f

Անկախ

«Իրատես». Խորհրդարանական ընդդիմությունը «տակից» աշխատում է իշխանության օգտին


«Իրատես» թերթը գրում է. «Արդեն փաստել էինք, որ խորհրդարանական ընդդիմությունը, մասնակցելով ՍԴ-ի գործող կազմը լուծարելու վերաբերյալ հարցի քննարկմանը, ըստ էության, լեգիտիմացրել էր այդ գործընթացը՝ իշխանության ջրաղացին ջուր լցնելով:

Սակայն դրանից հետո խորհրդարանական ընդդիմությանը ոչ պակաս կարեւոր փորձություն էր սպասում՝ ցույց տալու, թե որքան «իրական» ընդդիմություն են ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն գործող իշխանության համար: Պարզվեց, որ այս հարցում էլ նրանք հավատարիմ մնացին իրենց անողնաշար կեցվածքին:

Ի՞նչ դիրքորոշում են այսօր այդ ուժերը հանրաքվեի վերաբերյալ որդեգրել: Հստակ «այո» կամ «ոչ» չեն ասել հանրաքվեի անցկացմանը, ավելին, չեն էլ հայտարարել բոյկոտի մասին, որը եւս քաղաքական դիրքորոշում է: Քաղաքական գործընթացները ենթադրում են մասնակցության այս երեք ձեւը (համենայն դեպ, մինչ այս եղած քաղաքական իրական գործընթացներում դեռ այլ բան չի հորինվել), սակայն Հայաստանում քաղաքականությունը վաղուց իր «ուղեծրից» դուրս է եկել ու դժվար է ասել՝ երբեւէ կվերադառնա՞, թե՞ ոչ:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարել են, որ չեն մասնակցի այս գործընթացին: Ի՞նչ ասել է՝ չմասնակցել, դա ո՞րն է: Եթե բոյկոտն է, պիտի ուղիղ ասել, եթե «ոչն» է՝ առավել եւս: Այսինքն, այդ ուժերն իրենց ընտրազանգվածին ի՞նչ են ասում, ինչպե՞ս են ուղղորդում:

Իմա՝ հանրաքվեի օրը տնից դուրս չգա՞ք, ականջներդ փակե՞ք, լեզուներդ էլ ատամների հետեւու՞մ պահեք: Ինչպե՞ս պիտի նրանք իրենց դիրքորոշումը բացատրեն, հիմնավորեն:

Ի վերջո, քաղաքական տրամաբանությունը նաեւ հստակություն է պահանջում. չմասնակցելը դեռ չի նշանակում բոյկոտել: Այս անհոդաբաշխ, լղոզված հիմնավորումից գոնե իրենք մի բան հասկանու՞մ են ու արդյոք դա իր ենթատեքստում այլ բան չի՞ նշանակում:

Արտաքինից իբր փրկել դեմքը, բայց, ինչպես ասում են, «տակից» աշխատել իշխանության օգտին: Ահա սա՞ է մեր խորհրդարանական ընդդիմության հասկացած «չմասնակցությունը»: Մինչդեռ եթե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարեին բոյկոտի մասին, պետք է «հանրաքվեի բոյկոտի» միասնական շտաբ ձեւավորեին, դիմեին իրենց համախոհ արտախորհրդարանական ուժերին ու միասնաբար հանրաքվեն բոյոկտելու կոչ անեին ժողովրդին: Այսինքն, այդ ուղղությամբ քարոզչություն իրականացնեին: Իսկ այս պարագայում այդ ուժերն այն նույն ծառայությունն են մատուցում իշխանություններին, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ այդ ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե բոյկոտում է, այլ պարզապես չի մասնակցում այդ գործընթացին: Դրանից շատ չանցած, 2017-ին, «Ելքը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, հայտնվեց խորհրդարանում:

Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների առնչությամբ պատմական փոքր էքսկուրս անենք, հիշենք 2003-ին եւ 2005-ին ընդդիմության գործելաոճը: Խորհրդարանական ընդդիմադիր «Արդարություն» դաշինքն առաջնորդում էր սահմանադրական փոփոխությունների 2003-ի «ոչի» եւ 2005-ի «բոյկոտի» շտաբները, որոնց ղեկավարը դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր: 2003-ի փոփոխությունները չընդունվեցին, իսկ 2005-ի հանրաքվեն ժողովրդի շրջանում ստացավ «ուրվականների» հանրաքվե անունը, որովհետեւ բնակչության մեծամասնությունը, ըստ ընդդիմության, բոյկոտել էր այն, իսկ իշխանությունը կեղծիքներով էր հանրաքվեն անցկացրել:

Հավարտ նշենք, որ Հայաստանի ԱԺ-ի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի դիրքորոշում չունի երկրում կատարվող այնպիսի էական գործընթացի վերաբերյալ, ինչպիսին է հանրաքվեն: Այլ կերպ ասած, ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել: Ու սա այն դեպքում, որ Հայաստանը համարվում է խորհրդարանական երկիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բարգավաճ Հայաստան Լուսավոր Հայաստան հանրաքվե

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին