Հաջորդ տնտեսական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ բնական աղետները, որոնց թվում անտառային հրդեհները, ջրհեղեղները, երաշտը և այլն: Համապատասխան կարծիք հայտնել է Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Փոլ Գրիֆինը: Նրա հոդվածը լույս է տեսել Nature Energy ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն:
Փորձագետը կարծում է, որ եթե ոչ ոք նկատի չունենա բնության երևույթները, ապա աշխարհը կարող է բախվել հզոր տնտեսական ճգնաժամի, ինչպիսին նախկինում գոյություն չի ունեցել:
Ներկայումս վտանգված են միայն էներգետիկ ընկերությունները, բայց ամբողջ շուկան պետք է հաշվի առնի նման ռիսկերը:
Կալիֆոռնիայում հրդեհներից հետո գիտնականը ուսումնասիրել է, թե ինչպես են ջերմային ալիքների և այլ ծայրահեղ եղանակային երևույթներն ազդում բիզնեսի վրա: Պարզվել է, որ շատ ընկերություններ և շատ ոլորտներ տեղակայված են ծովերի ափերին կամ չոր տարածքներում:
Ընդ որում՝ նման գործոնների ռիսկերը գնահատելու չափանիշ չկա, ինչը անորոշության մթնոլորտ է ստեղծում: