Սպիտակ տանը պատմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասների մասին: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ փետրվարի 15-ին:
Դիրը նշել է, որ բանակցությունների ընթացքում Թրամփը նշել է, որ Լիբիայում շարունակվող միջամտությունն ավելի կխորացնի իրավիճակը:
Նրա խոսքերով՝ ամերիկացի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Սիրիայում մարդասիրական աղետը կանխելու Թուրքիայի ջանքերի համար, ինչպես նաև հայտարարել «Ասադի ռեժիմի վայրագություններին և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում Ռուսաստանի աջակցությանը վերջ տալու ԱՄՆ մտադրության մասին: