Փետրվարի 17-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Այնթապ-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» եւ «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740-ի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Ֆոլքսվագեն Պասատի» 70-ամյա վարորդ Միշա Համբարձումյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։