CGTN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աճելով՝ 1865-ի է հասել: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է նաև, որ մեկ մարդ մահացել է Հոնկոնգում, ևս մեկը՝ Թայվանում:
Կորոնավիրուսից բուժվածների թիվը 12.646 է կազմում:
Նախօրեին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 1770 էր կազմել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի համալսարանը ռոբոտ է մշակել, որը պետք է օգնի նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Համապատասխան մոդելը արդեն սկսվել է արտադրվել: