաները կան, նոր հեծանիվ պետք չէ հայտնագործել։ Այն պետք է տեղավորվի «համատեղ ցավի», «խնդիրը պատմաբաններին թողնելու» ծիրում՝ համեմելով «համատեղ ցավի» այլ դրվագների հետ՝ Ստեփանակերտի բլոկադա, Մարաղայի ջարդ և այլն։
• Ադրբեջանական «ոչ մեկը չի ճանաչում» Ղարաբաղի անկախությունը՝ արդեն ձանձրացնող թեզին նույնպես պետք է թրոլինգով պատասխանել․ Շվեյցարիան այսօրվա միջազգային իրավական պարադիգմով 527 տարի եղել է չճանաչված, «ո՞ւ»։
• ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՑԸ։ Արժե՞ր ներքաղաքական կյանքում Շահումյանի հարցը միջազգային բանակցություններում «առաջին անգամ» բարձրացնելու գործոնը կապիտալիզացնելու և թմբկահարելու համար, ինչին առավոտյան լծված են «կուսակցական ադրբեջանագետները», նման խարխուլ թեզ կառուցել։ Ավելի ապահո՞վ չէր լինի հիշել սոսկ ԱՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածները։ Սա հռետորական հարց է։
• «ՄԻՆԻ-ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»։ Ես հասկանում եմ, որ սեփական ընտրությունն արդարացնելու մղումը ցանկացած մարդու ուղեղի սիրած «զվարճություններից» է, բայց վարչապետին պետք է հուշել, որ լիբերալ դիսկուրսի կապիտալիզացիան («այնպիսի լուծում, որ ընդունելի լինի 3 կողմերի համար») այսօրվա աշխարհակարգում հեռանկար չունի։ Դրսում 1990-ականները չեն, Արևելյան Եվրոպայում ու նախկին ԽՍՀՄ տարածքում էլ անկախությունների շքերթը չէ։
• ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ։ Լավ էր, որ ի վերջո հիշատակվեց, որ հրադադարի մասին համաձայնագիրը եռակողմ է։
• ՄԱԿ ԱԽ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ։ Լավ էր, որ ասվեց, այն, ինչ պիտի ասվեր, և այն, ինչ ես կանխատեսել էի։ Իսկ գիտե՞ք, ինչու էր լավ։ Որովհետև ժառանգած էր անցյալի փորձից։ Այդ տեքստը մեկին մեկ կրկնում էր 2014 թ․ օգոստոսյան միկրոպատերազմից հետո տեղի ունեցած բանակցություններում Սերժ Սարգսյանի տեքստը և դրանից էլ առաջ Ռ․ Քոչարյանի համապատասխան արձագանքները։• ՏԱՐԱԾՔՆԵՐԸ։ Լավ էր, որ ազատագրված տարածքների հարցը ևս մեկ անգամ անվտանգայնացման ծիր բերվեց, բայց նարատիվը շարունակման կարիք ունի։ Սա էլ առանձին՝ ծավալուն զրույցի ու խորհրդատվության թեմա է…
• ԵԱՀԿ ՄԱՐՏՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ։ 1992 թ․ մարտյան հայտնի փաստաթուղթը վերջինիս համաճարտարապետ Ր․ Հովհաննիսյանի կողմից արդեն նույն տարում ճանաչվել է որպես «մարտավարական նահանջ»։ Իմաստը ո՞րն է անընդմեջ հղում կատարելու դրան, որտեղ սևով սպիտակի վրա խոսք կա նաև «ադրբեջանական համայնքի» մասին։ Սա էլ է հռետորական հարց։
 ՁԵՎԸ։ Խիստ վիճելի է, թե որքանով էր նման ձևաչափը նպատակահարմար և մեր ազգային զգացմանց տեսանկյունից արդար։ Մեր հարցերի հարցը նման «բեթլային» հարթակի բերելն արդյոք արդեն իսկ վիրավորական չէ՞ մեզ համար՝ անկախ արդյունքից։
• EMOTIONAL INTELLIGENCE։ Եթե, իհարկե, կան համապատասխան մասնագետներ, ապա վերջիններս պիտի զբաղվեն վարչապետի էմոցիոնալ ինտելեկտի զարգացմամբ։ Իմ փորձից գիտեմ, թե ինչ բարդ են այսօրինակ բանակցությունները։ Բայց «սահել սիրողը պետք է սահնակը քարշ տալ էլ սիրի»։• ԼԵԶՈՒՆ։ Վարչապետը ճիշտ կանի՝ խոսի հայերեն։ Ու խնդիրը բնավ «ակցենտը» չէ, խնդիրն այն է, որ երբեմն նրան հասկանում ենք միայն մենք՝ խնդրին խորագիտակ հայերս, քանզի բառերը թարս ու շիտակ է ընտրում կամ անհասկանալի արտաբերում։ Թող խոսի հայերեն։
■ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
• Վարչապետը կարիք ունի գիտակցելու, որ պետությունը օրգանիզմ է՝ բարդ սոցիալական օրգանիզմ, սա փակ բաժնետիրական ընկերություն չէ, որ ստանձնես գործադիր իշխանությունը և մերժես նախորդ ամեն ինչը։ Խնդիրն ունի մանրուքներ և շատ նո՜ւրբ մանրուքներ։ Դրանց չտիրապետելը բաց (և տրամաբանորեն՝ նաև փակ) դռների հետևում հանգեցնում է նման հակասական արդյունքների։ Սա վերքաղաքական հարց է, և սրա շուրջ կարիքը կա վերքաղաքական-ազգային մոբիլիզացիայի։ Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք «պրակտիկորեն» և գիտականորեն տիրապետում են թեմային։ Հարկավոր է վերջիններիս շուրջ լայն հասարակական խորհրդատվական ցանց կառուցել։ Անձամբ ես, մի կողմ դնելով իմ ներքաղաքական հայացքները, պատրաստ եմ անքուն գիշերներ անցկացնել՝ իմ մասով ներդրում ունենալու այս հարցում։ Առայժմ սարսափելի ոչինչ չի եղել, բայց կարող է լինել, եթե համապատասխան հետևություններ չարվեն։
Հ․Գ․ Իսկ Ի․ Ալիևին, որ մեզ խորհուրդ է տալիս մեզ «այլ տեղ որոնել» ինքնորոշվելու համար, կասեի, թե իր ո՛ր ազգականի ո՛ր տեղում եմ «որոնելու այդ տեղը», եթե կանայք և աղջիկներ չկարդային այս գրառումս։

էդգար էլբակյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն Հայաստան Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

«Փաստ». Իշխանությունների «ցավն» ու տխուր «վարժությունները»
Պատահել է... Էն որ ասում էր քաղաքում ՍԱՏԱՆԱ կա, ճիշտ էր ասում մա րդը, ՍԱՏԱՆԵՆ եկել է ու չոքել, չոքացրել էս ՀՊԱՐՏ երեք միլիոն վարչապետ ունեցող երկրին....
Не выдержала душа поэта...Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին
Շիրակի մարզից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի կա, 3 քաղաքացի բուժվել է. մարզպետ
Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը 22:02, 07.04.2020 Տարածաշրջան:Արցախ
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը
Կորոնավիրուսով վարակված Արցախի բնակիչին տեղափոխել են Երեւան․ նախարար
Հատուկ հեղափոխության նվիրյալների և ժողովրդավարության պաշտպան «ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻ»համար
Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․․․
Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները
Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ
Քայլի Ջեները գլխավորել է ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի 1154 նոր դեպք է գրանցվել
Ապրիլի 7-ին՝ ժամը 9-ից 15-ը, 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել. հրատապ ասուլիս
Վանաձորում ավազակությամբ 30 հազար դոլար են հափշտակել․ Բազումի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Դանակահարություն Տավուշի մարզում․ տեղի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին
ԶՈւ զորամիավորումների հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
Ապահովման դասակների հրամանատարների հավաքներ են տեղի ունեցել
Սպանության փորձ՝ Երեւանի Եղբայրության փողոցում. կրակել է 35-ամյա բնակչի վրա ու փախել
Իրանում ալկոհոլային թունավորման հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել
Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով մարզի դատախազը դիմել է մարզպետին
Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերականդանացման բաժանմունքում
Ավելին
Ավելին