f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Նախորդ շաբաթների պես կորոնավիրուսի հարուցած COVID-19 համաճարակը մնում է գլխավոր նորություններից մեկը ողջ աշխարհում՝ երկրորդական դարձնելով  բազմաթիվ կարևոր իրադարձություններ:

Մարդկության թշնամին

Համաճարակն արդեն ավելի քան 1600 մարդու կյանք է խլել Չինաստանում (ընդհանուր աշխարհում վարակվել է 70,5 հազար մարդ, մահացել՝ 1770 մարդ):

«Դժվար է հավատալ, որ ընդամենը երկու ամիս առաջ այդ վիրուսը, որ այսօր կլանել է ԶԼՄ-ների, ֆինանսական շուկաների և քաղաքական գործիչների ուշքնումիտքը, մեզ համար լրիվ անհայտ էր»,- խոստովանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը:

Նա նաև թվարկել է այն հիմնական հարցերը, որոնց ճշգրիտ պատասխանը բժիշկները մինչ օրս չգիտեն, բայց դրանցով է պայմանավորված համաճարակի հետագա ծավալումը:

«Որտե՞ղ են հիվանդացության օջախները: Ինչպիսի՞ն է փոխանցման դինամիկան: Ինչքա՞ն ժամանակ է հիվանդը վարակված մնում: Վիրուսի ի՞նչ նմուշներ պետք է օգտագործել ախտորոշման և բուժման մոնիթորինգի համար:  Ինչպե՞ս ավելի լավ վարվել հիվանդության ծանր դեպքերում: Բռնկումը հաղթահարելու համար մենք պետք է գտնենք այս և շատ այլ հարցերի պատասխանները»,- հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նա խոստովանել է նաև, որ բժիշկները մինչև հիմա ո՛չ վարակումը կանխող պատվաստանյութ ունեն, ո՛չ էլ բուժման փորձարկված ու հանձնարարելի եղանակներ:

Այդ իսկ պատճառով էլ անցած երեքշաբթի Ժնևում տեղի ունեցավ կորոնավիրուսի դեմ պայքարի երկօրյա գիտաժողով, որին մասնակցել է ավելի քան 400 գիտնական ամբողջ աշխարհից: Նրանցից շատերը, այդ թվում և չինական պատվիրակությունը, մասնակցել են գիտաժողովի աշխատանքներին հեռվից, տեսակապի միջոցով:

Հենց այստեղ էլ անվանակոչվեց վիրուսը Covid-19  (կորոնավիրուսի հիվանդացություն բառերի հապավումից), և դա արվեց այն նկատառումով , որ վիրուսի անվանումը կապված չլինի որոշակի երկրի, ազգի, մարդկանց խմբի կամ կենդանու հետ:

Սակայն գիտնականների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն: Մոտավոր հաշվարկներով՝  Covid-19-ի դեմ պատվաստանյութը և բուժման հատուկ մեթոդները մշակելու համար կպահանջվի մոտ մեկուկես տարի:  

Այդ ընթացքում ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը խորհուրդ է տվել պահպանել հիգիենայի տարրական կանոնները. պարբերաբար լվանալ ձեռքերը կամ սպիրտ պարունակող ախտահանող գել օգտագործել, հեռու մնալ հազացող և փռշտացող մարդկանցից, հազալ միայն թաշկինակին կամ արմունկին, բայց ոչ ձեռքի ափին, քանի որ դա նպաստում է տարածմանը:  

Առայժմ հաջողվում է վարակը պահել մայրցամաքային Չինաստանի սահմաններում, որտեղ գտնվում է բոլոր հիվանդների 99 տոկոսը: Սակայն նրա սահմաններից դուրս հաստատվել է արդեն 470 դեպք: «Չեմ կարծում, որ այս վիճակը երկար կտևի: Ահա ինչու մենք պետք է օգտագործենք մեր ունեցած հնարավորությունները: Եթե դա չանենք, շատ ավելի մեծ թվով վարակվածներ կունենանք և ստիպված կլինենք շատ ավելի մեծ գին վճարել: Չեմ կարծում, որ որևէ մեկը նման ելք է ցանկանում: Սա [կորոնավիրուսը] մեր ընդհանուր թշնամին է»,- հայտարարել է Գեբրեիսուսը:

Իսկ Չինաստանի իշխանությունները խստացրել են կարանտինը Հուբեյ երկրամասի՝ համաճարակի էպիկենտրոնի բնակչության համար: 60 մլն մարդու կարգադրվել է տնից դուրս չգալ, բացառությամբ արտակարգ դրության: Յուրաքանչյուր ընտանիքից մեկ մարդու է թույլատրվում երեք օրը մեկ դուրս գալ տնից անհրաժեշտ մթերք, դեղորայք և հիգիենայի պարագաներ գնելու համար: Բազմաբնակարան շենքերում ընդամենը մեկ մուտք է գործում, որպեսզի ելումուտ անեն միայն շենքի բնակիչները: Քաղաքներում բաց են միայն մթերային խանութները, դեղատները, հյուրանոցները և կլինիկաները:

Ինչպես են նեղում Նահանգներում նախագահին և գլխավոր դատախազին

Անցած հինգշաբթի Միացյալ Նահանգների Սենատը բանաձև ընդունեց, որով արգելվում է նախագահ Թրամփին առանց Կոնգրեսի հավանության ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: Թրամփը հայտարարեց, որ դրանից հետո Իրանն ավելի վտանգավոր կդառնա Միացյալ Նահանգների համար:

Ուշագրավ է, որ բանաձևի նախագիծը, որը ձեռնարկել էին հունվարին դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում, անցավ նաև Սենատում, որտեղ մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունից է: Նախագծին կողմ է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 45:

Բանաձևը նախաձեռնվել էր Թրամփի՝ Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյամնիին սպանելու հրամանից հետո: Սակայն կասկած չկա, որ Թրամփը նախագահական վետո կդնի այդ օրինագծի վրա:

Միացյալ Նահանգներում գլխավոր դատախազի գործն էլ հեշտ չէ:  ԱՄՆ արդարադատության նախարարության ավելի քան 1100 նախկին աշխատակից պահանջում է գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի հրաժարականը, որը, ինչպես կարծում են նրանք,  Կրեմլի հետ Թրամփի հնարավոր կապերի գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել: Կիրակի օրը նախկին դատախազները բաց նամակ հրապարակեցին, որով հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուլյամ Բարրը  Թրամփի նախկին քաղխորհրդական և ընկեր Ռոջեր Սթոունի գործով խախտել են անաչառության սկզբունքը:

Սթոունին  ձերբակալել են 2019 թ. հունվարին 2016 թ. ամերիկյան ընտրությունների միջամտության գործով սուտ ցուցմունքներ տալու մեղադրանքով: Դատախազությունն առաջարկել է Սթոունին դատապարտել 7-9 տարվա բանտարկության: Թրամփը թվիթերում խիստ քննադատել է այդ հանձնարարականը՝ հնարավոր դատավճիռն անվանելով «անազնիվ»:

Ռուսաստանը և Թուրքիան բախման եզրին են

Սիրիական կոնֆլիկտը ձգվում է արդեն իններորդ տարին և կարող է էլ ավելի խորանալ: Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում, Ռուսաստանի աջակցությամբ  գրոհ է տեղի ունենում Բաշար Ասադի վարչակարգի դեմ ապստամբողների վերջին պատվարի դեմ, որի հետևանքով նաև թուրք զինվորներ են զոհվում:

Սիրիական և թուրքական զինվորների բախումները Իդլիբում կարող են հանգեցնել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վերանայման: Էրդողանը վերջնագիր է ներկայացրել. Մինչև փետրվարի վերջը Ասադի ուժերը, որոնց աջակցում է Ռուսաստանը, պետք է լրիվ հեռանան Իդլիբից:

Սակայն Թուրքիան ձգտում է խուսափել լարվածությունից և չի ցանկանում վտանգել Մոսկվայի հետ հարաբերությունները: Բայց մյուս կողմից՝ պարտվելով Իդլիբում՝ Էրդողանը  միավորներ է կորցնում ներքաղաքական ասպարեզում:

Ռուսական պատվիրակությունը երեքշաբթի հեռացավ Անկարայից՝  համաձայնության չհասնելով բռնությունը դադարեցնելու հարցով: Թուրքիայի նախագահ Էրդողանն անցավ բավական կոպիտ հռետորաբանության: Չորեքշաբթի նա հայտարարեց. «Մենք կհարձակվենք [Ասադի] վարչակարգի դեմ ամենուրեք, սկսած այսօրվանից, ուշադրություն չդարձնելով  Սոչիի հուշագրի վրա»:

Այս հայտարարությունը Մոսկվային և Անկարային  մոտեցրեց լուրջ հակամարտության: Ռուսաստանը և Թուրքիան այդքան մոտ են եղել հակամարտությանը մեկ էլ 2015 թ. նոյեմբերին, երբ թուրքական ռազմաօդային ուժերը խփեցին ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչ ինքնաթիռը:

Կրեմլն ընդգծված խաղաղասիրական հայտարարություն արեց, որում ասվում է, որ նախագահներ Պուտինը և Էրդողանը պետք է պահպանեն ձեռք բերած համաձայնությունները: Հինգշաբթի Մոսկվա ժամանեց Թուրքիայի կառավարության պատվիրակությունը:

Սակայն անցած հագստյան օրերին էլ Սիրիական զորքերը շարունակեցին հարձակումը Իդլիբի վրա: Այս կապակցությամբ կիրակի հեռախոսազրույց ունեցան Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Վերջինս անհանգստություն է հայտնել Իդլիբում շիկացած իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել աջակցությունը «սիրիական վարչակարգի չարագործություններին»:

Իդլիբի չդադարող մարտերի հետևանքով հայուրհազարավոր մարդիկ հայտնվել են թակարդում: Թուրքիայի հետ սահմանը փակ է, իսկ կառավարական զորքերը ռուսական ավիացիայի օժանդակությամբ կրկին անցել են հարձակման:

 

Նկարիչը խառնել է ֆրանսիացիների քաղաքական խաղաքարտերը

Հանգստյան օրերին աղմուկ բարձրացավ՝ կապված ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկու հետ, որը ապրում է Փարիզում 2017 թվականից: Պավլենսկին ինտիմ բովանդակության տեսանյութ հրապարակեց «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունից Փարիզի քաղաքապետի թեկնածու Բենջամին Գրիվոյի մասնակցությամբ: Գրիվոն ստիպված եղավ հանել իր թեկնածությունը, իսկ Պավլենսկուն և նրա ընկերուհուն ձերբակալեցին անձնական կյանք ներխուժելու և առանց համաձայնության սեքսուալ բնույթի տեսարան հրապարելու հնարավոր մեղադրանքով:

Ինքը՝ Պավլենսկին պնդում է, որ տեսանյութը  ստացել է իր ընկերուհուց, որը, իբրև թե եղել է Գրիվոյի սիրուհին: Դրանով նա ցանկացել է ցույց տալ Գրիվոյի երեսպաշտությունը, որը ավանդական ընտանեկան արժեքներ է քարոզում:

 

Փոթորիկ կիրակիից կիրակի

Նախորդ կիրակի Եվրոպային ուժգին փոթրիկ պատուհասեց,  որ վերջին յոթ տարվա մեջ ամենաուժեղն էր։ Այն ջրհեղեղներ ու ավերածություններ առաջացրեց Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում։ Բրիտանացիները փոթորիկն անվանեցին «Կիարա», գերմանացիները` «Սաբինա»։ Այն ծառեր է տապալել, տանիքներ է պոկել ու մարդկանց սպանել։ Դրա հետևանքով հարյուրավոր չվերթներ չեղարկվեցին, խաթարվեց լաստանավային, ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը։ Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում  մեկ օրում անձրև է տեղացել մեկուկես ամսվա նորմայի չափով, որոշ շրջաններում էլ ավելի քան 20 սանտիմետր ձյուն է նստել։

Այս կիրակի էլ Բրիտանիա ներխուժեց «Դեննիս» փոթորիկը,  երկրորդ ուժգին հարվածը մի ամսվա ընթացքում:   Բայց եթե «Կիարան» ջրհեղեղների հանգեցրեց ողջ թագավորությունում, ապա այժմ «Դեննիսը» ջրհեղեղներ և սողանքներ է առաջացրել Անգլիայում և Ուելսի հարավում:

 

 

Աշխարհում շաբաթվա ամփոփում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին