РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փորձագետը պատմել է, թե որքան է կորցրել Չինաստանի տնտեսությունը նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսի բռնկման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
«Тайхэ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզեժույը հայտարարել է, որ առաջին եռամսյակում Չինաստանը արդեն կորցրել է գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1% -ը:
Նա նշել է, որ համաճարակը ամենաշատն անդրադարձել է զբոսաշրջության, սննդի և մանրածախ առևտրի ոլորտների վրա:
Նրա խոսքերով, չնայած հիվանդությունը հաղթահարելուց հետո սպառողական պահանջարկը վերականգնելու իշխանությունների խոստումներին, որոշ ձեռնարկություններ կարող են հայտնվել սնանկության եզրին:
Հիշեցնենք, որ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: