f

Անկախ

Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը Վճռաբեկ դատարանում ևս հաղթեց ՊՆ-ին


Մեր ընթերցողներին բազմիցս ներկայացրել ենք երկար տարիներ զինված ուժերում ծառայած պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի պատմությունը, ով արդեն մի քանի տարի է պայքարում է իր խախտված իրավունքները վերականգնելու և իրեն հասանելիք գումարները ստանալու համար: Նա փորձում է Պաշտպանության նախարարությունից ստանալ իրեն չվճարված ծառայության ընթացքում հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։ 

Արդեն տեղեկացրել էինք, որ ամենամյա արձակուրդների գումարների տրամադրման համար Խաչատրյանը դիմել է Առաջին ատյանի դատարան ու հաղթել, Պաշտպանության նախարարությունը դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարան, որտեղ ևս որոշումը եղել էր ի օգուտ Խաչատրյանի:  Վերաքննիչ դատարանը մերժել էր ՊՆ-ի ու երրորդ կողմ հանդիսացող Ֆինանսների նախարարության բողոքն ու որոշում կայացրել, որ Ցոլակ Խաչատրյանին ոչ թե պետք է վճարվի 277 օր փոխհատուցման ենթակա ամենամյա արձակուրդների քանակով գումար, ինչպես որոշել էր Առաջին ատյանի դատարանը, այլ՝ 288 օրվա: 

Պաշտպանության նախարարությունը որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում: Հունվարի 22-ին Վարչական վճռաբեկ դատարանը ` նախագահությամբ Ռուզաննա Հակոբյանի մերժել է պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել և Վարչական վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ է մտել: Պաշտպանության նախարարությունն այսպիսով պարտավորվում է Խաչատրյանին վճարել մոտ 6,9 մլն դրամ և դրա նկատմամբ հաշվարկվող տույժը` օրական 0,15%-ի չափով:

Հիշեցնենք, որ Ցոլակ Խաչատրայնը դեռ 2016 թվականից է սկսել պայքարել: Այդ ժամանակ նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը և տույժերը։ Նշենք նաև, որ Խաչատրյանը Կառավարության շենքի առաջ արդեն մի քանի անգամ հացադուլ է արել: Նա ասում է, որ պայքարում է ոչ միայն իր իրավունքների վերականգնման, այլ բոլոր այն զինվորականների, որոնք չեն ստանում իրենց հասանելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ պաշտպանության նախարարություն Ցոլակ Խաչատրյան Վճռաբեկ դատարան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին